Ու իմ գիրը օրվա դարձավ այդպիսին։

Այս օրերին ինձ ամենաշատն անհանգստացնող-զբաղեցնողը, բոլոր կարգերի սեբաստացիներ, սիրելիներ, որ եղել է ու կա, սովորողի-ուսուցչի անվտանգությունը՝ մոբիլ, ճամփորդությամբ ուսուցումով, կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր դրսով-ներսով-փողոցով, կրթական միջավայր դարձրած, դպրոցից դպրոց, արևելք-արևմուտքով, հյուսիս-հարավ ուսումնական-պարապմունքային անցումներով ամենօրյա․․․ Սրան ավելացրեք տարատարիք սեբաստացիների երթուղային փոխադրումներն ամենօրյա՝ տանից Բանգլադեշ կրթահամալիրի, կրթահամալիրից տուն… Մենք փողոցները՝ Զորավար Անդրանիկով, Առնո Բաբաջանյանով, Րաֆֆիով… անցնում ենք միայն անցումներով հետիոտնի։ Բաբաջանյանի փողոցի վերգետնյան մշտապես բանուկ է, ձգող-սիրելի-մաքուր հարթակ․․․ անխախտ սովորույթի ճանապարհ․․․ Իմ թվարկած բոլոր անցումները-ուղիները կրթահամալիրի մասն են, երթուղայիններում գտնվելու ժամանակը՝ ուսումնական․․․ երթուղիներով փոխադրումը՝ յուրաքանչյուրի անխախտ-կարգապահ աշխատանք․․․

Ճանաչո՞ւմ ենք բոլորս բոլորին՝ նույն երթուղով երթևեկողներով, անուն-ազգանունով, դպրոցով-դասարանով-հեռախոսի համարով, էլ․ փոստով… Անգիր գիտե՞նք յուրաքանչյուրի՝ երթուղի բարձրանալու վայրը, ժամը… Երթուղու վարորդ մեծահասակը մեր ավագ ընկե՞րն է, ուսուցիչ-կազմակերպիչը, կոկիկ-խնամված արտաքինով, բարեկիրթ-ուշադիր-ընդառաջող-խիստ։ Կարգապահ երթևեկությունը պահանջում է, որ ուշադրությունը-հետևողականությունը-պահանջկոտությունը միասին հանդես գան։ Մենք երթևեկում ենք ճամփորդական ուսապարկերով, ամենաանհրաժեշտով. չի կարող ծանր լինել։ Մենք չենք ուշանում՝ փոքր-մեծ. բոլորս իրար զիջող ենք, օգնող, ընդառաջող։ Մենք անգիր գիտենք ճանապարհային քարտեզը ու Մայր դպրոցից երթևեկող սեբաստացու դպրոց անցման կարգը պահպանում ենք անխախտ։

Կառուցողական խաղերի ստեղծում. Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ։

Այսօր բոլոր երթուղիներն ունեն իրենց կազմակերպիչ-ավագանին՝ ուսուցիչ, մանկավարժական այլ աշխատող, քոլեջի ուսանող, ծնող, նոր բլոգ ուսումնական ու այս փոխադրումների անվտանգության-հարմարության նոր համակարգող՝ փորձառու Կարապետ Ռուբինյանի տեսքով․․․ Կդառնա՞ բլոգը վստահելի-տեղեկատվական այնքան, որ յուրաքանչյուրը իր բանավոր ասածը փոխանցի բլոգին գրավոր, իր էլ.փոստով, որ ամեն առաջարկ-մտածում չկորչի, ուսումնասիրվի, լուծում դառնա։ Ինչո՞ւ չփորձենք։ Հենց հիմա կենսական է պարզել՝ ո՛ր երթուղիներն են անթույլատրելի ծանրաբեռնված, և ի՛նչ առաջարկներ կան նոր փոխադրամիջոցի, որ ձեր պահանջներին բավարող վարորդը աշխատանք ունենանա…

«Կառուցողական խաղեր» նախագծի սկիզբ Հյուսիսի 5 տարեկանների խմբում

Ամեն օր՝ առավոտյան թե ուսումնական օրվա վերջին, ձեզ հայտնի ժամին դուք մոտենում եք ձեր երթուղուն. ձեզ այդքա՜ն կարևոր միջոց է դարձել երթուղին, որով սկսում եք ձեր ուսումնական օրը, որպես գրավիչ-հետաքրքիր մի ճամփորդություն, ձեր դպրոցը։ Ու այն անվտանգ-հետաքրքիր պահելը, անկախ ձեր պաշտոնից-դիրքից, ձեր ուսումնական աշխատանքն է՝ յուրաքանչյուրինը։

Ուսումնական տարեսկզբի իսկական ստուգատես ինքնուրույնության- պատասխանատվության։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան 
#1458

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու

Մանյակ-տնօրենի անընդհատ՝ 572-րդ հերթական գիրն օրվա… Դավիթը երեկոյան (իրիկունը) կամ/և առավոտ կանուխ, երբ արթնանում է, ինձ տեսնում է համակարգչի առաջ կամ հեռուստացույցով «Եվրոնյուզ» դիտելիս… — Պապ, դու հո հեռուստացույցի ու

Եվ այն Տիար երեխան, որ գեշ երազից ճչում է անձայն…

Ասում են, որ 2016-ի ամառն ամենաշոգը կլինի պատմության մեջ: Հենց նոր կարդացի, որ գլոբալ տաքացումն արդեն տասը տարի անց Երկրի վրա կարող է սով առաջացնել: Մինչև 2031թ. Աֆրիկայում եգիպտացորեն կարող է

Ծովեր ու նրանցով օազիսներ մեր Բանգլադեշում

Կարևոր ձեռքբերումներով հունիսյան պապիկ ստացվեց ինձանից… Ամենակրտսեր թոռնիկ Վահան Սերոբյանի կրծող-ամուր ատամները հայտնվեցին, նրա քույրիկ Արևիկ Տատինցյանը տենդագին պատրաստվում է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին, գեղարվեստի ցուցասրահում մասնակիցը եղավ «Գեղարվեստը Միջին,