ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին

Երևանի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին

Հարգելի նախարար
Հարգելի քաղաքապետ

Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության ծավալը մեզ ստիպում է վերադառնալ մեր հիմնադրին՝ ՀՀ կառավարությանը, լիազոր պետական մամնին՝ ՀՀ ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարան ներկայացված մեր առաջարկներին։

2019թ. օգոստոսի 8-ի դրությամբ ընդունել ենք առավելագույն թվով 2-5 տարեկան սաներ մեր հինգ նախակրթարաններում, վեց տարեկան առաջին դասարանցիներ դպրոց-պարտեզներում՝ և ստիպված դադարեցրել ենք ընդունելությունը։ Մյուս կողմից՝ ծնողական ճնշումը չի դադարում. շարունակում են դիմել, զանգել, խնդրում են հերթագրել երեխաներին ընդունելության համար։ Իսկ տարիներ առաջ, չնախատեսելով այսօրվա այս վիճակը, մենք պարտավորվել էինք հերթագրում չկիրառել, հերթեր չառաջացնել, երեխաների միջև խտրություն չդնել, հեղինակային կրթական ծրագիրն ընտրող ծնողների պահանջը բավարարել ամբողջությամբ…

Մենք ոգևորված ենք քաղաքապետի վճռականությամբ, որ նախկին «Սեբաստիա» մանկապարտեզը վերադարձել է համայնքին։ Հայկական Ստամբուլի մեր գործընկերների, «Սեբաստացիներ» հիմնադրամի, ժամանակին Երևանի «Սեբաստիա» մանկապարտեզն ստեղծած մարդկանց աջակցությամբ այդ մանկապարտեզը որպես հեղինակային կրթական ծրագրով դպրոց-պարտեզ կամ մանկապարտեզ վերագործարկելու առաջարկով մենք դիմել ենք ու կրկին բաց դիմում ենք Ձեզ։

Համապատասխան տարածք ունենալու դեպքում պատրաստ ենք հեղինակային կրթական ծրագրով մանկապարտեզային խմբեր, նախակրթարաններ, դպրոց-պարտեզներ ստեղծելու քաղաքի վարչական շրջաններում։ Պատրաստ ենք քննարկելու նաև առանձին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այլ թվում՝ ոչ պետական կազմակերպությունների նախաձեռնությամբ առաջ քաշված տարբերակները։

Հարցի այսպիսի լուծումը կապահովի կրթահամալիրի զարգացումը առաջիկայում, իրական կդարձնի Բլեյան կրթական բաց ցանցը։ Նոր ուսումնական տարին, կրթահամալիրի 30-ամյակը կարող են նշանավորվել երեխայի կրթության իրավունքի իրացման աշխարհագրության ընդարձակման, մարդու բնակավայրին մեր հեղինակային կրթական ծրագիրը մոտեցնելու փաստով։

Ակնկալում ենք Ձեր շահագրգիռ արձագանքը, միջնորդությունը, հանձնարարությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

My Dreamy Classmate… my Defender?

There was a self-made patterned handwritten card on the table. It attracted, carried me away: ″To Davit, to my dreamy classmate. From Adriana.″ Davit is dreamy. I think ”dreamy” fits

დიახ, განათლება ახლა დიდი გამოწვევაა…

დავოსში არ ვყოფილვარ, მაგრამ ახლა, ფლორენციიდან ჩვენი მასწავლებელი ვიგენ ავეტისასთან ვისაუბრეთ, შევთანმხდით, არატესი შეიძლება გახდეს სასწავლო დავოსი…Alibaba Group-ის დამფუძნებელს ჯექ მაილს არ ვიცნობ, მაგრამ მინდოდა, დავოსში მსოფლიო ეკონომიკური ფორუმის სიტყვა “სოვთ” გავიხსენო.

როგორც გამჭვირვალე და პირადი

მომენატრა შუშანა, ღამეის 4 ან 5 საათია. viber-ით დავუკავშირდი მას, ის ახლა ვიენაშია. ჩემმა ქალიშვილმა კი როგორც ჩანს ჩემ ზარს ელოდებოდა… მე ერევანში, შუშანა კი ვიენაში. ვისაუბრეთ გაკვეთილების შესახებ, სიმღერების