1in.am

Լուսինե Բադալյանի զրույցը կրթահամալիրի տնօրենի հետ։
Զրուցատեղի՝ ջերմոց-լաբորատորիա. կրթահամալիրի քոլեջ։

«Պատահական չէ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ողջ ձայնով հանդես եկավ 1990 թվականին, այսինքն՝ կրթահամալիրը ստեղծվեց առաջընթացի, վերածննդի պատվերի արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ չնայած տեղի ունեցած ռեպրեսիաներին, իրենք շարունակել և շարունակում են իրենց գործով զբաղվել, որովհետև իրենց հերոսը երեխան է:

Անդրադառնալով այսօրվա կրթական համակարգին՝ նա նշեց, որ կրթությունն առանց պատվիրատուի է. «Ես այն անվանում եմ անպատվիրատու հանրակրթություն: Մենք պետք է կարողանանք պատվերը հասցնել ուսուցչին ու սովորողին»:

Բլեյանի համոզմամբ՝ պետք է դպրոցին նայել պատանու աչքերով, որովհետև դա նրա կյանքն է, նրա՛ ժամանակը, ոչ թե ծնողի. «Շատ կարևոր է, որ երեխան որոշի, թե որտեղ ներդնի իր միջոցները, որովհետև իրականում նա ներդրում է կատարում: Հակառակ դեպքում` դա նշանակում է մսխել, փոշիացնել, վատնել այդ ժամանակը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

[youtube https://www.youtube.com/watch?v=ytr1MjCT2VU?rel=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչի՞ համար են ընդունելության քննությունները

«Կենտրոն» TV-ում հունիսի 26-ի «Հայկական ուրբաթ» հաղորդման թեման ընդունելության քննությունն է։։ Հաղորդման հյուրերն են կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը,  Երեւանի ավագանու անդամ  Անահիտ Բախշյանը,  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հաղորդման հեղինակ և վարող՝ Պետրոս

«Իրական հայացք» Հ3-ում

Զրույցը վարում է լրագրող Էդգար Առաքելյանը։

Հանրակրթական համակարգը պետք է հարմարեցնել նոր մարտահրավերներին

Զրույց 1in.am լրատվականում։ Լրագրող՝ Գոհար Հայրապետյան։