Գագարին պրոյեկտի շրջանակում կրթական ամառ կազմակերպելու նպատակով մայիսի 19-ին «Դար» հիմնադրամում տեղի ունեցավ քննարկում նախագծի կրթական մասի մենթոր Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի և «Դար» հիմնադրամի նախագահ Արսեն Աղաջանյանի, հիմնադրամի աշխատակազմի հետ։ 

Պրոյեկտի դպրոցների և սեբաստացիների համար կազմված ամառային գյուղական ճամբարի և ռազմամարզական ճամբարի նախագծերի հստակեցմանը հնարավորություն ունեք հիմա մասնակցելու նաև դուք, բոլոր կարգի ընթերցողներ։ Արժեքավոր են նաև ձեր՝ ճամբարների կազմակերպմանն ուղղված առաջարկները, որ սեբաստացիներն ու Գագարին պրոյեկտի դպրոցների սովորողները կունենան իսկական ճամբարային ապրում։ 

Աշխատանքային օրը շարունակվեց երկրագործ Արմեն Մեհրաբյանի հետ, կրթահամալիրի բանգլադեշի Հյուսիսից Քոլեջ, Արևելքից Մայր դպրոց մանրակրկիտ անցումով։ Լավ է, որ Արմեն Մեհրաբյանի կարգի մասնագետը նորովի հայտնագործեց իր համար սիրելի, ոգևորիչ աշխարհ։ Ձեռք բերեցինք մի շարք պայմանավորվածություններ, փոխանակեցինք կարևոր տեղեկություններ։ Ունենք հոգատար բարեկամ ու ակտիվ գործընկեր։ 

#2065 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեշտիա՝ ասել է, թե հեշտ արի, հեշտ արա, գործի, կհաջողես…

Մենք լեգենդի ետևից ենք եկել Ջավախք՝ Հեշտիա գյուղով՝ Աբուլ, Աբուլ սարով՝ անցում Փարվանա, Փարվանա լճով, Փարվանա գետի ավազանով… Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:  «Փարվանա» Թումանյանը Տերյանի, Իսահակյանի հետ եղել է, իհարկե,

Մեկ քայլ, որ մեկ տարվա չափում ունի

Իմ օրագիրը, իմ բլոգապատումը 2019-ին կլինի անընդհատ․․․ Նախածննդյան-Սուրբծննդյան օրերին հունվարի ես կպատմեմ, կգրեմ, եթեր դուրս կգամ արտակարգ․․․ 01․01․2019, ժամը 11։00 Դավիթ Բլեյանը իմ ուղեկցությամբ մտնում է լողարան․․․ Դժվար է հանվում․․․