Հարգելի՛ բարեկամ
Սիրով հրավիրում ենք կրթահամալիրում տոնական հավաքների, որ նվիրում ենք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ծննդյան յոթանասունամյակին.

Սեպտեմբերի 4, 10։00՝ վեց տարեկանների ամենամյա կրթական շքերթ Մարմարյա սրահում (Առնո Բաբաջանյան 25)
Սեպտեմբերի 4, 11։00՝ վեց տարեկանների ծնողների հանդիպումը հիմնադիր տնօրենի հետ «Սեբաստիա» համերգասրահում (Առնո Բաբաջանյան 25)
Սեպտեմբերի 4, 15:00՝ հոբելյանական հավաք «Սեբաստացի» կենտրոնում (Րաֆֆու 57)
Սեպտեմբերի 5, 15:15՝ «Հոբելյանական ուրախություն» ուրբաթ-համերգ. Մարմարյա սրահում (Առնո Բաբաջանյան 25)։
Համեցեք շնորհավորելու Տիարին։ Նվերը՝ մասնակցություն «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի դրամահավաքին ռեԱրմենիա հարթակում կամ ուղիղ փոխանցումների միջոցով։
Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպություն, «Սեբաստացիներ» հիմնադրամ։
* Կրթահամալիրի ուսումնական օրացույցով ուսումնական տարին սկսվում է նախագծային ուսուցման շաբաթով։ նախագծերի, հավաքների մասնակիցները կրթահամալիրի սովորողներն են, դասավանդողները, ծնողներ, բարեկամներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կառավարական, վարչական եւ այլ լծակներ ունեցող անձանց երեխաները եւս պետք է ծառայեն բանակում

ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ տարկետման իրավունքով սովորելով՝ արտերկրում արական սեռի քաղաքացիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում։ Նախարարն

Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով

Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթում Գոհար թագուհին ասում է, որ իրենց քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են ուղիղ ճանապարհի վրա և գոհ են ունեցածից:

Իմ առաջնեկի՝ Լիլիթ Բլեյանի ծննդյան օրն է

Իմ օրացույցում հունիսի 2-ն անփոփոխ բովանդակություն-կարևորում ունի. իմ առաջնեկի՝ Լիլիթ Բլեյանի ծննդյան օրն է: Դե՛, շնորհավորեք ինձ: Լիլիթն ինձ հայր դարձրեց, Լիլիթն ինձ հասունություն փոխանցեց. ես ո՞վ էի մինչև Լիլիթը…