«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ փոփոխությունների մեծ մասն ուղիղ դպրոցին չի առնչվում:

Նրա խոսքերով, դրանք դպրոցի կյանքում բարելավում չեն ապահովում, օրենքում խոսք չկա դպրոցների, մանկավարժների, աշակերտների ինքնուրույնության մեծացման, ընտրության հնարավորության, ուսուցչի կարգավիճակի հստակեցման մասին, մինչդեռ սրանք ամենակարեւոր բաներն էին: Անդրադարձ եղավ հեռավար կրթությանը եւ կրեդիտային համակարգի ներդրմանը 12-րդ դասարանների համար: Աշոտ Բլեյանն այս փոփոխությունները կարեւոր համարեց, միեւնույն ժամանակ նշեց, որ դա չպետք է շնորհ դիտարկվի նախարարության կողմից, քանի որ երեխայի անօտարելի իրավունքին է առնչվում, եւ ուսուցման ձեւը նախ երեխային պետք է հարմար լինի: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, հասկանալի չէ, թե ինչ ռազմավարության կամ ինչ տեսլականի վրա են իրականացվում կրթության ոլորտի փոփոխությունները: «2019թ մայիսին կառավարությունն ընդունել է 2019-23թթ գործունեության միջոցառումների պլան, ըստ որի պետք է անցյալ տարվա ամռանը եւ աշնանն ունենայինք կրթության ռազմավարություն, ուսուցիչներին վերաբերող մի քանի ռազմավարական փաստաթղթեր, մինչեւ այս տարվա հունվարի 20-ը վարչապետին պետք է ներկայացվեին միջնակարգ կրթության չափորոշիչները, մինչդեռ այդ գործողություններից ոչ մեկն առ այսօր կատարված չէ… ԳՈՎԱԶԴ00:42Իմանալ ավելին Գլխավոր բացն այն է, որ գաղափարական, ռազմավարական հիմքը, որ նախարարությունը ճիշտ ձեւով պլանավորել էր իրականացնելու համար, ըստ էության չի արվել: Եվ հիմա այս օրենքի փոփոխությունները նորից նախկինի հին ձեւերով ինչ-ինչ կոսմետիկ բաներ պետք է ընդամենը փոխեն»,-փաստեց կրթության փորձագետը: Կարդացեք նաև «Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քո սիրախաղը չպարտադրես մեզ»․ Սոֆյա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Կռվին մենք պատրաստ ենք, ժողովրդին վախեցնել պատերազմով, նշանակում է հերթական մանիպուլյացիան անել». Կարին Տոնոյան Սոֆյա Հովսեփյանին ոստիկանները բերման ենթարկեցին Սերոբ Խաչատրյանը գալով բուն փոփոխություններին, նշեց, որ դրական բաներ էլ կան, մասնավորապես առանձնացրեց այն, որ դպրոցում գործող խորհուրդները` մանկավարժականը, աշակերտականը, մեթոդ միավորումները, նույնպես հնարավորություն են ունենում ներգրավելու տնօրենի ընտրության գործընթացին, խրախուսեց մասնակցայնության մեծացումը: «Տեսչական ստուգումների հիման վրա անելու արտաքին գնահատման գաղափարը նույնպես լավն է, դրական է այն, որ դպրոցների ընդունելության ժամանակ հաշվի են առնվելու երեխայի քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը… Բայց երկու հարցի հետ կապված լուրջ քննարկելու խնդիր կա: Առաջինը վերաբերում է հեռավար ուսուցմանը, որը միանշանակ պետք է լինի, բայց իմ մտահոգությունն այն է, որ օրենքով հնարավորություն է տրվում դպրոցներին, որ եթե չկա տվյալ առարկայի ուսուցիչ, իրենք կարող են ուսուցումն իրականացնել հեռավար ձեւով: Եվ եթե օրենքի այս կետն ընդունվում է, գուցե դպրոցները ոչ էլ ջանք դնեն ինչ-որ մեկին գտնելու համար եւ միանգամից հեռավար ձեւով իրականացնեն: Իսկ բուն դպրոցական կրթության պարագայում ուսուցչի ֆիզիկական ներկայությունը շատ կարեւոր է: Բոլորս էլ գիտենք, որ դպրոցական կրթության մեջ գլխավորը դաստիարակության բաղադրիչն է երեխայի ձեւավորման առումով: Գյուղեր կան, որ մի քանի առարկայի ուսուցիչ չունեն, շատերը գուցե կմտածեն, դե լավ, փոխանակ մարդ գտնելու, եկեք հեռավար անենք-պրծնենք… Իսկ հեռավար ուսուցման դեպքում կենտրոնացումը դասի վրա շատ բարդ է»: Ինչ վերաբերում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգին, կրթության փորձագետը նշեց, որ այդ հարցն արդեն 10 տարի է՝ քննարկվում է, սակայն նրա խոսքով, սա եւս այն հարցերից է, որ պետք է հենվի ռազմավարության վրա: Սերոբ Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, թե գյուղերում ինչպե՞ս է ներդրվելու կրեդիտային համակարգը եւ արդյոք այն ձեւական բնույթ չի կրելու, ու մանկավարժները ձեւական կրեդիտներ չեն շնորհելու երեխաներին: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ օրենքի մշակման նախաձեռնությունը կառավարությանն է պատկանում, քննարկումներով էլ կառավարությունն է զբաղվել, հետագայում օրենքը բերվել է ԱԺ, որտեղ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչները օրենքի հանդեպ բացասական վերաբերմունք են ցուցաբերել: ԱԺ պատգամավորն ասաց, որ իրենք հետագայում աշխատել են օրենքի վրա եւ գնահատել ռիսկերը, փորձել են զերծ մնալ կաբինետային հոգեբանությունից:  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ  Լուսանկարը Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պարտադիր ուսուցում

Հանրային հեռուստատեսություն, «Ազատ գոտի», հունիսի 18։

Այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ առանց մխտռվելու…

Շնորհակալ եմ 1in.am-ին, լրագրողներ Գոհար Հայրապետյանին և Ժիրայր Ոսկանյանին՝ իմ տեսագրի ստեղծման, այսպիսով իմ բլոգապատմանը թարմություն հաղորդելու համար։ Սա իմ անդրադարձն է այսօրվա հանրային, քաղաքական, պետական անցուդարձին։ Հարցնում եք իմ վերաբերմունքը

Ամենագեշ երազում անգամ չենք մտածել, որ կարող է դիմադրություն լինի

«Մենք գործել ենք բաց «Կրթության մասին» օրենքով, ընտրել ենք իրավակազմակերպական ձևերից ոչ առևտրային պետական կազմակերպություն՝ ՊՈԱԿ-ից անցում ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրամին»,- սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի