Վիգեն Ավետիսի հետ, իհարկե։ 

Ես ու Վիգենը հանդիպեցինք անհրաժեշտ-պատահականությամբ Սարալանջ-Սասնալանջին, որ նոր բանգլադեշի բնակելի արվարձանում նոր համակեցության այցեքարտն է մեր՝ Բլեյան դպրոցի մի ուսումնական նախագիծ, որի իրագործման մի կարևոր շրջանը եղավ Վիգեն Ավետիսի ու իմ ընկերությամբ-նախաձեռնությամբ․․․ Դժվար է հավատալ, որ մեր այս հանդիպումից րոպեներ առաջ Սարալանջին Գրիգոր Խաչատրյանն էր, ում հեղինակած «Մեխը» ուզում ենք անպայման խփվի մեր Սարալանջի շարունակություն պուրակում․․․ Դե, գիտեք, Գրիգոր Խաչատրյանը, չնայած 2018-ի իշխանափոխությանը, շարունակում է ղեկավարել իր հիմնած պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնը․․․ Մեր հանդիպումը, այսպիսով, Վիգեն Ավետիսի հետ պլանավորված էր ու կայացավ։ 

Օրակարգում իմ ու Վիգեն Ավետիսի ջանքերի մեկտեղումն էր՝ ճանապարհ դեպի մշակութային Շուշի․․․ որը չի կարող չլինել բաց, բոլորինը, ինչպես եղել է-գործել է իր ստեղծմամբ, իր առաքելությամբ, հայկական, իհարկե, պարսկական, ռուսական, թուրքական, ադրբեջանական տիրապետության շրջաններով, ազդեցություններով․․․ Եվ հայ-ադրբեջանական դրամատիկ հարաբերությունների այս փուլում մշակութային բաց Շուշին շրջադարձային կարող է լինել, գործել որպես հայ-ադրբեջանական համակեցության խորհրդանիշ, մշակութային մայրաքաղաք․․․ մեկտեղելով առաջավոր Ռուսաստանի՝ այսօր հայ-ադրբեջանական համակեցության խաղաղապահի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Արևմուտքի քաղաքակրթական ջանքերը․․․ 

Շուշին՝ մշակութային մայրաքաղաք․․․ Սա թույլ կտա ոչ թե դատարկել, ավերել, այլ բաց պահել Շուշիի թանգարանները, պաշտամունքային կոթողները, բոլոր տեսակի ու ժամանակների հուշարձանները, աշխարհիկ շինությունները, հատկապես ազգագրական տները, միջազգային լայն ու բաց աջակցության, համագործակցության հովանու ներքո․․․ Մենք՝ հայերը, թուրքերը, ադրբեջանցիները, հայ-ադրբեջանական 1988-1991-ի ռազմական դիմակայությամբ, 1992-1994-ի, 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ողբերգական պատերազմներով, պարտադրված ենք անշրջելի բռնել նոր համակեցություն՝ հաշտության ուղին, լիարժեք օգտագործելով այս ճանապարհին միջազգային աջակցությունը։ 

Նոր հարևանություն՝ նոր, մշակութային, բաց Շուշի. սա է իմ ու Վիգեն Ավետիսի նոր նախաձեռնությունը։ Վիգենը իր մշակութային հայտնի, գործուն կապերով, քանդակագործական-արվեստի փառատոներով, ես՝ իմ անդավաճան խաղաղ համակեցությամբ։ 

Երեկ՝ Վիգենի հետ բանավոր պայմանավորվածությունից հետո, ես շտապում էի կրթահամալիրի Մայր դպրոց՝ սեբաստացի պատանիների թուրքերենի նոր ակումբի բացմանը, որի նախաձեռնող ու ղեկավար, թուրքերենի նոր ուսուցիչ Աննա Խաչատրյանը, իր թարմ նախաձեռնությամբ անակնկալի բերեց՝ հայտարարելով ադրբեջաներենի դասընթացի, դրա պարապմունքները սկսելու մասին։ Որտեղի՞ց գիտեր այս եռանդուն-հմայիչ մանկավարժը իմ ու Վիգեն Ավետիսի նախաձեռնության մասին՝ կարող է իմանալ միայն պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնը… 

#1918

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լա՜վ, հասկացա՛, հերի՛ք ասեք, թողեք անեմ․․․

Դավիթ Բլեյանի հեղինակային ինքնապաշտպանությունն է մեր թելադրանքից։ — Ճամբարում շատ լավ էր,- իր անցկացրած օրվա մասին իմ հարցին այսպես՝ հատու պատասխանեց Դավիթը երեկ իրիկունը։ Մինչ համակրելի նախարար-մարդ Սուրեն Պապիկյանը երեկ

Հանրահայտ դառնալու կիրակնօրյա ընթերցարան

Այսպիսի կիրակի. պայծառ ու խաղաղ, որ երկար վայելքի է տրամադրում, ինչպես սրան նախորդող գիշերը՝ ինձ… Քնեցի մահացածի պես. 8 ժամ անընդհատ: Իսկական կարմիր կիրակի։ Ափսոս որ եկեղեցու կանոնակարգումը շարունակում է

Ինքնազարգացման վրա խա՞չ եք քաշել… Մերն ուրիշ է…

Մեր այլընտրանքը մանկությունը խրախուսելն է։ Լիլիթ Բլեյանի ինձ ուղարկած այս ռուսերեն հրապարակումը՝ «Ինչպես մանկությունն սպանել», ո՞նց անեմ, որ շատ մարդ, էլի շատ, որքան ինձանից կախված է, մարդ կարդա… Հեղինակի ու