Ապրիլի 12-ին, կիրակի օրը, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հայտարարությունը մեջ եմ բերում.«Մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու կոմունիզմն էին, ստալինիզմը: Թվում է, թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը մերժում է սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, որ անտարբերությամբ՝ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է: Սիրելի՛ հայ հավատացյալներ, այսօր խոցված սրտով հիշում ենք այդ անծայրածիր ողբերգության 100-ամյակը. հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»: Հայտարարություն-ելույթը հարգանքով զետեղում եմ իմ օրագրի ընթերցարանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

1988-ի Շարժման ժամանակ էլ այս խնդիրն առաջացավ…

Ափսո՜ս, որ չծխելու որոշումն օրակարգային չի դառնում: Հրճվում եմ գտածովս… Շարժման զբաղեցրած տիրույթում Բաղրամյանը փակ տարածք է դարձել, իսկ փակ տարածքում ՀՀ օրենքով ծխել չի կարելի… Շարժումը որպես հավաքանի երիտասարդական կազմակերպություն,

Ապրիլքսանչորսյան լրատվությունից

Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվումէ՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։ Թբիլիսիում

Ահա այսպիսի Հայաստան

Ես իմ 2012-ի նախըտրական-հրապարակային՝ պայմանագրային արժեք ունեցող խոստմանը (պարտավորությանը) հավատարիմ, ապակուսակցական եմ: Չգիտեմ էլ՝ օրագրի ընթերցողին որքա՞ն են օգնում համացանցային ԶԼՄ-ներից իմ կազմած «թոփերը», որոնք կազմելն ինձ համար բացարձակ դժվարություն