Հին ասելով՝ նկատի ունեմ խորհրդային շրջանը, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում, խորհրդային պետության ներքին բաց սահմաններով, խորհրդային պետության ռեժիմով պարտադրված ու խորհրդային միասնական օրենքներով կարգավորվող հայ-ադրբեջանական համակեցությունը, որը ես անվանել ու անվանում եմ ոչ միայն իրար կողքի, այլև իրար մեջ ապրելու շրջան։ Խորհրդային ռեժիմի կարոտախտը միշտ խորթ է եղել ինձ, բայց այդ ռեժիմի պարտադրած՝ ժողովուրդների ապահով-համատեղ կյանքը, ինչպես հայաստանցիների, այնպես և Ադրբեջանում բնակվող ավագ սերնդի՝ հիսուն և ավելի տարեկանների մեջ մի հետք է թողել բազում ակոսներով, որոնք չեն կարող չհեշտացնել այսօր նոր համակեցության հաստատումը, չազդել շուրջ հազար կիլոմետր ձգվող սահմանով հայ-ադրբեջանական նոր հարևանության կազմակերպման վրա՝ արդեն որպես ժողովուրդների, մարդկանց ընտրություն, հանուն իրենց կյանքի, սերնդի։ 

Ընտանիքով՝ երկու և ինը տարին վճռական հատած Աստղիկ ու Դավիթ Բլեյանների, վարորդ-մայրենիի ուսուցիչ, խորհրդային ժամանակների բեռով, թե բարիքով չծանրաբեռնված իմ կնոջ՝ Արմինե Աբրահամյանի հետ ամանորի՝ չորս գիշեր ու հինգ օր տևողությամբ այցը Սյունիք՝ Ծղուկ, Սիսիան, Կոռնիձոր, Տեղ, Արավուս բնակավայրեր, իմ՝ 65 տարին հատած քաղաքական-քաղաքացիական-մասնագիտական կյանքով միշտ Նոր  ուղու հետևորդի համար լավ ձևաչափ էր։ Երեքը մեկում էր՝ ընտանիք, նոր տարին՝ հարազատության միջավայրում, բուռն-թարմ-ողբերգական պատերազմից ուշքի եկող ժողովուրդ՝ իր ավանդական կյանքով, այսօրվա խնդիրներով, մտածումներով… 

Տեսանյութերը, լուսանկարները, որ առանց սեբաստացի Արմինեի մեդիա-մանկավարժության փորձի չէին ստեղծվի, ընտրվել-հրապարակվել են հայոց ամանորի սեղաններին-միջավայրին բնորոշ ժանրով, բաժակաճառային-մտերմիկ-ծիսական սեղանի առանձնահատկություններով, վկայություն են ժողովրդի կենսունակության, ավանդական մտածողության ուժի, դժգոհելուն, մերժելուն զուգահեռ ընթացող ոգևորումների վրա հառնելիք նոր համակեցության, հայ-ադրբեջանական նոր հարևանության… Բերձոր-Լաչինի ռուսական-ռազմականացված միջանցքով այսօրվա Հայաստանի հետ, ադրբեջանական զինուժի ու ռուսական խաղաղապահ առաքելության հետ ինչպիսի՞ կապի մեջ են հայտնվել արցախցի մեր հայրենակիցները՝ Հայաստանում, թե Արցախում։ Ես կանդրադառնամ սրան՝ Արցախում նրանց հաստատմանն աջակցելու կոնկրետ գործողությունների շրջանակում․․․ Այդպիսի շոշափելի աջակցության ես հանդիպեցի Կոռնիձորում, որի մասին Վարդան Կարապետյանի խոստացած հրապարակումը, վստահ եմ, չի ուշանա․․․ 

Իմ դիտարկումները, որ ես արել եմ-կանեմ, Հայաստան-Ադրբեջան հին հարևանների նոր համակեցության շրջանակում են․․․ որ նոր տարի լինի 2021-ը բոլորի կյանքում․․․ Իմ աղջիկներ Շուշան Բլեյանը՝ արցունքով-խնդրանքով․․․ բանը սպառնալիքին էլ հասա՞վ, Լիլիթը՝ իրեն զարդարող, բոլորիս հասնող հասունությամբ, Տաթևը՝ կյանք պարգևող ջիգյարով, բոլորդ՝ հոգատարությամբ, աջակցեցիք մեր ընտանեկան հաջողված նախագծին։ Բա որ ես ձեր ներքին վախին լսեի ու ընկրկեի…. 

Իսկ Ծղուկի Բլեյանները՝ Բլեյան Գեորգիի ժառանգներ Վաղարշի, Արամի, Մհերի ընտանիքները, Վարդան Կարապետյանի Կոռնիձորը՝ հայրիկով, մայրիկով, Արմեն եղբորով ու իր ընտանիքով, ամի* Մանվելով, Լուսինե տիկինն իր՝ Մելիք Բարխուդարի այսօրվա ժառանգ Տեղի Սերժ Բարխուդարյանի ընտանիքի իսկական իշխանական վարքով-բարքով, գերազանցեցին բոլոր սպասումները․․․ Այսպիսի մարդիկ են մեր կյանքը իր բնական հուն բերելու երաշխավորները․․․ Կլինի։ 

Իմ անդրադարձներով ինձ, իմ ընտանիքին հարազատ դարձածների, Աստղիկին-Դավթին Սյունիք-հայրենիք պարգևածների մասին ես դեռ կպատմեմ․․․ Ինչպես Ծղուկ, Կոռնիձոր, Տեղ… աշխարհների։ Չեմ կարող օգտակար չլինել․ կլինեմ․․․ Արավուս գյուղի Հայաստանի պաշտպանության բանակի պոստից, թե Կոռնիձորի ինքնապաշտպանական դիտակետ դարձած քարանձավից, Տեղի Մելիք Բարխուդարի ամառանոցից, Ծղուկի բիձա Եգորի ընտանեկան գերեզմանոցի բարձունքից դեպի Ամուլսար, Սիսիանի կամրջից ծխացող Որոտանի, Գորիսի մուտքերից փռված քաղաքի տեսարանները միշտ կթարմանան նոր տարում սյունեցիների մարդասիրությամբ-կենսասիրությամբ, խաղաղվածությամբ։ 

Հետևեք իմ պատումին։ Տեսեք Սյունիքի ճամփորդ իմ ընտանիքի անդամների տոկունությունը այս տեսանյութերում, պատումներում, նկարներում. գնահատեք, արձագանքեք։ Շնորհակալ եմ, մարդիկ։ 

Դիտեք նաև՝ 

* Ամի – հորեղբայր 

#1949

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էրզրումից Շուլավերով Բանգլադե՞շ…

Արթնացել եմ գիշերը 2-3-ի արանքում՝ Դավթի «ջուր եմ ուզում»-ի՞ց, թե՞ քունս առել եմ… Մինչև ջուրը բերեցի, Դավիթը քնեց… Շան տղա… Արթուն լիներ, կասեր. – Ես հայրիկի շան տղեն եմ… Սա ավագ

Շրջայցով ծնվող պատմություններ

Բոբիկ անունով շան խնամակալ Մանուշակը, պարզվում է, սեբաստացի Անուշ Սողոմոնյանի քույրն է․ ես չգիտեի․․․ Կրթահամալիրի Արևելյան դպրոց պարտեզի խորհրդանիշը դարձած Բոբիկը դժվար շրջան է ունեցել, և կեցցե Մանուշակը, որ հաջող

Իմ, իմ ընտանիքի, կրթահամալիրի օրը քեզ նվեր, միշտ պայծառ Էմմա քույրիկ ջան…

Հենց Կենտրոնում, որ շաբաթներ առաջ ավելի երկար անուն ուներ՝ կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆի 57 հասցեում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, սկսել է առաջանալ մեր 2016-ի հերթական՝ իմ 702-րդ գրով ներկայացվող կրթահամալիրի թվով