«Կիրթ երկիր» խորագրով՝ «Բարձունք»-ում։

Ընդգծումներ

  • Դպրոցը հանրային է դառնում, երբ պատերը հանում են։
  • Դպրոցները պիտի կանաչ օազիս լինեն, ծաղկեն, որ դառնան կրթություն փոխանցող։
  • Երեխան կխաղա նաև ջարդած կոճակով, նա կենտրոնական գործող անձը չէ….
  • Հայաստանում խայտառակ վատ օգտագործվեց «գորբաչյովյան պերեստրոյկան», սոլոր մակարդակներում, չնախապատրաստվեց Հայաստանը սովետի փլուզմանը։
  • Ես առաջնորդվեցի այն մտքով, որ Նոր Հայաստանը պիտի ունենա իր նոր կրթական համակարգը, կրթության ավելի կենդանի կազմակերպում։
  • Ես հասցրել էի համալսարանում անցանկալի դառնալ՝ որպես ակտիվ աշխատող։ Բայց որպես հեռանկարային երիտասարդի՝ ինձ հնարավորություն տրվեց աշխատելու դպրոցում։
  • Երևանի հ. 10 դպրոցի՝ Հայաստանում ամենաերիտասարդ փոխտնօրեն լինելը հնարավորություն էր որպես ուսումնասիրող անցնելու ազգային դպրոցի պատմությամբ, Գրիգոր Մագիստրոսից մինչև Ղազարոս Աղայան։ Հայագիտական դպրոցը՝ 1980-1984թթ նախագիծ, հայ մտավորականների  գործընկերությամբ։
  • Բանգլադեշյան աքսոր։ Երեք Աշոտների դպրոցը՝ հանրային պատվերի դպրոց։
  • Բլեյան դպրոցի 35 տարին։ ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի որոշումը հանրակրթական գիտաարտադրական համալիրի կազմակերպման և  կրթական հեղինակային հայեցակարգի մասին, Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի 05.1990թ. N216 որոշումը ՀՍՍՀ ժողկրթության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական դպրոց համալիրի գործունեության լավացման մասին։ Հայաստանյան հասարակությունը կարող է այդ նախագծի համար շնորհավորել իրեն։
  • Բլեյան դպրոցի շոշափելի արդյունքները՝ ՀՀ օրենքում հանրակրթական այլընտրանքային ծրագիրը, իր գործի հեղինակ ուսուցչի կարգավիճակը։
  • Այլընտրանքային ծրագրի դպրոցները Հայաստանում։ Բլեյան դպրոցը՝ որպես հայկական արտադրանք։ Ինչո՞ւ Հայաստանում չի ստեղծվել այլ այլընտրանք, կամ ինչո՞ւ բլեյան բաց դպրոցը ցանցային տարածում չունի։
    Բլեյան ցանցը Բլեյանի 70-ամյակի իսկական նվեր։
  • Դասագրերի մասին։
    Լավագույն դասագրքերի հեղինակները ուսուցիչներ են։ Թվային գործիքներով աշխատանքը դասագրքերի գավազանից ազատվելու միջոց։
  • Դպրոցը շրջանավարտի հաջողությամբ չի գնահատվում։ Սովորողի հաջողությունը դպրոցինը չէ, իրենն է, իր ընտանիքինն է. դպրոցի հաջողությունը մանկավարժությունն է։  Հանրային դպրոցի գաղափարը մատչելիությունն է, ծնողի մասնակցությունը դպրոցի զարգացմանը՝ սովորական տղաների, սովորական աղջիկների, սովորական ուսոմւցիչների դպրոց լինելը։
  • Ուշադրությունը կենտրոնացնենք փոփոխությունների վրա։ Կարևորում եմ մարդու պատասխանատվությունը որպես անհատ, այդ փոփոխությունները բերելու։
  • Ազատությունը հնարավորություն է կապերը, տաղանքը օգտագործելու, պատասխանատվությունը չօտարելու։
  • Իմ սերնդի պարտքը։ Համակեցություն չի լինի առանց արցախցու՝ իր հողում ապրելու, եթե համաձայնությունը ապրելու շուրջ չէ։
  • Գաղափարի մարդը պետք է գաղափարին ծառայի։ Ստեղծելը, կառուցելը՝ գլխավոր գործ։ Մարդը պատասխանատու է իր արածի համար։ Ուսուցը հանրային գործիչ է, ոչ ռեպետիտոր. հաջողություն է գրանցում իր ոլորտում։
  • Արտադրությամբ ուսուցման մասին՝ հոլովակով, պարզաբանումներով։
  • Կրթության փոփոխությունները պետք է սկսել բարձրագույն կրթությունից, ընդունելության քննությունը հանելուց։ Հիմա, երբ լրացուցիչ կրթության, ինքնակրթության գործիքները շատացել են, բարձրագույն կրթությունը պետք է փոխվի։ Պիտի գրպավիչ դառնա կրթությունը, կրթական միջավայրը։ Կրթությունը շենքի հետ չի կապվում. կարևոր է, որ նրանք ժամամանակից սարքավորումներ ունենան, ջեռուցվող լինեն։
    Հեռահար ծրագիրը համաձայնություն է ենթադրում՝ բոլոր շահառուների մասնակցություն։  Համալսարանական հարթակները, պրոֆեսուրան պիտի լինեն ինքնուրույն, անկախ վարչական և ֆինանսական առումով։ Փողը պետք է ծախսել մասնագետների վրա։
  • Դպրոցի գործը բուհին պատրաստելը չէ։ Հանրակրթությունը իր գործը պիտի դարձնի ճաշակը։
  • Հանրային գործիչները, իր գործում հաջողած մասնագետները բաց դպրոցում։
  • Հայոց պարը իր տարատեսակներով, բարբառները, մշակույթը պահելը՝ ինքնության պահպանություն։
  • Օրվա հոգսի վրա կենտրոնանալը մեզ շատ է պակասում։ Եկեք կենտրոնանանք օրվա խնդիրների վրա։
  • Ազատւթյան, ինքնուրույնության պայմաններում միայն ուսուցիչը կարող է զարգանալ որպես մասնագետ։ Եվ լավ ուսուցիչների վրա պիտի կառուցել ուսուցիչների զարգացումը. փորձի փոխանցումն է ճանապարհը։
  • ԱԲ-ը ոչ թե ապագայի, այլ ասօրվա գործիք է։ Ուսուցիչները առանց երեխայի դրան դիմել չեն կարող։
  • Պարտադիր տնային աշխատանքը մարդու ժամանակի հաշվին է, իր ընտրությամբ լրացուցիչ կրթության հաշվին, իսկական աշխատանքի հաշվին։ Դպրոցի գործը այն է, որ ինչքան հնարավոր է շատ երեխա իրական խնդիրներ լուծելով զբաղվի, ստեղծական աշխատանքում սուզված լինի։
  • Քննությունները զարգացման ճանապարհին արգելք են։ Արգելքները վերացնելը կնպաստի փոփոխություններին,  իրական խնդիրներով զբաղվելու  ժամանակ կտա։ [youtube https://www.youtube.com/watch?v=HojPszg0lr4]

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՜յ քեզ մեկնարկ՝ հենց Բաղրամյան պողոտայից

Իսկ Մարթա Ասատրյանն իր վարժարանային էկո խմբով հիացնում է… Սա էլ շարժում է՝ կեցցեք… Ի՜նչ խաղ է Թբիլիսիում պատանեկան բնապահպանական-հայ-վրացական բարեկամության, որ հիմա պարտադրել են մեր վրաց ընկերներին…  Ամենուր են

Թույլ տուր հիմա․․․ այսպես վայել է, որ մենք կատարենք․․․

Մեր հեղինակային մանկավարժությունն ուրիշ ինչո՞վ պիտի զբաղված լիներ, եթե ոչ երեխայի՝ սանի, սովորողի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր միջավայրի շարունակական զարգացմամբ-ամբողջականությամբ… Խորհրդանշական է, որ նույն օրը մեր ծածկած լողավազանում, որպես ուսումնական պարապմունք, հանդիպում

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ