«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ նախագահի թեկնածու, պատգամավոր, լուսավորության նախարար Աշոտ Բլեյանը «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում պատմել է 90-ականներին՝ պատերազմի թեժ պահին, Բաքու այցի մասին, որի նպատակը երկու ժողովուրդներին հաշտեցնելու փորձն էր:

Աշոտ Բլեյանը խոսել է նաև իր «հոգեզավակի»՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների, նրա երեխաների կնքահայրը, ուսուցիչն ու ընկերը լինելու մասին: Նա նաև անդրադարձել է 2018-ին Նիկոլ Փաշինյանի կորցրած հնարավորության, ինչպես նաև նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին՝ ընդգծելով, որ 2020-ի սեպտեմբերի 27-ն ու պատերազմը չկանխարգելելը չի կարող ներել:

Աշոտ Բլեյանը պատմել է նաև 2 նախկին կանանց և 3-րդ կնոջ՝ Արմինե Աբրահամյանի նկատմամբ ունեցած մեծ հարգանքի ու շնորհակալության զգացման մասին: 5 զավակ ունեցող Աշոտ Բլեյանը նաև խոստովանել է, որ երազում է «7 որդով սեղան նստել»:

[youtube https://www.youtube.com/watch?v=JTL4hiqZvUk]

Աղբյուրը՝ 24news.am

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

1. Պահանջատիրության շրջանը իմը չէ (01:47),
2. Էլիչիբեյի հետ եմ հանդիպել (07:15),
3. Բաքվում շագանակներ էի կրակից հանում (12:55),
5. 2018-ին էր խաղաղեցնելու պահը (15:26),
5. Շուշին վերցնելը պատերազմի սկիզբ էր (17:46),
6. Բլեյանի հոգեզավակ Փաշինյանը… (20:43),
7. Իմ ընկեր Աշոտի հայրը վարչապետ է (23:08),
8. 2 տարի Նիկոլին չեմ տեսել (25:46),
9. Սեպտեմբերի 27-ը չեմ կարող ներել (28:20),
10. Բլեի դպրոցը տունս է (30:53),
11. Իմ 3 կանանց ինձ հետ դժվար է եղել (34:39),
12. 5 երեխա ունեմ, 7-ն եմ ուզում (36:54),
13. Քրիստոսն իմ հերոսն է (38:21),
14. Եթե մորաքույրս տղամարդ լիներ, քեռի կասեի (39:11),
15. Սիրում եմ այսօրվա Բլեյանին (40:58):

Կարևորը՝ շեղատառերով.

1. Անկախության գերեզմանը կարող է լինել պատերազմը: 

2. Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին պետք էր խաղաղեցնել 2018-ին: 

3. Նիկոլն ու Աննան բարուրով Աշոտին բերել են դատարանի դահլիճ ու ասել, որ անունը դրել են ի պատիվ ինձ: 

4. Փաշինյանն իմ կրտսերն է, ինքը պետք է ինձ հետ առնչության մասին մտածի: 

5. Նիկոլն ինքնաբավ է, ինքն է իրեն ստեղծել: 

6. Նիկոլը 2018-ին չօգտագործեց 1-ին դեմքը լինելու հնարավորությունը: 

7. Բլեյանի դպրոցում կարող եմ հավաքարար, պահապան, այգեպան աշխատել:

8. Երեք կանանցս նկատմամբ մեծ շնորհակալության զգացում ունեմ: 

9. Ես ինձ դժբախտ կզգայի եթե իմ երեխաներին ներսից Դուք-ով չդիմեի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մագադանից Բանգլադեշ՝ արթմնի. հա՛մ լուսաբաց, հա՛մ կյանք՝ հորիզոնում

Այնպես չէ, որ ես միշտ հաշտ եմ իմ օրագրապատումով  օրը,  իմ աշխատանքն այսպես ամեն օր առտու-գիշերվա չորսին սկսելու հետ… Հատկապես այսօր, հիմա, երբ արթնացել եմ ու դժկամությամբ արձանագրել՝ երեքի և

Հայրենի երգն ես դու մեր՝ վերադարձած հայրենիք :

Վաղուց Ազատության հրապարակում հանրահավաքի չենք մասնակցել այսքան շատ մարդով. շատ-շատ մարդ կար: Խիտ ենք կանգնած. տիար Գևորգ Հակոբյանի հետ ընտրել ենք մեր տեղը՝ Թումանյանի արձանից դեպի աջ, ավելի մոտ սրճարաններին,

Ուստա, չալե… Կտրիճ Դավոն մեր կյանքը բեկել է…

— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ… Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս