Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանի հետ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանով, Հյուսիսային պողոտայի նորոգված այգով խաղալով տուն ենք գալիս… Պարտեզից հետո Դավիթը հավեսով-լույսով խաղացել է Զառա-Լիլիթ Առաքելյաններ արմաղանների հետ, խոսեցրել նրանց… Հիշեցնեմ, որ իմ Օրագրում «արմաղան» բառը գործածում եմ որպես նվեր, ընծա:

Դավիթը քայլում է ամեն ջրավազանի եզրով, հաշվում ավազանի շատրվանները.
– Չորս փոքր շատրվան, մեծ շատրվան՝ մեկ, եղավ…- հաշվում է,- հինգ շատրվան: Մյուս ավազանում՝ ութ փոքր շատրվան, մեկ՝ մեծ, եղավ՝ ինը շատրվան:
Հետո անցում է կատարում աստղերին.
– Ինչո՞ւ ես աստղերը չեմ կարողանում հաշվել…
Այսպիսի դեպքերում դադար եմ առնում. ինձ համար կա՛մ նոր խնդիրներ են, կա՛մ վաղուց լուծված-մոռացված, կա՛մ բազում լուծումներով…
– Աստղերը շա՜տ են, հայրիկ, շատ-շատ են ու էլի շատ են… Մայրիկն ասում է՝ անհամար:

Բայց իմ գիրն այսօր առավոտ ժամը 5-ից շարունակ ընդհատում է Դավիթը… Հեքիաթ պատմեցի ռոդարիական հնարներով, հետո պատշգամբում աղմկոտ անձրևը վայելեցինք, լսեցինք նրա ձայնը, հիացանք թափով… Հետևեցինք մութուլուսի անցմանը՝ ինչպես է աննկատ անհետանում-ցնդում մութը, և լույսը գալիս՝ իր առավոտով… Հետո՝
– Ուզում եմ երաժշտություն լսեմ,- Դավթի պահանջի բավարարումը թույլ տվեց ավարտել իմ օրագիրը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընդունեք Դավթի հրավերքը

Դավիթ Բլեյանը «գույնը փոխում է», երբ լսում է փոքրերի խմբի մասին. ոչ մի կերպ ճամփան չի ծռի, չի շփոթվի, թեկուզ իր հեծանիվը ցուցադրելու հեռանկարով… Հիշո՞ւմ եք՝ որքա՜ն կապված է եղել խմբի, քնի,

Զատիկը քանի՞ ոտք ունի

— Հայրիկ, զատիկը քանի՞ ոտք ունի: — Արի հաշվենք… Մեկ, երկու… Դավիթ Բլեյանի գիշերային թփթփոցին ավելացավ ևս մեկը. Մելինեն իր եղբայր Արմենին ուղեկցում է սանհանգույց… գիշերը՝ 5-ին: Քույր է՝ եղբոր

Արտով երգով կանցնի մեր ճամփան…

Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո