Դավիթն ու իր պանդա-արջուկը նոր, որ օրեր առաջ մեր ուշադիր-քնքուշ սեբաստացի Աստղիկ-հարսիկը նվիրեց, ենթադրում եմ՝ Դավթի Աստղիկ քույրիկին, անբաժան են, ինչպես իր ծնունդով ընկեր հսկա գորշ արջուկը… Տեսեք՝ ոնց է ամբողջ օրը խաղում-գուրգուրում, դպրոց տանում-բերում, հետը անկողին մտնում… Բացատրեք. մեր կոպիտ արջը, թվացյալ, ամեն ինչ իր պանդա-արջուկի մասին ուզում է իմանալ…

Ես կարողացա երեկ մասնակցել մայիսյան հավաքի օրացույցով Հյուսիսային դպրոցի, Արևմտյան դպրոցի, մայր դպրոցում՝ մանկավարժական ակումբի կլոր սեղաններին ժամը 11։00, 13։30, 15։30… Իսկ օրն ավարտեցի երեկոյան ժամը 7-ին մոտ, կրթության գիտության նախարարությունում՝ նորից կլոր սեղանի շուրջ…

 Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի մայիսիկները:
Լուսանկարները՝ Սեդա Թևանյանի:

Կարապետ Ռուբինյանի նախաձեռնությամբ, մասնագիտական, վարչական ղեկավարությամբ Արևմուտքում Շուշան Ալեքսանյանի ու 4-5-րդցիների տեխնոլոգիական նախագծային գործունեությունը ստեղծեց ջերմատան մի մոդել, որի ձևափոխված նախագիծը ստեղծվում է կրթահամալիրի քոլեջի միջտարիքային երկու անցումներում… Ամառը երկար է. եթե Կարապետ Ռուբինյանը որոշի, ու դպրոց-պարտեզների ամառային նախագծերով, սովորողների-ուսուցիչների գործուն աջակցությամբ այդպիսի ջերմատնե՜ր հայտնվեն կրթահամալիրի Արևելքում, Հյուսիսում և Հարավում, մենք կունենանք կենսաբազմազանության հետազոտական ուսումնական-արտադրական գործունեության ցանց… Իմ գիրը այսպիսի պայմանավորվածությունների հանրային հարթակ է եղել, կլինի միշտ:

Համշեն աշխարհում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Սիրիայի մեր հայրենակիցները ողջ ընտանիքով էին մասնակցում Հյուսիսի կլոր սեղանին… Մուսալեռ գյուղում կաթնամթերքի արտադրության հիմնած Մարգարյան ամուսիներն իրենց բազմազան արտադրությունից այնքան անաղմուկ-անուշիկ հյուրասիրության միջավայր ստեղծեցին իրենց երեխաների մասնակցությամբ ընթացող կլոր սեղանի շուրջ, որ Հասմիկ Թոփչյանի ձևակերպմամբ՝ տարբեր լեզվական միջավայրերից, նաև ազգությամբ տարբեր, կրթահամալիր տեղափոխված տարատարիք մարդկանց չօտարումից բացի այլ բան չէր մնում… Օտարումը մարդկանց խորացնում-բաժանումն է, չօտարումը՝ նաև հանրակրթության միջոցով մարդկանց հաղորդակցում-հարազատացումը, նոր բնակավայրում հաստատումը…

Մարիետ Սիմոնյանի խելացի-անաղմուկ-առաջնորդությամբ մանկավարժական ակումբը ցանցային բաց կազմակերպման ու դրանով մեր մանկավարժության տարածման-փոխանցման-մանկավարժական բաց հաղորդակցության հաստատման շրջան է մտնում… Հանգույցներում այսպիսի հեղինակային կոմունիկացիան՝ ակումբը կլինի գրական, հայրենագիտական-ծիսական, մարզական, երաժշտական ակումբը-համույթը-երգչախումբը կլինի, սովորողների-ուսուցիչների նախաձեռնությունը, թե փառատոնը, ստուգատեսը, ճամբարը, բոլորը առաջացնում են մանկավարժության համար նոր հուն՝ քչքչան, ինչպես անցած շաբաթ զարմանքով-հիացմունքով դեպի Արատես մեր ճանապարհին տեսանք-բացահայտեցինք Արգիճի գետի ստեղծումը Վարդենյաց լեռնացքով… Եվ հասկանալի է, ընթերցող, մայիսյան ստեղծագործական հավաքի մասնակից, որ ինչպես քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց փառատոնի համակարգողներ Քնարիկ Ներսիսյանի՝ հիմա Հայաստանում, Վիգեն Ավետիս քանդակագործի՝ հիմա Իտալիայում, փառատոնի կազմակերպիչ կրթահամալիրի, այնպես էլ Բլեյան կրթական ցանցի ու հանգույց քանդակի դպրոցի համաձայնությամբ-կապերով, գործուն-մշտական ցանցային է դառնում փառատոնի կազմակերպումը… որպես հուն, որով գեղեցիկը արվեստով-արհեստով կհոսի ու զուլալ-ազդեցիկ կդարձնի գետերը մեր բնակավայրերում, այնքան ու այնպես, որ ժամանակի մեջ, փառատոնային շարունակական, ամենամյա լիցքերով մեր բնակավայրերում տեսանելի բնապատկերներով կներկայանա մարդու կողմից այլասերված բնությունը… Ու մենք կտեսնենք գետակի ափի մանուկին, կլսենք նրա ու պաղ ջրիկի խոսակցությունը Թումանյանի զարմանալի հորինվածքի պես…

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

Արևմուտքի տիկնիկագործները:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Ինձ մնում է պատվավոր, մայիսյան հավաքի ամփոփիչ հինգերորդ օրվան ընդառաջ, հրապարակել փառատոնի նոր դիմումը, որ այնքան սիրով-բարեխիղճ շարադրել է «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը: Շնորհակալ եմ: Ձեր որոշումով միացեք փառատոնի ցանցային տարածմանը:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1661

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե սիրում ես…

Ուրեմն խոստովանիր… Եթե չես սիրում, սիրահարվիր: Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է: Goodinfo-ի այս հրապարակումը, որով սկսեցի իմ ընդհատված պատումը (երկար տարուբերից հետո մի ձևով պիտի սկսել), թող

Տեսարաններով պատում. օրվա իմ տպավորությունների մասին է հերթական գիրը…

Հիմա, 601-րդ անընդհատ, որպես շարքային, իմ գիրը պատմելիս տեսարանները եկան շարվեցին կտոր-կտոր, ըստ օրվա-ապրածի ժամանակագրության… Տեսեք-լսեք։ Ժամը 9:00, Մանկավարժական լաբորատորիա։ Մեր առավոտվա ժամերգություն-ընդհանուր պարապմունքն իմ նախաձեռնությամբ կայացավ նշանավոր Բզեզ-Անահիտ Հարությունյանի՝ հեղինակային

Օր՝ աշխատանքային այսպիսի մասերով

Գագարին պրոյեկտի շրջանակում կրթական ամառ կազմակերպելու նպատակով մայիսի 19-ին «Դար» հիմնադրամում տեղի ունեցավ քննարկում նախագծի կրթական մասի մենթոր Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի և «Դար» հիմնադրամի նախագահ Արսեն Աղաջանյանի, հիմնադրամի աշխատակազմի հետ։