Հրապարակում եմ կրթահամալիրի դպրոցպարտեզներում 2019-2020 ուսումնական տարվա, օգոստոսի 7-ի դրությամբ ուսումնառության պայմանագիր կնքած սովորողների, սաների թվերը. 

  • 2013թ. ծնվածների համար նախատեսված 1-ին դասարաններում՝ 222 սովորող (9 դասարան).
    Արևելյան դպրոցպարտեզի 3 դասարանում՝ 69
    Արևմտյան դպրոցպարտեզի 2 դասարանում՝ 54
    Հյուսիսային դպրոցի 2 դասարանում՝ 56
    Հարավային դպրոցի 2 դասարանում՝ 43 
  • 2014թ. ծնված 5 տարեկանների խմբերում՝ 111 սան (5 խումբ).
    Արևելյան դպրոցպարտեզի՝ 24
    Արևմտյան դպրոցպարտեզի՝ 25
    Հյուսիսային դպրոցի՝ 22
    Հարավային դպրոցի՝ 25
    Քոլեջի՝ 15 
  • 2-4 տարեկանների խմբերում՝ 308 սան.
    Արևելյան դպրոցպարտեզի 2 խմբում՝ 50
    Արևմտյան դպրոցպարտեզի 2 խմբում՝ 50
    Հյուսիսային դպրոցի 2 խմբում՝ 49
    Հարավային դպրոցի 2 խմբում՝ 56
    Քոլեջի 4 խմբում՝ 103։ 

Մեր հինգ նախակրթարաններում մենք ընդունել ենք առավելագույն թվով սաներ. ստիպված ենք այս պահից դադարեցնել 2-4 տարեկանների ընդունելությունը։ Բացառություն կարող է արվել միայն կրթահամալիրի համայնքի՝ դպրոցում քույրեղբայր ունեցող երեխաների, կրթահամալիրի դասավանդողների երեխաների համար։ 

Մեր 5 տարեկանների խմբերում կարող է լինել 25-30 սան։ Եթե 5 տարեկանների ուսուցման նոր՝ վեցերորդ, խումբը կառաջանա, այն կլինի Արևմուտքում։ Արևմտյան դպրոցպարտեզը դրան պատրաստվում է։ 6 տարեկան առաջին դասարանցիներ ընդունվում են Հարավային և Արևելյան դպրոցպարտեզներում։ 

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իսկական ձմեռային հեքիաթ կրթահամալիրի Բանգլադեշում

Հանկարծ մեր շրջակա միջավայրի խնամքը, այդ թվում՝ վերգետնյա, ներթաղային, միջդպրոցական սեբաստացի անցուղիների անվտանգ-մաքուր լինելը հոգս չդարձնե՞նք ու փչացնենք մեր հեքիաթը: Սիրով, խաղալով, իրարից խլելով, հատկապես որ Նառա Նիկողոսյանի ամենագետ Iphone-ը պնդում է,

Շաբաթվա ուսումնասիրություն

2015-2016 ուսումնական տարին ընթացքի մեջ է. ինչպե՞ս օպերատիվ արձագանքենք խնդիրներին, ժամանակին միջամտենք, կոնկրետ գործողություններով թափ հաղորդենք ընթացքին։ Առաջարկում եմ նոր գործիք՝ «շաբաթվա ուսումնասիրություն» պայմանական անունով։ Կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանի

Պատանի քաղաքագետները հրավիրում են

2019թ. օգոստոսի 19-24-ը կրթահամալիրի ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբը Մոլդովայում՝ Վադուլ լուի Վոդե քաղաքում, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ մասնակցելու է խաղաղության պատանեկան միջազգային ճամբարին։ Խումբը