Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյի գրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի.«Մտքերը սերմեր են, որոնցից աճում են ինչպես՝հիվանդությունները, աղքատությունը, մենակությունը, վախերը, անհաջողությունը, այնպես էլ՝ երջանկությունը, հաջողությունը, առողջությունը, հարստությունը, հավատը և սերը»։ Ամեն արատ մտքերի մեջ է. մեզ պատած հիվանդության բուժումը պետք է սկսել այստեղից՝ մտքերից: Քաղաքական դաշտ կոչվածը, որ վերջին 20 տարում, իբր, շարունակ պարզվում է, պարզվում ու… ավելի մխտռվում, դրանից է. մեր մտքերում են արատները, իսկ մարդիկ դրանք փնտրում են այլոց գործողություններում, որ առաջանում են, շարունակ, որպես պատահարներ: Գրելն իմ մտածումն է, իմ թերապիան ամենօրյա, ինքնաբուժումը: Ես ինֆորմացիոն թույնը՝ բացասական-հակաստեղծական-հակակենսական ինֆորմացիան, որպես ատաղձ, գործածում եմ իմ մտածումի մեջ ու արագ այդ մնացած շլաքը, որպես աղբ, դուրս շպրտում իմ մարմնից-մտքից, ջնջում եմ՝ «շիֆթ դիլիթ» անում, վերականգնել հնարավոր չէ:

Հիմա, երբ եկել ես,
ոչ մեկից նեղված չեմ.
բոլորին բարևում եմ,
անգամ նրանց,
որ բանաստեղծություններս չեն կարդում:
«Սպասող մարդու օրագիր». իրանական ժամանակակից պոեզիա:

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է մարտի 5-ը. լավ է, որ mskh.am-ը պատշաճ անդրադարձավ: Վազգենի հետ ինձ կապում է 1988-ից՝ արցախյան շարժումից սկիզբ առնող մոտիկությունը, որ հետո ամրացավ-ամրացավ… 1997-ից՝ թուլացավ… 1998-ին, երբ ես առաջադրվեցի նախագահի թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 3-ի հրաժարականով սկսված ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում, Վազգենն իմ դեմ թշնամացավ, անճանաչելի-ուրիշ մարդ դարձավ: Վազգենի եղերական մահվան բոթը, պատմել եմ, ստացել եմ Նուբարաշենի քննչական մեկուսարանում… Իմ արձագանքն անմիջական է, ոչինչ չեմ ուզում փոխել, ավելացնել. ինչ լավ է, որ մեկ հղումով-հպումով հիմա օրագրիընթերցողը կարող է կարդալ «Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը» և «Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր» 1999-ի հրապարակումները, որ «Նոր ուղի. նամակներ կալանատնից» «Շաղիկ» հրատարակչության 2000թ. թողարկած ամենակարդացվածներից են, երևի… Կուզենա՞ ընթերցողը, ինչպես չորս դրվագներ, 1990-ի, 1995-ի, 1996-ի, 1998-ի իմ մտածումները-կապերը կարդալ, սիրով կպատմեմ, որպես իմ կյանքի եղելություններ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դինոզավրերն այսօր՝ օդում, ջրում, ցամաքում… տիեզերքում…

Դու էլ արի, Նորեկ տարի, Գըլխիս վերից Անցիր — գընա…. Անհետ, անտես Կորչենք, ինչպես Ջոկ հընչյուններ Մի մեծ երգի,– Լոկ հյուլեներ Տիեզերքի: Հովհ. Թումանյան Գևորգ Հակոբյանի հետ, ինչպես մանրակրկիտ-արշավական, հասել էինք Դպրոց-պարտեզ՝ ետևում թողնելով Մայր

Հանրակրթական համակարգը պետք է հարմարեցնել նոր մարտահրավերներին

Զրույց 1in.am լրատվականում։ Լրագրող՝ Գոհար Հայրապետյան։

Հաշվեք, որ դուք արդեն տանն եք…

Հաստատ է, որ ես հարգանքով կարդում եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ նամակը, «Դպիր»-ում ամեն մի հրապարակում… կարող է՝ ամոթալի մի վրիպում լինի տարվա մեջ։  Անարձագանք չեմ թողնում ոչ մի դիմում, հրապարակում… Այսպիսի հաղորդակցությունը