Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը լավ առիթ դարձավ, որ Արցախի ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ընդարձակվի՝ ներառելով նաև կրթահամալիրի «Ուսումնական ամառ» ծրագրով գործող արշավախմբային ճամբարները։ 

Օգոստոսի 14-18-ը կրթահամալիրի դպրոց բնության գրկում ճամբարը Սևանի «Ժայռում» կգործի Արցախի Ստեփանակերտի տարբեր դպրոցների, կրթահամալիրի Արևելյան, Միջին դպրոցների խմբերի միասնական նախագծով։ Նույն օրերին կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում Արցախի Ասկերանի շրջանի տարբեր դպրոցների, կրթահամալիրի ավագ, Աշտարակի, Ապարանի դպրոցների խմբերի միասնական նախագծային ճամբարն է։ Երկու ճամբարում էլ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի, Վայոց ձորի կառույցները արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների փոխանցման պարապմունքներ կանեն, ինչպես նախորդ փուլերում։ 

Այսպես ընդարձակվում է հայրենիքը հայ սովորողների համար, համատեղ ապրած օրերը, միասին ստացած տպավորությունները բնության անկրկնելի տեսարաններից, հայրենագիտական, բնապահպանական, մարզական գործունեությունը, լողը, խարույկով—կիթառով—ընթերցումով երեկոները ընկեր են դարձնում նրանց։ 

Ճամբարային նախագծերին, դրանց լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, ղեկավարների, սովորողների ուսումնական բլոգներում, սոցցանցում։ 

Օգոստոս—սեպտեմբերին մեր ուսումնական ճամբարները բաց են համատեղ նախագծերի, ստեղծագործական հավաքների համար։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Overcoming Fears

…. The school is a place where you should overcome your fears for the sake of your child. My fear of dogs is well known to everybody, isn’t it? Look how

«Գրախանութում դրված է, ով ցանկանում է՝ կարող է գնել, ով չի ուզում՝ թող չգնի»

Վերջին օրերին համացանցում քննարկումների թեմա է դարձել Գ. Բեդիրյանի և Ա. Առնաուդյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գիրքը, մասնավորապես՝ նրանում ներկայացված խնդիրների բովանդակությունն ու արտահայտությունները:  Ներկայացնում ենք խնդիրներից մի քանիսը.

November 25

An Extract from the Educomplex Director’s Diary In a traditional public school, no matter whether it was a Soviet school or today’s one,  the learner’s notebooks with its texts, tasks