Factor տեղեկատվական կենտրոնում  զրույց Արամ Աբրահամյանի հետ իրական, կենդանի դպրոցի, ընկերության ստեղծականության, ժամանակի մասին։

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա կարծիքով՝ դպրոցում պետք է դասավանդվի մեկ առարկա՝ կյանքը: Դա է ստեղծարար ուսուցչի մեկնակետը: Նա իր աշխատանքով պետք է խթանի աշակերտին՝ կյանքում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու: Այդ աշխատանքը ուսուցիչը պիտի իրականացնի ծնողների հետ միասին:

Այսպիսին է Աշոտ Բլեյանի պատկերացումը ստեղծարար դպրոցի մասին, որը նա հակադրում է սպառողական դպրոցին, որտեղ տիրում է անգիր արած գիտելիքների, գնահատականների, քննությունների, ատեստատների ինքնանպատակ համակարգը:

Կրթությունը ղեկավարող պետական մարմինները, հաղորդման հյուրի կարծիքով, կողմնորոշված են հենց այդպիսի՝ սպառողական, դարն ապրած, ոչ արդիական դպրոցի կարիքների սպասարկման վրա: Դրան է նպաստում այդ կառույցների կողմից կիրառվող հրահանգների և արգելքների մեխանիզմը:

Դպրոցը, ըստ Աշոտ Բլեյանի, պետք է բաց լինի, և համացանցն այսօր դրա հնարավորությունը տալիս է: Ուսուցչին աշխատանքի ընդունելիս կարելի է որոնողական համակարգի միջոցով մանրամասն ծանոթանալ հավակնորդի նախորդ գործունեությանը, նախասիրություններին, մանկավարժության վերաբերյալ մոտեցումներին: Գործող ուսուցիչների դեպքում՝ նույնպես, նրանց դասավանդման ձևերը պետք է մատչելի լինեն հանրությանը, և այդ պարագայում դժվար չի լինի որոշել նրա պիտանելիությունը: Նման համակարգում ստուգումներ, ատեստավորումներ այլևս պետք չեն լինելու:

Աղբյուրը՝ factor.am

[youtube https://www.youtube.com/watch?v=WY0SdNH73J8]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նամակ՝ խաղաղության դիմաց․ Արցախի ղեկավարը երևի պարտադրված է գնալ այդ քայլին

Factor.am-ի հարցազրույցը հասարակական գործիչ, մանկավարժ Աշոտ Բլեյանի հետ

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում

Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։ Ասուլիսի բանախոսներն էին`

Պետք է նպաստես, որ չխեղդվի, ոչ թե լրացուցիչ դժվարություններ ստեղծես, որ չկարողանա ջրից դուրս գալ…

Աղբյուրը՝ 1in.am Շուտով կառավարության աշխատակազմին կներկայացվի կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորող նոր նախագիծ, որի նպատակն է տարեկան 25-30 միլիոն դոլարի ստվերային շրջանառությունը զսպելը, նաև ֆիքսելը, թե որ ժամին կրկնուսույցը կարող է պարապմունք