Սիրելի Լուսինե Բադալյանի ստեղծագործական խմբի այցը, պահանջը նկարահանելու հենց հիմա, ո՞նց կարող է մեզ հանկարծակիի բերել․ կրկնում եմ երեկվա գրում ասվածը՝ բարով գաք, մեր բաց աշխարհը կրթական յուրաքանչյուրիդ դպրոցն է․․․ TV տաղավար 1in.am-ի օպերատորերի ընտրությամբ դարձավ կրթահամալիրի Քոլեջի ջերմոց-լաբորատորիան․․․ Շողիկ Պողոսյանը իր ծաղկաբույծների խմբով աշխատում էր, շարունակեց, հարևան  Մերի Խանջյանի կարուձևի արհեստանոցում խումբը շարունակեց Հյուսիսի դպրոց-պարտեզի նոր ներքնակների պատրաստումը, Աշոտ պապիկի երկու տարեկան դարձող Վահան Սերոբյանը իր ծննդյան օրվա տոնականությունն էր ստեղծել Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում, շարունակեց, Քոլեջի նախակրթարանի 5 տարեկանները, որ արդեն 40 են դառնում, հայտարարված նորամուտն էին տոնում․․․ Նորանոր պատանիներ, հիմնական և միջնակարգ կրթության հիմքերով, առկա ու հեռավար՝ աշխատողների համար, շարունակում էին դառնալ Քոլեջի ուսանողներ միջին մասնագիտական կրթության ու արհեստագործական մասնագիտություններով․․․ Շինարարների խումբը առաջին հարկում՝ նոր, բաց տարածքում, «Աիդա Պետրոսյան» լաբորատորիան էր հարմարավետ տեղավորում․․․ Նախկինը կդառնա շատացող հինգ տարեկանների սրահը․․․ Տիկնիկ Աիդան ո՜նց կուրախանար․․․ Պարտիզպանների խումբը Քոլեջի բակում կանաչ դիզայնով էր տարված․․․ Իսկ ես ու Լուսինեն զրուցում էինք․ պայմանավորվեցինք համատեղ հաղորդաշար ստեղծել «Հեղինակային դպրոց» պայմանական անունով․․․

Ձմերուկխմոցի հյուսիսի նախակրթարանում։ Լուսանկարները՝ դաստիարակ Սոնա Կարապետյանի։

Այսպիսի բազմազբաղություն՝ կրթահամալիրով մեկ, նրա Բանգլադեշում, Սևանի «Ժայռ»-ում և Արատեսի բնության գրկում դպրոցում-դպրական կենտրոնում. սա առօրյան է մեր, մեր գործերը՝ սիրով և հեշտությամբ արվող․․․ Դժվարը սեպտեմբերյան մեկնարկ 3-8-ի նախագծային ուսումնական շաբաթն է՝ իմ գլխին, որպես կարկուտ, թափված նախագծերով․․․ Ո՜նց չես կարդա-ծանոթանա-ուրախանա, անելիքդ որպես տիար որոշես․․․ Իվետա Ջանազյանի «Գիտելիքի օրն ընտանիքում», որի վերնագիրն արդեն մի ամբողջ նոր ուղղություն է ու շնորհավորանք սեպտեմբերի 1-ի տոնի, Մարինե Ամիրջանյանի գայթակղիչ վերնագրով «Նորից սեպտեմբեր, բարև», որ պարզվում է՝ իմ դրածն է, Հյուսիսում՝ «Դպրոցը կառուցողական խաղերի բաց քաղաք»․․․ Լավ է, Մարգարիտ Սարգսյանի նման օգնական ունեմ, իր Դավթի ու Նարեկի հետ կօգնեն, որ գլուխ հանեմ․․․ Թե չէ՝ կդառնամ ուսումնական նախագծերի հորձանուտում խարխափող տիար…

Երեկ վարչական խորհրդի մեր քննարկման առանցքում նախագծային ուսուցման սկսվող շաբաթն էր՝ իսկական քննություն մեր հեղինակային մանկավարժության յուրաքանչյուր մասնակցի համար՝ սովորող տարատարիք, ուսուցիչ որևէ, ընտանիք ու հասարակության գործիչ՝ ծանոթ-անծանոթ. առանց մասնագիտական շռայլ աջակցության նման որակի ու ծավալի խնդիրները լուծում ունե՞ն․․․ Չունեն։

Դավիթ Բլեյանն ինձ դիմավորեց մազերը կտրած․․․ Լավ է, հավանեցի. էնպես էլ լավ էր, հա՛մ ես էի հավանում, հա՛մ Լուսինե Փաշայանը, Էսպես էլ․․․ կհավանի․․․ Սեպտեմբերի 3-ին Դավիթը կսկսի իր ուսումնական օրը կրթահամալիրը սպասարկող 36 երթուղիներից համար 9-րդում՝ վարորդ Արամ Հարությունյանի միկրոավտոբուսում․․․ Բոլորիս սրտով․․․ Ես էլ հեծանիվով կուղեկցեմ՝ որպես անվտանգության երաշխավոր․․․

Կրթահամալիրի «Մուտք» ճամբարի մասնակիցները Սևանի «Ժայռում»։ Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։

Սիրուն պատմություն է, որով և ավարտեմ իմ 1453-րդ գիրը։ Հեծանվով մտնում եմ Մայր դպրոց, առաջանում Միջին դպրոցի գրասենյակի ուղղությամբ. քննարկում ունեմ Լուսինե Բուշ ղեկավարի ու տեխնոլոգ ուսուցիչների հետ։ Գրասենյակում աշխույժ է, նոր ծնողներ-սովորողներ․․․ Աչքով տեսանելի է՝ մեր ծնողները մեր ոճի, մեր մանկավարժական հայացքի, մեր ճաշակի կրող են ավելի ու ավելի, հեղինակային ստեղծագործական հավաքական ու լիիրավ անդամներ որպես։ Եվ ահա՝
— Տիար տնօրենը ոնց որ մեր մեդիայից մտավ-իջավ․․․,- ծիծաղում է հմայիչ, ազնվական կինը․․․
Պատմում է զրնգուն․ դպրոց են փնտրել-որոշել 8-րդ դասարանցի աղջկա համար, անցել են կայքերով, և բոլոր ղեկավարները՝ միանման-հայտնի «ֆասոնով»… Մեկ էլ մեկը՝ հեծանվով, ուսապարկով, շորտով, անփույթ-տղայական… ես։
Հեծանվորդ ընտանիք է, առաջարկը՝ սեպտեմբերին ընտանեկան հեծանվաերթ անելու՝ միանգամից ընդունվեց, որպես հերթական ուսումնական նախագիծ։

Այսպիսո՜վ շնորհավոր նոր ուսումնական տարի։

Նորեկ սեբաստացիները միջավայրի ձևավորման աշխատանքներ են իրականացնում Սևանի «Ժայռում»։ Լուսանկարաները՝ Գոհար Եղոյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1453

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրակի միջից շագանակ հանելու ժամանակը…

Վարդան Հարությունյանի, որ այս կենսագրականն ունի (վիքիպեդիան, հանրագիտարան եմ ասել, հընթացս, յուրաքանչյուր գործողի հետքը պահում-ներկայացնում է), ում նկատմամբ 1988-ից՝ 30 տարի անփոփոխ, հարգանք եմ տածում, ում հետ, սիրով ասեմ, ընկերներ ենք, ում

Մենք մեր արարքների երեխանե՞րն ենք…

Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում. առանց Աստծու են իրենց հաշիվն անում… Վիկտոր Հյուգոյից փոխառած այս խոսքերն իմ կիրակնօրյա գրի վերջում Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ»-ից թռան-եկան, վերին ու առաջին գիր՝

Ձևն ու հոգին միասնության մեջ են հեղինակային կրթական ծրագիր ստեղծում….

Մինչ ես կավարտեմ երեկվա օրվա պատումը, իմ ապրածը  կդառնա գիրը, մեդիայով կտարածվի — հասանելի կդառնա յուրաքանչյուրիդ, Նունե Մովսիսյանն ու սեբաստացիական աշխարհի ձևի-բովանդակության որպիսության պատասխանատու իր 12 ընկերները Ջավախքով Թբիլիսի կրթական