Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը լավ առիթ դարձավ, որ Արցախի ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ընդարձակվի՝ ներառելով նաև կրթահամալիրի «Ուսումնական ամառ» ծրագրով գործող արշավախմբային ճամբարները։ 

Օգոստոսի 14-18-ը կրթահամալիրի դպրոց բնության գրկում ճամբարը Սևանի «Ժայռում» կգործի Արցախի Ստեփանակերտի տարբեր դպրոցների, կրթահամալիրի Արևելյան, Միջին դպրոցների խմբերի միասնական նախագծով։ Նույն օրերին կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում Արցախի Ասկերանի շրջանի տարբեր դպրոցների, կրթահամալիրի ավագ, Աշտարակի, Ապարանի դպրոցների խմբերի միասնական նախագծային ճամբարն է։ Երկու ճամբարում էլ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի, Վայոց ձորի կառույցները արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների փոխանցման պարապմունքներ կանեն, ինչպես նախորդ փուլերում։ 

Այսպես ընդարձակվում է հայրենիքը հայ սովորողների համար, համատեղ ապրած օրերը, միասին ստացած տպավորությունները բնության անկրկնելի տեսարաններից, հայրենագիտական, բնապահպանական, մարզական գործունեությունը, լողը, խարույկովկիթառովընթերցումով երեկոները ընկեր են դարձնում նրանց։ 

Ճամբարային նախագծերին, դրանց լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, ղեկավարների, սովորողների ուսումնական բլոգներում, սոցցանցում։ 

Օգոստոսսեպտեմբերին մեր ուսումնական ճամբարները բաց են համատեղ նախագծերի, ստեղծագործական հավաքների համար։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գեորգևյան ժապավենի մասին

Գեորգևյան ժապավենը հիմնել է Եկատերինա Բ-ն 1769 թվականին ռուս-թուրքական հերթական պատերազմի ժամանակ խրախուսելու համար հավատարմությունը, քաջությունը և խելամտությունը, որոնք դրսևորվում էին խիզախ արարքներում կամ իմաստուն խորհուրդներում, ի բարօրություն Ռուսական կայսրության:

The Schooling Center in Arates Yesterday, Today, Tomorrow

Yerevan “Mkhitar Sebastatsi” Educational Complex of the Ministry of ES of RA is a state non-profit organization which was established by the Government of RA in 1989. The authorized state

We All Need to Change

This is an extract from Mr. Ashot Bleyan’s diary note for the 7th of November. How far should we go back eradicating corruption?… up to 1990?  Where should we stop?