Գիշերային ուղիղ եթեր՝ խոտանով-ուշացումով… Թարս ձեռով էի տեսանկարել իմ ու Աստղիկի զրույցը… Արմինե Թոփչյանը կպավ ուղղելու գործին՝ չկարաց, Լիլիթ Ազիզխանյանը չկարաց, Անի Սարգսյանն էլ չկարաց… Վերջը Նվարդը վերցրեց, ու եղավ, ահա, իմ այֆոնից իմ բլոգի եթերում է… Նվարդը մեր վարպետ է, ու այսպիսի՜ նվեր, որպես գիր շաբաթ օրվա… Ուրիշ ի՛նչ պատմես, որ տեղին լինի, որ նայվի, լսվի Աստղիկի մկրտության այս օրով…

[youtube https://www.youtube.com/watch?v=FZSGUdG6tc8]

«Ուշ, բայց ոչ ուշացած»-ը Աստղիկի կնունքին չի վերաբերում… այլ հենց մեր գիշերային զրույցի այս հրապարակմանը… Աստղիկի մկրտության օրը կրթահամալիրի ուսումնական օրացույցով է որոշված։ Մկրտության շարակնոցը, որ կհնչի այսօր Սուրբ Աննա եկեղեցում, «Աստղափայլ օրորներ» սկավառակը՝ երգերի ընտրությամբ-կատարումով-հրապարակումով, ուրախությունն այսօրվա եկեղեցու բակում, հյուրասիրությունը… ամենը հունվարյան ուսումնական աշխատանք է։ «Պիտի սովրեք, սովրեք անվերջ»… Մաղաքիա Օրմանյանի նման, որի «Խոհք ու խօսք» աշխատությունը հիմա իմ էկրանին է, հուսով եմ՝ ոչ ուշացած, ընթերցման համար… Դիմացն էլ հանգստյան-տոնի օրեր…

Շնորհակալ եմ, մարդի՛կ, որ մեզ հետ եղաք Աստղիկի հայտնության ողջ ընթացքում, որ մեզ հետ եք։

«Աստղափայլ օրորներ» 2-4 տարեկանների խմբերում։
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի։

Այսօր՝ երեկոյան հինգին, ես ու Վիգեն Ավետիսը նկարիչների մի խմբի հետ հանդիպում ունենք Էջմիածնում։ Քննարկելու ենք Վիգենի առաջարկը՝ Էջմիածնում ժամանակակից արվեստի մշտապես գործող ցուցասրահ ունենալու։ Իսկ վաղը Վիգենի ու ոսկերիչ Դավթի հետ իմ աշխատանքային այցն է Արատես…

Աստղափայլը… Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։


#1563

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանկարծ արթնացավ ջերմ լալու փափագ․․․

«Ջերմ լալու փափագով» հայտնի Մարիետ Սիմոնյանի ինքնաբուխ լացը երեկ մանկավարժության լաբորատորիայում-կրթահամալիրի կենտրոնում կտրել չէր լինում… Մի ո՛ղջ կյանք-ապրում Աիդա Պետրոսյանի հետ՝ իր թռիչքներով-անկումներով, ստեղծագործական, աղջկական ինչպիսի՜ զրույցներով-վեճերով-լուծումներով․․․ Սուսանի հետ, ինչպես

Նվաճումների ճանապարհային քարտեզով․․․

Կրթահամալիրի կենտրոնից Սարալանջ անցումին դադար եմ առնում. ինձ ձգում է  Գեղարվեստի նորաստեղծ թվային արվեստի սրահը՝ նախկին նկուղի հարավից լուսավորվող մուտքով․․․ Արվեստանոց, որ ստեղծում են ամենօրյա իրենց անհատական ջանքերով Մերի Անդրեասյանն ու Դավիթ Քոչունցը։ Դեպի

Մեռելոցից՝ կենդանություն…

Մեր ամեն օր չորս տարեկան դարձող Դավթի հումորը, անցումները հիացնում են… — Մենք պատրաստ ենք, գնացինք, Դավիթ Բլեյան, դու մնացիր տանը մենակ, տեսնեմ՝ ի՞նչ ես անելու… — Ճաշ եմ եփելու,