Մենուա Հարությունյանին՝ Արատեսի ուսումնական ճամբարի՝ Եղեգիսի բնության գրկում դպրոցի ղեկավարին մենակ չենք թողնի․․․ Սեբաստացի ուսուցիչների, միջին ու ավագ դպրոցների սովորողների և Արագածոտնի գյուղի, Մենուայի ծննդավայրի շրջանավարտների նախագծային խմբին վճռական միանում է իսկական սենսեյ, էկոզինվորների միավորման ղեկավար Հայկուհի Հովհաննիսյանը, որ նախատեսում է իր կարատեիստ սաների ամենամյա բանակումը, հավաքը այս տարի անցկացնել Արատեսում․․․ Բարի գալուստ ուսումնական ճամբար․․․

Այս օրերին նկատելի ավելացել է իմ բլոգ-օրագիր մուտքերի քանակը․ հաճելի է արձանագրել մեր մանկավարժության նկատմամբ հանրային վստահության-հետաքրքրության նկատելի աճը։ Մեր մանկավարժության զարգացման քննարկումներ են առաջանում այսպիսի մասնակցային ուշադրությունից, ու ես իմ բազմազբաղ օրվա կարևոր դրվագներ եմ դրանք համարում, առաջին պլան մղում․․․ Մեր հեղինակած մանկավարժության, մեր ձեռքբերումների ծնունդ օրագրային հավելվածը նախագիծ է, որի ծավալումը ենթադրում է սեբաստացի անհատների-խմբերի մասնակցություն։

Մասնակցային առաջարկով է հանդես գալիս կրթահամալիրի Քոլեջի այս տարվա շրջանավարտ, լուսանկարիչ Մարիանա Հապետյանը.

«Սեբաստացի տեղեկատուն» կրտսեր դպրոցում իրականացվող 1-ամյա ուսումնական նախագիծ է հեռուստատեսային հաղորդումների։ Նպատակն է տեղեկացնել լայն հանրությանը կրթահամալիրի գործունեության, հեղինակային նախագծերի և մանկավարժության, միջավայրի, կրթահամալիրի սովորողի և դասավանդողի, օրացույցով նախատեսված միջոցառումների և այլնի մասին։ Նախագծի կարևորությունն այն է, որ նյութը ստեղծվում է կրտսեր դպրոցի սովորողի կողմից՝ տեսանկյուն, որը անմիջական է, հետաքրքիր և յուրօրինակ։

Արձագանքեք, կրտսեր դպրոցներ։

Գևորգ Հակոբյանի ու Միքայել Ղազարյանի աշխատանքային այցը նորից կենտրոն է բերում ուսումնական-փառատոնային ճամբարը՝ ընտրվող միկրոավտոբուսը, ճանապարհը, սարերը, կենցաղը… Տեսե՜ք՝ որքան մանրակրկիտ է Գևորգ Հակոբյանն իր դիտարկումների մեջ, որքան խստապահանջ․․․

Փառատոնային ճամբար Սևանի «ժայռում». լուսանկարները՝ Ալիս Գևորգյանի

Երեկ ուրբաթ էր, ու մեր օրացույցը գործում էր անընդհատ՝ առավոտվա ուսումնական ժամերգությունից սկսած Սուրբ Երրորդություն եկեղեցում… ուրբաթ-համերգով շարունակած․․․ Ես չեմ գործածում «ավարտել», «վերջացնել» ձևերը․․․ դրանք բնութագրում են միջոցառումները, իսկ մանկավարժությունը, ինչպես մեր կյանքը՝ անընդհատ է․․․ Երեկ «Առավոտ»-ի լրագրողն է իր հեղինակային հաղորդման համար ճշտում իմ բնակավայրը․․․
— Բանգադեշում եք, չէ՞, ապրում,- հարցնում է բանգլադեշցի Արփինեն․․․
Ժպտում եմ․․․
— Այո՛, եթե ոչ թե աշխատում ես, այլ ապրում․․․
Մարմարյա սրահի ուրբաթ-համերգի կենտրոնում երեկ լողափնյա մեր ճամբարների սաներն էին․․․ իսկական ուրախություն․․․

Artասահմանը կրթահամալիրի Հյուսիսի գեղարվեստի, երեկ ազդարարեց իր պաշտոնական բացումը, և այդ նորամուտը, որպես երկարատև մասնակցային նախագծի մի հանգրվան-արդյունք, իսկական մի հարկով բարձրացնում է Գեղարվեստը մեր․․․ Մեր ստեղծած-պեղած-գետնի տակից հանած ու 2019, 2020-2022 զարգացման ծրագրով նախատեսված «Ուսումնական նկուղ-տանիքներ» նախագիծը կարող է և ավելի ծավալուն կդարձնի, հրաշալիքներ որպես, մեր շինությունները՝ Արևմուտքում, Արևելքում, Քոլեջում չմերժելու համար մեր մանկավարժությունն ընտրած ոչ մի ընտանիքի սովորողի, մինչև հանրային պահանջով մեր մանկավարժությունը նոր հասցեներ կգրանցի Երևանի այլ արվարձաններում, բնակավայրերում․․․

Հյուսիսային դպրոցում նորամուտի երեկվա ուրախությունը նոր միջավայրից ծնված էր՝ «Թմկաբերդի առումը» ժողովրդական օպերայի ճամփորդական տարբերակը՝ իր «Դեպի լյառը Մասիս» տանիքային ուսումնական սրճարանի հյուրասիրությամբ․․․ Այսպես կենդանի, անվերջ, շարունակական, թե չէ շինությունն էլ կդառնա ավարտված մի միջոցառում․․․

Հարավային դպրոցի ճամբարականները Ոսկեհատում։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Իսկ Հյուսիսից Աշոտ և Աննա Մուրադյանների՝ մեր հեղինակային մանկավարժության պատվիրատու ծնողների հետ երեկվա հանդիպումը վերաբերում էր մեր կրթական ծրագրերի ինքնուրույնությանը՝ ոչ միայն ծրագրի մշակման, կազմակերպման ձևերի, դրա օրացույցի, այլ նաև սովորողի գնահատման առումով։ Կարդացեք իմ օրագրի 2-րդ հավելվածը։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1689

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաղթանակը մենք ենք. միայն մենք կարող ենք լինել

Ոչ թե հաղթանակը մերն է… ավանսային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող

Հարկավո՞ր է գուցե մեզ հոգու երաշտն այս դժնի…

Սպասված, Օրագրով փնտրված Մարսել Պրուստի գիրքը՝ «Կորուսյալ ժամանակի որոնումներում» ընդհանուր անունով շարքը, իմ սեղանին է արդեն երկու օր. գիրք նվիրելու օրով սիրելի Մարի Գաբանյանն ինձ սրանով պարգևատրեց, ու վերջապես բացում

Ի՜նչ իմ գործն է խուլ պատնեշից ցանց հյուսելը…

Այսօր ես լուսաբացին ավելի շատ դիմադրեցի. պիտի քնեմ… Առավելագույն ջանքեր, ու ապարդյուն… Մի պահ մեղավոր թվաց Նորքի հեռուստաաշտարակը. մոտեցա՝ նրա լույսերն անջատելու որոշումով… Այնպես չէ, որ ինձ մոտ ամեն ինչ