Կառավարության հետ մտնենք 2019-ի, 2020-2022 միջնաժամկետ ծրագրերի կազմման հրապարակայնացման շրջան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվե՞լ է միջնաժամկետ եռամյա շրջանի ծրագրից, որի կառուցվածքն ու բովանդակությունը սահմանվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով (հոդված 15.1),  և որը ըստ օրենքի «ծառայում է հիմք՝ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար» (հոդված 21)։ Կառավարության ծրագրում, դրա մասին հարցուպատասխանում այդքան պահանջվող թվերը կմշակվեն ու կարտացոլվեն հենց միջնաժամկետ՝ եռամյա պետական ծախսային ծրագրո՞ւմ։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում երեկ ներկայացնում էր կառավարության հնգամյա զարգացման ծրագիրը. ո՛չ կառավարության ծրագրում, ո՛չ վարչապետի ելույթում՝ այս մասին ոչ մի հիշատակում…

Մենք գնում ենք մեր ընթացքով։ Ես կրթահամալիրի ընտրված տնօրենն եմ, և իմ լիազորությունների հնգամյա ժամկետն ավարտվում է ըստ իմ աշխատանքային պայմանագրի 2022թ. ապրիլի 14-ին, իսկ ըստ ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենքի 2020թ. սեպտեմբերի 5-ին, երբ ես կդառնամ 65 տարեկան, կդադարի իմ պաշտոնավարությունը։ Սկսենք դրանից՝ ծրագրի ժամկետների որոշումից՝ եռամյա՞, թե՞ մինչև իմ պաշտոնավարման ժամկետը…

Կրթահամալիրի Արևմուտքի 3-րդ դասարանում:

Մենթոր տնօրենի իրավունքով-պարտավորությամբ ես-մենք ներկայացրինք գյուղական դպրոցի՝ համայնքի զարգացման կենտրոն դառնալու ծրագրի մեր մոտեցումը՝ Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն… Դատելով գրի ընթերցման ցուցանիշներից՝ այն հանրային հետաքրքրություն է վայելում։ Մեզ հարազատ դարձած Ոսկեհատը, թե այլ մի գյուղ եթե օգտվի դրանից ու սկսի,  մենք հետը կաշխատենք, իհարկե։ Սա հո մեկ տարվա անելիք չէ՞։

Իսկ կրթահամալիրի 2019թ. ծրագիրը՝ մշակված, կրթահամալիրի խորհրդում հաստատված, հրապարակված ու ներկայացված է ՀՀ ԿԳՆ՝ որպես ՀՀ 2019թ. բյուջեով որոշված ծրագիր։ Մեր ուսումնական աշխատանքներն արտացոլվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցուցում, դրա հավելված՝ մասնաճյուղերի օրացույցներում, կրթահամալիրի ամսվա և օրվա օրացույցներում։ Կրթահամալիրի ծախսերի նախահաշվում մեր բոլոր աշխատանքներն են՝ այդ թվում՝ նաև 2019թ. մեր աշխատած դրամական միջոցներով կատարվող նյութական բարելավման աշխատանքները, որոնք սահմանված կարգով կազմվում-հրապարակվում են mskh.am-ում։ Մեր 2019-2021թթ միջնաժամկետ ծրագրի  հայտն ընդունված-արտացոլված է 2019-2021թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։

Կրթահամալիրի 2-5 տարեկանների դիմանկար:

Մեզ մնում է օրագրի ընթերցողների վերաբերմունքն իմանալ  մեր զարգացման ծրագրի կառուցվածքային մյուս տարրերի մասին։ Փոխվո՞ւմ են մեր կրթահամալիրի յոթ հոմանիշները, յոթ որակները, որո՞նք են մեր հեղինակային մանկավարժությամբ 2019-ին, 2020-ին ստեղծվող, կառուցվող, առաջացող յոթ հրաշալիքները՝ նյութական և ոչ նյութական։ Կա՞ նոր տարր, որ պետք է ներառել մեր զարգացման ծրագրում, որ դուրս է մնացել։ Լսում եմ. ձեր հեղինակային-հեղինակավոր խոսքը, մասնակցությունը բերեք։

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#1580

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեղնահարկում՝ սիրված հերոս Կառլսոնի տանիքային կյանքով…

Տանիքի Կառլոսոնը վերադառնում է կրթահամալիրի Բանգլադեշ․ «Կառլսոնն ուրվական չէ, այլ պարզապես Կառլսոն, գեղեցիկ, խելացի և չափավոր գեր․․․»։ Շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի գիրքը, որ պարունակում է «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը»,

Փորձանքից ելքը թող այսպես լինի… Զանգ ընկերոջը, մինչև…

Դավիթ Բլեյանը պարտեզում հանկարծ սկսել է ջերմել, քնել է երկա՜ր, մամա՜ ջան… Տանը ես ու Արմինեն տրամադրություն չունենք… ես գնացի քնելու… Հատկապես, որ տան ճանապարհին՝ ռուսաց եկեղեցու մոտ իմ հեծանվի

Ինքնուրույն սկսենք սովորել, որ չհոգնի ընկեր Մարինեն…

Վերջացնենք: Ապրված է վաթսուն տարի: Ստեղծված է մի համեստ գրականություն: Եթե հաշվենք, որ գիտակցական կյանքն սկսվում է յոթ տարեկանից, այդ յոթ տարիներին ավելացնելով գաղթի, փողոցի, որբանոցների յոթ տարիները, և այս