Հրակ Ժիլաքյանի ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան Լիբանանից։ Հրայրը կրթահամալիրի ավագ դպրոցի 9-րդ դասարանցի ունի իր ուսումնական բլոգը, որտեղ և կարդացի նրա «Իմ առաջին ճամփորդությունը կրթահամալիրում» հրապարակումը… արևմտահայերեն։ Հրակը կենդանի պատմում է իր անկախության տոնի օրերի մասին՝ Իշխանասարի բարձունքի նվաճումով, Գորիսով, ճոճվող կամուրջով, ամենալավ տեղ Շաքիի ջրվեժով… Շատ գերազանց ճամփորդություն էր:
2018-2019 ուստարում կրթահամալիրի դպրոցների սովորողներ դարձան տասնյակ նոր լիբանանահայեր, սիրիահայեր… իրենց մայրենի արևմտահայերենի լեզվակիրներ… Սահմանադրական նորմը՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերեն լինելու մասին, ուսուցումը գրական հայերենով կազմակերպելու մասին, իրավահավասարության հաստատում է հանրակրթական դպրոցում արևմտահայերենի և արևելահայերենի միջև… Իր բլոգում արևմտահայերեն արտահայտվող Հրակին մենք հեղինակային կրթական ծրագրով ազատությո՞ւն ենք ապահովում, թե՞ այս երկու հայերենների իրավահավասարությունը… Այսպե՞ս է Հայաստանով մեկ՝ բոլոր տեսակի քննությունների-ստուգումների ժամանակ, ինչպես հիմնական-միջնակարգ կրթության ավարտական-պետական, միասնական, 4-րդ դասարանների վերջում հայերենի ստուգումների… պետական բոլոր մարմիններում, արևմտահայերենն ազատ գործածվո՞ւմ է…
Հարավային դպրոցի հինգ տարեկանները:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Երեկ ես վճռականորեն Կարապետ Ռուբինյանին հանձնեցի կրթահամալիրի տնտեսության կառավարումը… Ոչ թե Կարապետը կօգնի ինձ կրթահամալիրի տնտեսությանը վերաբերող հարցերում, այլ ես՝ Կարապետին… Լսեցի՞ք, սեբաստացիներ: Սրա ազդեցությունը իմ ինքնազգացողության, հեղինակային մանկավարժության որպիսության վրա չի կարող նկատելի-դրական չլինել…
Ագարակ ուսումնական կենտրոնում Էդմոնդի նոր կարգավիճակը նկատելի է տասնյակ ու տասնյակ տարատարիք սովորողների ուսումնական առօրյայում… Տեսեք մեր աչքի առաջ Խորեն Հազարումյան-Լուսինե Աբրահամյան տանդեմի երկարատև ջանքերով ստեղծված Ագարակ տնտեսությունը, Էդմոնդի շարունակությամբ, որպես լեցուն-իրական գործերով ուսումնական կենտրոն է ձևավորում-գործում… սովորողների-ուսուցիչների, սաների-դաստիարակների հոսքը ագարակ օրվա մեջ չի դադարում։
Միջավայրի խնամք: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Դավիթ Բլեյանը նոր պայուսակ-ուսապարկ ունի սովորողի, շատ ավելի թեթև… Ես հիմա ունեմ պարտավորություն-հնարավորություն՝ այսպիսի փոփոխությունը անհրաժեշտություն դարձնել կրթահամալիրով մեկ…
— Ե՞րբ ես ծնվելու, Աստղի՛կ, մայրիկի քույրիկ…- այսպես կարող է դիմել հանկարծ Դավիթ Բլեյանը Արմինեի փորիկին…
Մելինե Մարտիրոսյան քույրիկը՝ զարմացած.
— Դավի՛թ, քո քույրիկն է…
— Մելինե՛, գիտես, ես շատ քույրիկներ ունեմ…
Հետո կարող է շարունակել.
— Աստղի՛կ, դու որ ծնվես, համով կաթիկ ես ուտելու, ինչքան ուզես…
Այսօրվա, մեզ համար ավանդական «Աշուն օր» նախագծային համերգին կներկայանան երաժշտության լրացուցիչ կրթության նոր ուսուցիչներ-հավակնորդներ՝ քանոնի, վոկալի, ֆիզարձակուրդից վերադարձել է ու պարապմունքները լիարժեք վերսկսել է Տաթև Մանվելյանը… Լիլիթ Բլեյանը սիրով-հումորով պատմեց, ինչպես ֆլեյտայի պարապմունքներին Սոնա աղջկան փոխարինել է ինքը. հիացած է մեր Տաթևով… Լրացուցիչ կրթությունը կրթահամալիրով մեկ շատ ու շատ ընտանիքների կարող է բերել անընդհատ կրթության միջավայր՝ վոկալի, կերպարվեստի, պարտիզապուրակային գործունեություն, մարմնամարզություն… տեխնոլոգիայի… կրթահամալիրի բոլոր հնարավորությունները հենց այս հեռանկարով են ստեղծված… Սրանից մարդասիրական-ընտանեկան-համայնքային նախագի՞ծ. կրթահամալիրի դպրոցների բոլոր դասարաններում սովորողները և ուսուցիչները ներկայացնում են ծնողներին լրացուցիչ կրթության հնարավորությունը՝ կրթահամալիրը՝ մեծահասակի կրթության դպրոց… Դիմացներս՝ Սեբաստացու օրերն են…
Արատեսյան դիմանկարաշար: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Հայտնի երաժիշտ ընկերներից լավ բա՞ն… Երեկ կոմպոզիտոր-դաշնակահար Վաղարշակ Զաքարյանի հրավերով ներկա եղանք համաշխարհային պրեմիերայի։ Շնորհակալ եմ իմ լավ բարեկամ Վաղարշակին, Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ իր Ջութակի կոնցերտի միջոցով ինձ տոնական երեկո պարգևելու համար։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1467