Իմ այս տեսանյութի հերոսին հանդիպեցինք Եղեգիսի կենտրոնում, երբ Վիգեն Ավետիսին ու Աշոտ Ասլանյանին ներկայացնում էի Օրբելյանների տապանատունը, իսկ 26-ամյա Սարգիսը իր Նիվա-ամենագնացով քշում էր ուլիկ-գառուկների խմբերին… 

Մենք պայմանավորվեցինք երիտասարդ մենատնտեսի հետ, որ օրեր առաջ գյուղի նոր դպրոցի շինարարությունում կորցրել է իր հորը… Հետաքրքիր է՝ ով է նա ու ինչպես է մեր օրերում տնտեսվարում-կենցաղավարում… 

Աշոտն առաջին անգամ է լինում Արատեսում, Վիգենը՝ երկար բացակայելուց հետո։ Նախաձեռնությունն իմն է. Արատես դպրական կենտոնի, դինամիկ կառուցապատման այս շրջանում օգտակար են և՛ Վիգեն գեղագետի աչքը, և՛ Աշոտ կառավարչի փորձը: Հետո վաղուց միասին չենք ճամփորդել… Ես պիտի դեռ հասցնեմ Սելիմ-Վարդենյացով ետդարձի ճանապարհին լինել Ծաղկունքում՝ մասնակցելու Գագարին նախագծով բնապահպանական ուսումնասիրությունների բացօթյա ներկայացմանը… Գոհ եմ, շնորհակալ  Ծաղկունքի հավաքից՝ բազմամարդ-մասնագիտական-հետաքրքրված լսարանից, ոլորտի մասնագետներն իրենց երկարամյա աշխատանքից այնքա՜ն կարևոր արդյունքներ  ներկայացրին, չափումներ, ձեռքբերումներ, նոր պայմանավորվածություններ… Կարևոր է այն լրջությունը, որով սեբաստացի ուսուցիչ-սովորողների մի խումբ  մասնակցում էր բնապահպանական այս հավաքին: 

Կարևոր էր Վիգենի ու Աշոտի հետ կարճաժամկետ-խիտ աշխատանքը Արատեսյան այցելության ընթացքում. աշխատանքը կունենա շարունակություն: Արատեսում, իհարկե, գլխավորը տարատարիք սեբաստացի խմբերի շարունակվող հերթափոխումն է՝ վստահ,  յուրային, միշտ կարոտով Արատեսի բնությանը… Արատեսի ջրերին, սարերին… 

Առցանց-հեռավար ես հետևում էի Գագարին նախագծով ֆուտբոլային անդրանիկ մրցաշարի նախապատրաստական  հավաքին դպրոցների-համայնքների ֆուտբոլասեր կազմակերպիչ-պատասխանատուների հավաքին Դդմաշենում… Լավ, ոգևորող սկիզբ է Գագարին նախագծի երիտասարդ մասնագետ Դավիթ Աբրահամյանի համար: Կարևոր է, որ կրթահամալիրն իր թիմերով լիարժեք մասնակցի  և՛ առաջնության կազմակերպմանը, և՛ խաղերին: 

Ծաղկունքի բնապահպանական հավաքին իմ անունով, բայց բարձր գնահատվեց կրթահամալիրի մենթորական գործունեությունը այս շրջանի։ Կեցցենք մենք։ Առաջիկա շաբաթը վճռական է Սևան-Հրազդան առանցքի շուրջ «Գագարին» նախագծով գյուղական ճամբարների և արատեսյան ռազմամարզական ճամբարում «Գագարանի» դպրոցների պատանիներին ընդգրկելու առումով։

#2082

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մե՜ծ աղմուկ… ինչի՞ց…

Հունիսի 7-ին՝ կրթահամալիրի օրացույցով կազմակերպվող իսկական հարսանիքին մեզ պարտադրված ինքնաբուխ հավաքի առիթով իմ «Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…», Սա է ընդամենը…, «Արման Միքայելյանին» պարզաբանումներին ավելացնում եմ։ Սա՝ ՀՀ 2019թ. պետական բյուջեն,

Էս է որ կա, ճիշտ ես ասում…

Թումանյանն է, իհարկե, ճիշտ ասում։ Ու թասը Ստեփան եղբորս ձեռքին է այսօր… Օր եմ ասել՝ իմ հայր Թումանյան Հովհաննեսի ու իմ եղբայր Ստեփան Բլեյանի… ծննդյան: Ինչպե՞ս առաջ գցենք, կարևորենք երևանյան ուսումնական

Այսպիսի շարունակական ուրախություն…

Խոստովանում եմ, որ ձանձրույթից կզռռայի, եթե այսօր երկու տարեկան դարձած Աստղիկ Բլեյանը չլիներ։ Սիրուն չէր լինի՝ իմ այս պատկառելի տարիքում աջից—ձախից ասվեր՝ ինչ ես զռռում, տիար, զռռոցդ կտրիր։ Արմատական լուծում