Արմինեն շարունակ-հետևողական նախատում է ինձ, որ ես Դավթի դաստիարակությամբ չեմ զբաղվում, ասել է թե՝ չեմ նախատում, դիտողություն չեմ անում, մենակ իր վրա է մնում այդ կարևոր-պատասխանատու գործը, դրա համար էլ արդյունք չկա… դրա համար էլ Դավիթը այդպես է մեծանում…
— Ո՞նց,- հարցնում եմ։
Արմինեն ուսերն է թոթվում…
— Դավի՛թ, ո՞նց ես մեծանում,- ուղիղ հարցնում եմ ես…
— Հեշտ ու հանգիստ,- նետում է Դավիթը՝ մի ձեռքին մսի կտորը՝ չգիտեմ որտեղից ճարած, մյուս ձեռքով՝ շոկոլադը… նույն տեղից ճարած, կլանված նոթբուքի չգիտեմ ինչ ֆիլմով…
— Հեշտ ու հանգիստ… Լավ չէ՞…
— Արմի՛ն, քեզ է հարցնում… մի բա՛ն ասա…
Արմինեն ուսերն է թոթվում.
— Ի՜նչ հերը, ի՛նչ տղեն… Ձեզ ի՜նչ ասեմ, Աստված ինձ առողջություն տա, որ երկար լինեմ ձեր գլխին…

— Հայրի՛կ,- ասում է Արմինեն, երբ իրիկունը երեքով շարվել ենք հյուրասենյակի բազմոցին,- գիտե՞ս, Դավիթը ինձ չի լսում… Դու դա ճի՞շտ ես համարում…
— Դավի՛թ,, զարմանում եմ,- պատասխա՛ն տուր…
— Լսո՛ւմ եմ,- հատու կտրում է Դավիթը…
— Ի՞նչն ես լսում։ Ցերեկը, որ դպրոցից եկար, ես քո հետ խոսեցի, ի՞նչը լսեցիր…
— Ամեն ինչ լսեցի, ինչ ասել ես՝ լսել եմ…,- հերիք չէ խաղաղ-շիտակ պատասխանում է, բա հայա՜ցքը… Նայել չի լինում…
Ես ոչ էն է՝ հայացքից կարողանում եմ կտրվել, ոչ էն է՝ փխկոցս կարողանում եմ պահել…
— Ո՞նց ես ամեն ինչ լսել… Ու հասկանալի՞ է,- լրացնում եմ ես Արմինեին, փորձում Արմինեի կողքին կանգնել:
— Լրիվ: Հարցեր չունեմ: Հո ես դո՞ւ չեմ…
Լսելը, Արմի՛ն ջան, երկու իմաստ ունի, դու միշտ մի իմաստով ես ընդունում՝ քո ասածը անելու… Իսկ Դավիթն ամբողջ լսում է, հասկանում ու հարցեր չունի… Ինքն ու իր որոշումները։

— Դավի՛թ, 10։30 է, ժամացույցին նայիր, վաղը դպրոց չե՞ս գնալու, քնելու ժամը չէ՞…
— Վա՜յ, գնալու եմ դպրոց, դո՛ւ մի գնա, մնա՛ տանը, Աստղիկին պահիր, իմ փորը դեռ չի լուծվել
Նախորդ գիշերվա խորովածը շոկոլադով չի մարսել մեր կոկորդիլոսը։
— Տղա՛ ջան, մաթեմատիկայի ֆլեշմոբն է, չե՞ս լուծելու, թե՞ թողենք՝ մանկությունդ հեշտ ու հանգիստ անցնի,- կանչում է բազմոցից իր պլանշետին կռացած Արմինեն…
— Իմ մանկությունը, մայրի՛կ ջան, թող հեշտ անցնի, որ դու էլ ուրախ լինես, ես էլ…

«Նեապոլիտանական հեքիաթ»  մարմարյա սրահում։

Առավոտյան շուտ՝ ժամը 7:00-7:30, քանի լույսը չի բացվել, երկնքի հարավարևելյան ուղղությամբ իրար մոտ երևում են լուսինը, Մարսը կամ Հրատը, Վեներան կամ Արուսյակը: Դուք էլ նայեք, ձեր սովորողներին էլ փոխանցեք՝ թող նայեն: Շատ սիրուն է: Թող մի քանի օր նայեն: Մարսը գնալով հեռանում է, դե, Լուսինն էլ՝ մահանում:

Տիար Գևորգի այսպիսի զգուշացում-առաջարկն ընդունել, Դավիթ Բլեյանի հետ սկսում ենք… Երկուսիս ձեռքին մեր այֆոնն է… Մեր պատշգամբը հարմար դիտարան է դեպի հարավ-արևելք, իսկ իմ անկյունը՝ դեպի հարավ-արևմուտք… Տպավորված ենք, տիար Գևորգ։ Այսօրվա մեր դիտարկման արդյունքները ներկայացնում ենք Աստղիկին… Դավիթը մեր տեսածը բացատրեց, ցուցադրեց… Աստղիկի հետ լուսումութի մեր տեսազրույցն ինչպե՞ս և ո՞վ պիտի եթեր տա… Արմինե մայրիկը, շարունակ կիսաքնի մեջ, արդեն 70 օր, իհարկե, ոգևորված չէ…

Իմ թափառումի քաղաքով ես նորոգում եմ կապերը, վերադառնում Երևան… Կեցցե՛ք, աղջիկնե՛ր, ձեր խելացի-հետևողական-կոնկրետ Արմինե Թոփչյան նախագծի ղեկավարով… Կանչե՛ք, ես հասանելի եմ միշտ… Միայն տեղավորեք՝ քայլքը ոտքով, հեծանվով, իմ օրվա մեջ. 24 ժամից 5-6 ժամը հանած՝ բոլորը ձեզ: Դուք գնացիք կրթահամալիրի Բանգլադեշ, ես Ձորափից, Պռոշյան-Պարոնյանի մեր բաժանման տեղից ոտքով-մարզական քայլքով, Հին Երևանի ուրիշ ճառագայթով հասա միթինգի պայմանավորված վայր՝ Սայաթ-Նովա-Խանջյան անկյուն՝  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և նորաստեղծ ԱրԱվես հասակարական կազմակերպության հետ գործընկերությունը կարգապահություն է պահանջում։

Հանդիպում Գեղարվեստի հարթակում։

Ուսումնական մեկօրյա-բազմօրյա ճամփորդությունների շարքը՝ հայրենիքով քայլքը-վազքը, շարունակվում է՝ ԷջմիածնովՆոր Հաճնով, Արատեսով, Տավուշով, Ջավախքով… Ի՞նչն է վատ այստեղ։ Սրանք մեր հեղինակային կրթական ծրագրով ուսուցման կազմակերպում են, իսկ ճամփորդությունը կարգապահ գործունեություն է, որ մարդուն էլ կարգապահ է դարձնում։ Ցավով արձանագրում եմ նախագծի մշակման և հայտի ներկայացման խախտումներ, ո՛չ մեկը, իսկ դրա շտկումը ինձանից, տիար Գևորգից, մանկավարժության կենտրոնից և՛ ժամանակ է տանում, և՛ տիարի նյարդեր։ Խնայենք իրար։

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
#1568

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական

Ռեժիսուրայի կարևորության տարի է 2015-ը

Դերասան ես չէի աշխատի. պատրաստի տեքստը ո՞նց կարդայի, երբ անընդհատ տեքստի հետ կլինեի ազատ իմպրովիզի ռեժիմում… Բեմադրի՞չ, հաճույքով. ֆիլմի, ներկայացման՝ համերգային թե աշխատանքային, հասարակական թե քաղաքական գործունեության… Մայր դպրոցում հունվարի

Պա՜պ, դե ասա` վամպիրը դու ես․․․

Ատամնաբույժի մոտից դուրս եկա, մութն ընկնում էր, ութին մոտ էր։ Հեծանվի լույսը միացրի ու վճռական, իմ մտքերով-հավեսով սլացա՝ ողջ տան ճամփին վայելելով եզակիությունն իմ վիճակի․ չկար ինձ նման հեծանվով մեկը․․․