Իմ օրվա, իմ ժամանակի հերոսը․․․ տիկին Զինան՝ Հայաստան-Արցախ երկու մասի բաժանված իր ընտանիքով, որ այսօր, ուշադիր, միավորվեց, վառվող լույսով, մեր աջակցությամբ կառուցվող տանը Ասկերանի․․․ Ավետարանոցից Արեն ու Արտակ Համբարձումյան եղբայրները հավաքվում են մի հարկի տակ, հինգ մանկահասակ երեխաներով․․․ Աչքներս լույս․․․ մնաց՝ մնացածը․․․ 

Արցախի Ասկերանի բերդի մոտ մեզ հարազատ Համբարձումյան եղբայրների 11 հոգիանոց ընտանիքի՝ սեբաստացի կրթական համայնքի հոգատարությամբ կառուցվող տան լույսը երեկ ողողել էր հույսով սոցիալական ցանցը՝ ֆեյսբուք անունով․․․ Պատեր, հատակ բետոնի՝ նոր-նոր չորացած, տանիք, դուռ-լուսամուտ․․․ «Սեբաստացիներ» հիմնադրամում մեր հավաքած դրամական միջոցներով գնված-ուղարկված՝ տան ներքին հարդարման համար անհրաժեշտ շինանյութերը, պիտույքները, դետալները, հաշվարկով, եղբայրներն ընդունել են, տեղավորել․․․ Այսօր տեղացի վարպետների հետ գործի են անցել․․․ Նախագիծը, որի իրագործումը շաբաթներ առաջ մշուշոտ-հեռավոր էր թվում, տեսանելի մոտ է, տան տերերից կախված․․․ Մեր նախագծային խումբը պատրաստվո՞ւմ է բնակարանամուտի․․․ 

Եղբայրներ Արտակ-Արենը այնքան ոգևորված փոխեփոխ իրենց խոնարհ ուրախությունն էին փոխանցում կատարվածի համար, որ կրթական համայնք, փոխանցում եմ, որքան էլ հուզված եղբայրների խոսքի շա՜տ հատվածներ ենթադրելի էին․ մեր Աարցախի բարբառն է․․․ Հետո բո՜լ ծիծաղեցի․․․ Նրանց հուզմունքն ավելի խոսուն էր․․․ հուզմունքը բարբառ չէ, ունիվերսալ միջոց է արտահայտման․․․ Հուզումների լեզուն, կեցցենք, մեզ տրված «Հոգատարություն» ուսումնական նախագծով 2020-ի սեպտեմբերի 27-ից հիմնական հաղորդակցության միջոցն էր մեր ու արցախցի մեր հայրենակիցների՝ սովորողների, կենվորների․․․ Հիմա, երբ այս գիր-պատումը իմ օրվա հերոսի առանձնացումով դուք կարդում եք, կենվորներից վերջին երեքը՝ Համբարձումյան ընտանիքի Մարիա տատիկը, Զինա մայրիկը և Մարիա քույրիկը Ասկերանում են․․․ Էլ չդիմացան, որքան էլ անկասկած իրենց տանն էին կրթահամալիրի Գեղարվեստի կացարանում, ուզեցին օր առաջ միասին լինել, կառուցվող տան հոգսերին իրենց փորձառությամբ կանացի կարևոր մասնակցություն բերել․․․ Եվ ճիշտ է։ Երեկ օրվա վերջին այնքան հուզիչ րոպեներ անցկացրինք Գեղարվեստի մեր կացարանում, Ասկերանի կին եռյակի մերժում չունեցող հրավերով․․․ Քնարիկը Ներսիսյան, ես՝ ձեզ էինք ներկայացնում, և հուզիչ էր անկեղծությունը․․․ Համատեղ կյանքի այս շրջանը որքա՜ն հարազատացրեց մեզ, ու որքա՜ն հաստատ է թվում մեր մասնակցությունը և տան բացեքին, հետագա մեր հանդիպումները՝ որքան սպասված․․․ 

Իմ հերոսները այսպես մի-մի պատմությամբ առաջ են գալիս, հայտնվում-ներկայանում ձեզ իմ գրում, ինչպես Համբարձումյանները՝ իրենց հինգ մանկահասակներով, հարսներով, կանանցով-տղամարդկանցով․․․ Կեցցե՛ք դուք, Չանախչի-Ավետարանոցից Ասկերան տեղափոխվածներ․․․ Արցախի հողում ապրելու այս հաստատակամությունը պիտի քաղաքական կշիռ էլ հավաքի՝ Արցախ-Լեռնային Ղարաբաղում ինքնավար-համայնքային-հավաք-ապահով գոյություն հաղորդի, ու Ավետարանոցի ճանապարհը մի օր կբացվի․․․ Մենք էս ճանապարհը գիտենք ու իհարկե, կուզենք՝ մեր փորձը բազմապատկեն, եթե ոչ Աստված, ապա հայաստանցիները, Սփյուռքի մեր հայրենակիցները, միջազգային աջակցողները․․․ Պատմում եմ Արցախ աշխարհի Ասկերանի Համբարձումյան ընտանիքի կառուցվող տան, մի հարկի տակ հավաքվելու մասին ու այնպիսի՜ թեթևություն է իջնում ինձ, որ Աստղիկի ձեռքի երկար թելով փուչիկի պես բաց եմ թողնում․․․ Ձեզ էլ հասնի․․․ 

#1989

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քանի կանք, վառենք, որ մնանք, Սոֆի, խանդավառ…

Երաշտ է Հայաստանով մեկ. անձրև, անձրև, ցա՛ծ արի… Արևն ի՞նչ անի. երկարատև չորությունը խանձում-պառկացնում է դաշտերում, արտերում, հանդերում՝ ամենուր և ամեն ինչ՝ ծիլ, ծաղիկ ու խոտ, այնպես, որ երկրագործը հուսահատ է,

Հեղինակային հունիս, որ մայիսին է գալիս…

Անձրևոտ շաբաթ օր, անձրևոտ-քամոտ կիրակի ու գործերը՝ ճամփորդություններով-լեցուն-ուսումնական… անհետաձգելի: Հունիսն է՝ իր ողջ երկայնքով ամենասեբաստացիականը, մեր 2016-2017 ուստարվա 4-րդ շրջանը, ուսումնական մեր օրացույցով՝ նախագծային-ճամբարային-ստուգատեսային-բացօթյա-ճամփորդական-հայրենագիտական-մարզական… Հունիսյան կազմակերպումն է որոշիչ «Ամառ 2017»-ի

Գիր կրկնակի մեռելոցի երկուշաբթիի, որ կոչեմ ապրողաց…

Ինչո՞ւ կրկնակի մեռելոց՝ գիտեք. այսօր հողին ենք հանձնում իմ եղբայր Թաթոսին… Այսքանը. ավելին կարդացեք իմ  գրերում՝ «Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու», «Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր