Անթույլատրելին, իհարկե, իրար դեմ, թե իրար մեջքով կանգնած ժողովրդով երկու նվիրական-խորհրդանիշ հրապարակն է՝ Ազատության և Հանրապետության, դատարկ ու շրջափակված Ազգային ժողովը, կառավարարության՝ մեծաքանակ ոստիկանությամբ պաշտպանվող մուտքուելքը… Ներող եղեք. երկու այծերի պատմություն է կառավարության ու բանակի այսօրվա «առճակատումը», անզոր բազմությունների կողմից հրահրվող թամաշա այսօրվա մեր նեղ կամրջին պատմության։ Հայտնի ելքով։ 

Եկեք միանանք որպես մի հրապարակ՝ Բաղրամյան-Ֆրանսիական հեղափոխության-Ազատության, Հանրապետության ժողովրդով, որ տեղավորվենք, որ ես էլ հրապարակում լինեմ, յուրաքանչյուրը արգելք չունենա հրապարակի ճանապարհին, դառնանք մեկ հայաստանյան հասարակություն՝ բռնությունը բացառող, օրինականությունը հաստատող։ Պահանջենք-կազմակերպենք-հնարավորություն տանք, որ Ազգային ժողովը, կառավարությունը, ՀՀ նախագահը, իրավապահ, բանակի, անվտանգության մարմինների ղեկավարները, հրապարակում այսօր եղած քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, ողջը՝ ուղիղ հեռարձակմամբ, համաձայնության գան արտահերթ ընտրությունների ժամանակի, ձևի, կազմակերպման ճանապարհային քարտեզի շուրջ… Այսպիսով կհաստատենք քաղաքական կարգավորումների համար անհրաժեշտ ներհայաստանյան համերաշխություն։ Թույլ տանք, ստեղծենք, պահանջենք, վերահսկենք, որ մեկ հասարակության պետական բոլոր ինստիտուտները վերջապես օրինական գործեն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու Արցախի… 

Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով….
Շիրազ 

Որ մարտի մեկը մեզանում այսուհետ այսպիսի գարնան խորհուրդ ունենա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչ մի նպատակ ավելի կարևոր չէ

«Ճշմարիտը փնտրելու համար միշտ պատրաստ պիտի լինել հաղորդակցության եւ այդպիսի պատրաստակամություն ակնկալել ուրիշից։ Ամեն ինչի մասին լրիվ բացահայտ կարելի է խոսել նրա հետ, որ իրապես ձգտում է ճշմարիտին, հետեւաբար հաղորդակցությանը (ինքը

Ինքնավար, ինքնուրույն՝ որպես հիմնադիրներ

Որպես հիմնադիրներ Հայաստանի… չորրո՞րդ հանրապետության, նո՞ր Արցախի, ձեր նոր բիզնեսի, ձեր բնակավայրի՝ Հայաստանում, թե Արցախում․․․ նոր համակեցության… ձեր նոր տարվա․․․ նոր կյանքի՝ անպայման ինքնավար, ինքնուրույն, պատասխանատու, որ լինի-դառնա ձերը։ 

Կիրակի՝ առցանց ուսուցման շաբաթների միջև

«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը». Ռուսաստանը հայտնվել է պարտված, դաունշիֆթեր երկրների շարքում… Սա ասում է մի մարդ՝ Գերման Գրեֆը, Մոսկվայում ընթացող գայդարյան ֆորումի ժամանակ, ռուսական сбербанк-ի ղեկավարը, ՌԴ տնտեսական զարգացման և