««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների նյութ։

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խմբագրված նախագծում արտահայտվում է դժվարությամբ ստեղծված, ինքնահաստատված այլընտրանքային (հեղինակային, փորձարարական, միջազգային)  կրթական ծրագրերի կարևորումը, լավ է, որ  օրենքով հետադարձ ուժ չի տրվում այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննությանը, առնվազն 3 տարի գործող այլընտրանքային ծրագրերը  «համարվում են երաշխավորված»։ Բայց սրանով միևնույն է, չեն լուծվում այդ ծրագրերի ինքնուրույնության, զարգացման, տարածման, նրանց գործունեության անընդհատության երաշխավորված լինելու  հարցերը։ Տարիների, այդ թվում՝ նաև վերջին երեք տարվա, մեր փորձը ցույց է տալիս, որ հեղինակային կրթական ծրագրի՝ մեր կողմից հետևողական բարձրացվող խնդիրները ի վերջո չեն հաղթահարվում, չեն կարող լուծվել առանց դրա համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի։

Օրենքի նախագծի խմբագրված տարբերակում ևս հնարավոր չէ տեսնել, որ այլընտրանքային ծրագիրը, մեջբերում ենք. «հանրակրթական ծրագիր, որը մշակվել է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հայեցակարգից տարբերվող հայեցակարգի հիման վրա՝ ապահովելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված պահանջները»՝ ինքնուրույն կարող է որոշել սովորողների ընդունելության, գնահատման, ավարտական քննությունների (ամփոփիչ ատեստավորման), ուսուցիչների ընտրության, ատեստավորման կազմակերպման, տարակարգի որոշման այլ՝ «սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հայեցակարգից տարբերվող» հայեցակարգով որոշվող բովանդակություն, սկզբունքներ, պայմաններ, ձևեր. կարող է ունենալ ուսումնական այլ տիպի հաստատություն, իր կանոնադրությամբ սահմանվող՝ հաստատության կառավարման համակարգի առանձնահատկություններ։

Առանց օրենսդրական կարգավորման այլընտրանքային ծրագրերը, նրանց սովորողներն ու աշխատողները փաստացի հայտնվում են անհավասար պայմաններում։ Այնինչ հանրապետությունում հանրակրթության զարգացման համար պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, պետք է շահագրգիռ լինի և օժանդակի այլընտրանքային կրթական ծրագրեր մշակելուն, փորձարկելուն, կիրառելուն՝ որպես հանրապետությունում հանրակրթության զարգացման ճանապարհ։ Աջակցությունն արտահայտի նաև օրենքով սահմանված ֆինանսական լուծումներով, քանի որ այլընտրանքային կրթական ծրագիրը, որպես անբաժանելի մաս՝ պետք է ներառի հանրակրթության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10․1, 10․2 կետերով որոշված ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքներ, մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները։

Օգտվելով կրթահամալիրի փորձից՝ օրենքը կարող էր սահմանել նաև ուսումնական ընդունված հաստատություններից տարբերվող՝ այլընտրանքային հաստատություններ, ինչպես դպրոց-պարտեզը։ Հանրապետության մարզերում, համայնքներում այսօր ակնհայտ է մեկ ուսումնական հաստատությունում մի քանի՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ,  նախադպրոցական,  ոչ ֆորմալ կրթության, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրերի կազմակերպման առավելությունը՝ որպես մի բնակավայրի մարդկանց սպասարկման հաստատություն, խնայելով ռեսուրսներ՝ նոր շենքերի կառուցման, հիմնանորոգումների, փոքրաքանակ սովորողներով մեծ շենքերի պահպանության ծախսերը։

Աղբյուրը՝ dpir.mskh.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատասխանելով լրագրող Արամ Սարգսյանի հարցերին

— Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում Կրեմլի ամենահայտնի խոսափողներից մեկը` Դմիտրի Կիսելյովը, իր դժգոհությունն է հայտնում, թե Հայաստանում գրեթե չկան ռուսաց լեզվի դպրոցներ, ռուսերենը հեռացող երևույթ է Հայաստանում, հետևաբար ռուսական մշակույթը

«Որպես նախարար ես մնում եմ ձերը, նախկինը, ձեր գործընկերը»…

1995 թվականի փետրվարի 15-ին լուսավորության նախարարությունում տեղի ունեցավ Ա. Բլեյանի մամլո ասուլիսը, որին ներկա էր նաև «Մենք» խմբագրությունը: Ասուլիսից հետո «Մենք»-ը հետաքրքիր հարցազրույց ունեցավ Ա. Բլեյանի հետ: Բայց այս անգամ

Աշոտ Բլեյանը ազատության, Նիկոլ Փաշինյանի հետ ընկերության, ուսուցչի ապտակի և այլնի մասին

#Հակավիրուս -ի հյուրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն է։