Մենթոր տիարի հունվարի 28-ը հենց այսպիսին է. մի առանձնահատկությամբ, որ իմ գրի-պատումի այդ հոգսերը տոն օրվա կարող են նաև ձերը լինել։ Իսկ ես սրանով սեբաստացի կրթական համայնքից յուրաքանչյուրին կարող եմ օգտակար լինել նաև. սա սկսում է ավելի շատ ժամանակ զբաղեցնել իմ աշխատանքում։
Մեր նոր ծնողի՝ համայնքի անդամի նախաձեռնությամբ իր ծննդավայր Սևան քաղաք ընտանիքով բնակության-աշխատանքի վերադարձողի հետ քննարկում ենք Բլեյան կրթական ցանցի կազմում Սևան քաղաքում հեղինակային պարտեզ-դպրոց ստեղծելու հնարավորությունը։ Իսկական ուղիղ եթերի զրույց է՝ այսօրվա հայաստանյան կյանքին կենդանություն հաղորդող կոնկրետ նախաձեռնություն։ Կհանդիպենք անպայման փետրվարին նախաձեռնության հեղինակի հրավերով. հենց նախաձեռնության շուրջ կձևավորվի Սևանում գործող խումբ․․․
Քայլեցի-անցա Րաֆֆի փողոցից Բաբաջանյան փողոցով մինչև ներքև՝ կոլցևոյից կոլցեևոյ․․․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքի ներդրումային ծրագրով այս հատվածի շինարարության ընթացքը, հաստատված տևական անշարժությունը վտանգավոր է․․․ Որ քաղաքապետարանը՝ որպես պատվիրատու, քաղաքացիների, բնակավայրի, անվտանգ երթևեկության պատասխանատու, այսպիսի վիճակ չպիտի ստեղծեր, չպիտի հանդուրժեր, որ քաղաքի-հանրապետության համար անհրաժեշտ շինարարությունը պիտի ընթանար գիշեր-ցերեկ, 24-ժամյա ռեժիմով, օր առաջ ավարտելու և մեզ պատճառած անհարմարությունները, վտանգները նվազագույնի հասցնելու համար, հաստատ է. վիրավորական է այս վերաբերմունքը և՛ քաղաքապետի, և՛ ավագանու։ Բայց տխուր-հեռուն գնացող մտածումներ է առաջացնում և այն, որ մենք, այդ թվում՝ կրթահամալիրն իր համայնքով, բնակիչներն իրենց մեդիայով, ԶԼՄ-ները, հանդուրժում ենք, որ մեզ հետ այսպես վարվեն․․․ Այ, սա պարտություն է. ո՞ւմ հաղթանակը։ Արթնացի՛ր, սեբաստացի կրթական համայնք, այսպիսի շինարարությունը նյարդեր ուտող ամենօրյա վտանգ է մեր ու մեր երեխաների համար, որը տևում է երկար, անընդհատ է թվում․․․
Արցախի Ասկերանում Համբարձումյանների՝ երիտասարդ Արեն-Արտակ եղբայրների 11 հոգիանոց՝ հինգ մանկահասակ երեխայով, ընտանիքի տան կառուցմանն աջակցությունը այսպես, երեկվա տպավորիչ նախաձեռնությամբ՝ նանիկ-օրորներով, ամենօրյա կարող են լինել ու պիտի կառուցումին մասնակից դարձնեն, աղյուս աղյուսի վրա դնելու հնարավորություն ընձեռեն մեզանից յուրաքանչյուրին՝ օր առաջ ավարտի բերելու շինարարությունը՝ որպես Արցախ-Հայաստան նոր համակեցության ոգևորող օրինակ։ Տեսեք, «Սեբաստացիներ, կրթական հիմնադրամի տնօրեն Առնոլդ Բլեյանը և Հյուսիս-Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը ինչպիսի ավետիս են ուղարկում մեր տոնական օրով։
«Հոգատարություն» նախագծով «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակների, տեխնոլոգիական աշխատանքների ցուցադրությունից «Սեբաստացիներ» հիմնադրամի հաշվին փոխանցվել է 171 000 դրամ, որը հիմնադրամը ուղարկում է Արցախի Ասկերանի տան տերերի քարտային հաշվին։ Նվիրատվություն-հանգանակությունը շարունակվում է մինչև կառուցման ավարտը…
Հարավարևմտյան ֆիլհարմոնիայի երեկվա հերոսը՝ 2021-ի համերգաշրջանի բացումով նախագծին միացած Գևորգ Վարդանյանի նման խանդավառ-օժտված ջութակահարը, տեսնեիք՝ որքան ոգևորված էր։ Սեբաստացի կրթական համայնքի Դդմագովք համայնքային տոնը այս ոգևորության շարունակությունը կդառնա։
Օր է աշխատանքային՝ իր հոգսերով այսօրվա։ Ուսումնական օրացույցով նորամուտի են պատրաստվում Դավիթ Պետրոսյանի նախաձեռնած ձուլարան-արհեստանոցը, Մերի Անդրեասյանի-Դավիթ Քոչունցի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի գրասենյակ-արվեստանոցը։ Իմ օրվա անելիքն է նաև Վարպետ Պետոյի արհեստանոցի համար տեխնոլոգ-փայտագործի թեկնածուի հետ հանդիպումը։
#1969