Որպես «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի, Բլեյան դպրոցի-կրթական բաց ցանցի, Հրազդանից-Սևան, Սևանից․․․ մինչև Արաքս, Հրազդանի հովիտով Գագարին ավանով, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Գեղամավան համայնքներով, դպրոցներով ու պարտեզներով, հանրային տարածքներով մեր կյանքի, մեր ներսով-դրսով ուրախ մաքրության օրեր, որպես ընկերության վրա կառուցված մեր կյանքի փոփոխությունների շրջան, որ պայմանավորվել ենք անցնել միասին։ 

Մայիսի 8-ին՝ առավոտ վաղ, սեբաստացի խմբերը, մոբիլ,  իրենց աշխատանքային տոնի գործիքներով, մոբիլ, համերաշխ, ճամփորդ-հայրենագետի ուսաապարկերով, ճամփա կընկնեն․․․ Մեզ ժամը 9-ին սպասում են Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցում, որտեղ մենք մեր ուսումնական ժամերգությամբ կփառաբանենք մեր նոր խորհուրդը ու կշարունակենք մեր մաքրումի օրը պայմանավորված աշխատավայրերում․․․ Սկսում ենք մաքրել կեղտից մեր ֆիզիկական միջավայրը, ու այն կլինի շարունակական, մեր բոլոր համատեղ գործերից՝ ուսումնական նախագծերից, անբաժան այնքան, որ Գագարին պրոյեկտի բնակավայրերով, Հրազդանի հունով մեկ, ողջ բնության մեջ հաստատվի մաքրությունը, որպես մեր պրոյեկտի ձեռագիր, խորհրդանիշ, որ ուզում ենք վարակիչ դառնա Հայաստանով մեկ․․․ 

Հետո՝ պրոյեկտի վեց դպրոցների դաշտերում խաղեր Համբարձումի,  մարզական խաղեր, ուրախություն, ազգային պարերգ, միասնական քայլք-վերելք․․․ Մենք կօգնենք, որ դպրոցների,  պարտեզների կանաչ դաշտերը Համբարձման խաղերին պատշաճ լինեն, հետաքրքիր, ամենականաչը, որպես բազմաձև մարզումի հանրային վայրեր գործեն․․․ 

Չմոռանանք համատեղ ուտել, բրդուճները կիսել ընկերոջ հետ՝ համեղ-համեստ, երկրագործի  ամենօրյա արդար վաստակ որպես։ 

Հետո, իհարկե, պայմանավորվածությունը կհաստատենք հաջորդ մեր հանդիպման, գործի, հրաժեշտից առաջ օրը կամփոփենք Գեղամավանի մարզադաշտում։ 

Մենք ընդամենը սկսում ենք Համբարձման խաղերը, որ շարունակական կլինեն մայիս-հունիսին մեր համատեղ ճամբարներում,  Հազարան հավքով ու հրապարակային ուրախությամբ։ Մենք դեռ պիտի միասին, մեր աղոթքով կրկնակի՝ շարականներով, հանդես գանք Սևանի եկեղեցում, օգնենք  Սևանում սովորողների և մանկավարժական աշխատողների միացյալ երգչախմբի ստեղծմանը․․․ 

Համբարձման խաղերը այս՝ ներսով ու դրսով մաքրումի օրերը, ուսումնատենչության-ստեղծականության-երկրագործության արդյունքներով ձեռքբերումների շրջան են։ Այսօր, ուռա՜, սկսում ենք այսպես։ 

Հա, քիչ էր մնում մոռանայի, հետ դարձի ճանապարհին՝ ժամը 15։30, մենք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ, երգելու ենք Սևան քաղաքի եկեղեցում։ 

Կարդացի՞ք. հաստատեք ու տարածեք, խնդրում եմ։ 

Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան

#2056

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ճանապարհով. հին-նոր ուղի

Հիշեցնեմ, որ ես որպես թեկնածու եմ մասնակցել ՀՀ նախագահի 1998թ․ արտահերթ ընտրություններին․․․ Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, յուրաքանչյուր կազմակերպչի, ՀՀ ընտրական օրենսգրքով պահանջվող կարգով իմ առաջադրման համար իրենց ստորագրությունը դրած 25 հազար քաղաքացիներին՝ «Նոր

Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու

Մանյակ-տնօրենի անընդհատ՝ 572-րդ հերթական գիրն օրվա… Դավիթը երեկոյան (իրիկունը) կամ/և առավոտ կանուխ, երբ արթնանում է, ինձ տեսնում է համակարգչի առաջ կամ հեռուստացույցով «Եվրոնյուզ» դիտելիս… — Պապ, դու հո հեռուստացույցի ու

Ոգևորված մարդու, գաղափարով-գործով-ստեղծումով համակված մարդկային խմբերի-հավաքանու-հասարակության ճգնաժամի հաղթահարումը

Հերթական բողոքը՝ Բլեյանը քանդում է… ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների հետ մենք անշտապ զննում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հյուսիս-հարավ ճառագայթների զարգացումների դեմն առած երկա՜ր-բարձր հենապատի երեկվա փլուզումով ստեղծվածը… Ի՞նչ է