Խոշորացույցի տակ…
Մարինե Ամիրջանյանը Արևելյան դպրոցում «Խոշորացույցի» միջոցով, տեսեք, կամրջաշինարար Մասիմո Լիպիին են տեսցնում Ֆլորենցիայից… Թե չէ գիր է, ու ո՞վ կարդաց, որ կարդաց-անցավ՝ ի՛նչ… Ի՞նչ մնաց… Մեր շաբաթ օրվա շրջայցի նման. քանի՜ մետր ֆոտոշար, քանի խորանարդ մետր տեսանյութ՝ սցենարով ճամփորդի, պատում ունեցավ…
Ահա սա էլ՝ չորրորդ իմ գիրը՝ շաբաթվա, կիրակիի, երկուշաբթիի գրերից հետո… խոշորացույցի տակ: Բաց չթողնեմ, հենա …… բռնել եմ…
Տպավորված բնության հուշարձան տուֆի քարափով, Մարինե Մխիթարյանով, Կիմով ու իրենց դպրոցով՝ այս գյուղին էլ կապվեցի… Հայրենին իմ դարձավ, հայրենիքի՝ իմ բաժին ցավ-հոգսը շատացավ… Քարափները այլանդակող հակաճաշակի միջամտություններից, զռռում է, պիտի հանրակրթությամբ համայնքի ազատեք. պիտի գյուղի դպրոցը՝ որպես բաց զարգացման կենտրոն, հայտարարի այդ մասին, ու սկսեք գործել… Գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճամփի այս՝ տարիներ լքված տունը, որ, կներեք, ներխուժեցինք, Քնարիկ Ներսիսյանի խոշորացույցի տակ է, ոչնչացումից պիտի հետ բերեք, իսկական գյուղական գողտրիկ պանդոկ՝ ազգագրական տան վերականգնման-ուսումնասիրման սրանից լավ տրենաժո՞ր… Հարևանությամբ սրա ընդարձակումն է՝ որպես ավերված, բայց դեռևս ազգագրական միջավայրի տարածք… Շո՛ւտ արեք… քարերը տեղում համարակալեք, ամենօրյա հսկողության տակ առեք… Ժողովրդական տները՝ ինձ համար մի-մի մատուռ-եկեղեցի, մշակութային հուշարձան, թույլ մի՛ տվեք, որ անձրևը, քամին, անտերությունը շարունակեն սրբել. սկսեք չափագրումը-պահպանությունը, քարը քարին դնելը… Խոշորացույցի տակ առեք…
Ուրախ մարմնակրթություն Արևմտյան դպրոցի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Արևիկ Ուզունյանի:
Ամբերդ գետի աղբը շանթեց, երբ մեր միկրոավտոբուսով Ոսկեհատ գյուղից դուրս էինք գալիս. հետ նայեցի… Ի՜նչ հյուրասիրություն էր Մարինե Մխիթարյանենց տանը, աղբանոց դարձած գետի տեսարանը չի մարսվում, գխտացի… Աստղիկ Բլեյանի կերած մայրական կաթը չէ, որ ինչքան էլ ուտես, մարսվի…
Պիտի մաքրեք հանրակրթությամբ… թե չէ էս կեղտի մեջ ինչի՞ց պիտի խոսենք… Բարձր տեխնոլոգիաների՞ց… Արմաթի ինժեներական լաբորատորիայի՞ց… Փախուստ է կյանքից, իրականությունից… սկսեք երկրագործությունից: Գյուղի դպրոցի ընդարձակ մեկ հեկտարանոց բակ-անապատից… Փորեք այնքան, մինչև հասնեք ջրհորի, Ամբերդ գետը մաքրեք, գետի առվակը թող խոխոջալով դպրոց մտնի ու մանուկը բոբիկ ոտքերով իր դպրոցի հողի ջրվորը դառնա…
Գյուղի դպրոցի պահակն ի՞նչ եք անում… Ո՞վ է գողը… Երեք հաստիքն էլ տվեք ու մի իսկական երկրագործ-գյուղացի պարտիզպան-ուսուցիչ ստացեք, որ ձեր անապատը օազիս դարձնի հանրակրթությամբ…Միացեք հարևան Լեռնամերձի հետ ու երկու դպրոցով մի լիարժեք երաժիշտ՝ գյուղական առօրյայի ծիսականացման երաժշտական-պարի կազմակերպիչ ընտրեք-պահեք, թող օրվա մի կեսը կրթահամալիրում անցկացնի, որ էդ այլանդակ ձայները քարափի գլխին վերանան…
Երկու գյուղի երկու դպրոցով միացեք ու մի նկարիչ՝ ձեր առօրյայի, միջավայրի տեխնոլոգ նախագծող ընտրեք-պահեք-գործի դրեք… Ճաշակով մեկին, որ կսկսի գյուղական նոր միջավայրի նախագծումները-առաջարկները մշակել-համոզել… Սկսել:
Ուսուցիչնե՛ր, բոլոր կարգերի մանկավարժական աշխատողներ, ձեր թվային տեխնիկայով քի՛չ խոսեք, շա՛տ քայլեք ձեր ձորերով, տներով… լուսանկարեք… էնքա՜ն արժեքավոր, խոշորացույցի տակ դնելու և պատկերի հանձնելու բան կա Ոսկեհատում, ամեն մի գյուղում, համայնքում. տեսաք՝ մի քանի ժամում մի պտույտով քանի րոպե տեսանյութ ստեղծեցին ու քանի կմ լուսանկար արեցին սեբաստացի աղջիկները, ձեր գործընկերները… Լուսանկարեք ու դիտեք ստացվածը երեխաների հետ ու ձեր ընտանիքում… Եղավ-դարձա՞վ ձեր ֆեյսբուքը համայնքային…
Այլընտրանքային տիկնիկներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Դո՛ւրս եկեք դպրոցական շենքից։ Սկսեք փոխել ձեր միջավայրը. ու ձեզանից, ձեր հագուստից սկսեք ու ձեր տան բակից… Մարզական-պարզ-հարմար հագնվեք, ճամփորդական ու անցեք գյուղով, ձեր հանրակրթությունով՝ կապելով դրանք որպես մի ճամփորդություն… Դրանից էլ գրավիչ բա՞ն… Երեկվա իմ գրի վերնագրով ավարտեմ՝ Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն…
Եվ վերջում. խոստացել եմ, բերեմ գիր։ Օգնեք Լենդրուշին՝ իր ծննդյան մսուրի տանիքը նորոգի, քարափը այլանդակող խորդանոցներից ազատի։ «Սեբաստացիներ» հիմնադրամի անունից ասեմ՝ մենակ չենք թողնի. այն ինչ անհրաժեշտ է անել Լենդրուշի հետ քարափային միջավայրում հաշտ ապրելու համար, նախատեսեք-սկսեք, դիմացը գարուն է…
Բանգլադեշյան ծառերը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1579