Ճանապարհի թ.181 դպրոց-Նոր դպրոց հատվածում ինձ է մոտենում մի աղջիկ՝ երևի 9-10 տարեկան…
– Իմ հայրիկը ձեզ ճանաչում է…
– Որտեղի՞ց,- հարցնում եմ:
– Ձեր աշակերտն է, ա՛յ, էն դպրոցում է սովորել (ցույց է տալիս Մայր դպրոցի կողմը)…
– Չի կարող… նա իմ աշակերտը չէ…
– Ինչո՞ւ,- հարցնում է,- ինքն է ասել…
– Դու որտե՞ղ ես սովորում:
– Այս դպրոցում,- ցույց է տալիս թ. 181 դպրոցը:
– Տեսնո՞ւմ ես, հայրիկդ էլ է այդ դպրոցում սովորել, բայց ուրիշ շենքում…

Ուզում եմ՝ բոլորն իմանան. ես հեղինակն եմ կրթական ծրագրի, որ այսօր իրականցվում է կրթահամալիրի դպրոցներում. միայն դրանք՝ դպրոցներն են իմը։ Սովորողն իմ ընտրում է ինձ, իմ դպրոցը… Այո՛, այո՛, ինչպես Իմ ուսուցիչն է ուսուցանել. «Ով ընդունում է ձեզ, ինձ է ընդունում»…

Ես իմ օրագրում շարունակ հաստատում եմ պնդումը, որ առաջին կրթիչը Դավթի ընտանիքն է՝ ես ու Արմինեն՝ մայրենիի, երաժշտության, հայրենագիտության… նաև թվաբանության… երկրագործության 1-ին ուսուցիչները… Իհարկե, նաև բնավորության, մարդասիրության

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրական կրթությունը կոնկրետ խնդիրների լուծում է

Կլոր սեղան-քննարկում Աշոտ Բլեյանի հետ․ տեսանյութը՝ Սյուզան Սարգսյանի։

Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի

Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։ Զրույց «Մեդիալաբ»-ում։

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ