Իմ օրագրի հաշվիչին սկսել եմ կրկին հետևել, խեր լինի։ Այսօրվա իմ օրագրապատումը իմ բլոգում հայտնվում է 1446-րդ անգամ․․․ Հոբելյանական 1500-րդի հաղթահարումը, որ Արատեսի ո՜ր սարերի ետևում էլ լինի թաքնված, մեկ է, 2018-ի հոկտեմբերի օրերից մեկը, կարմիրով նշեք օրացույցում 2018-2019 ուստարվա. տոնական է։

Իսկ Դավիթ Բլեյանին հարմար հեծանիվ ընտրել անհրաժեշտ է․ երեկ, Մայր դպրոցում, երբ վերադարձել էին մեր կազմակերպիչները Արմինե Թոփչյանի առաջնորդած հեծանվապտույտից, և պատրաստվում էինք Մարմարյա սրահում մեր մանկավարժական ճամբարի ընդհանուր պարապմունքին, Շամիրամ Պողոսյանը ծանոթացրեց հետաքրքիր ծնողական զույգի՝  Վերոնիկա ԲուռնուչյանիԱրտակ Գաբոյանի հետ, ճամփորդ հեծանվորդներ աշխարհով մեկ, իրենց մանկական ակտիվ գործող կայքով։ Կարևոր պայմանավորվածություններ ունեցանք «Երևան 2018»-ի նախագծերով. սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերը սեբաստացիական-ընտանեկան, այդ թվում՝ հեծանվարշավների-սպորտլանդիաների, մարզական խաղերի, հավաքների երևանյան, երևանամերձ շրջան է կանչող․․․ Ո՞վ դիմանա, եթե հաստատ է, որ այս ուսումնական տարում լուրջ քանակական ու որակական համալրում ստացած սեբաստացի համայնքը սրանցով կարող է իրար ավելի լավ ճանաչել ու իր ներուժը մեր կրթական կյանքի զարգացման ներդրումային ծրագրեր դարձել։

Սեբաստացիներն Անակլիայի ճամբարում։
Լուսանկարները՝ Աննա Երիցյանի։

Երեկվա իմ հեծանվային առավոտյան սրընթաց շրջայցը՝ Խանջյան-Ծովակալ Իսակով-Հարավի դպրոց-երկաթգծերով Արևմուտք, հետո Հյուսիս-Արևելք, կոնկրետ խնդիրներին տնօրինական մենթորական միջամտությունների-օգնությունների դադարներով էր։ Իմ ուշադրության կենտրոնում էին շենք շինությունների ներքին՝ ֆիտոդիզայնի, ծաղիկներով-բույսերով-կանաչով նոր թաղարային լուծումները, դիզայներական-տեխնոլոգիական միջամտությունները բնական․․․ Սա բոլորիս այս օրերին, մինչև սեպտեմբեր, սեպտեմբերին մեզ ծաղկաբույծներ կպահի շինություններում ուսումնական, իսկ հոկտեմբերին դուրս կգանք-կշարունակենք, որպես երկրագործ-պարտիզպաններ, մեր դպրոցամերձ ուսումնական պուրակներում․․․ Ա՜յ քեզ անհատական-խմբային գեղագիտական ստեղծական համերաշխ-խաղաղարար աշխատանքի ծավալ անսպառ, իսկը մեր ժամանակների համար, հանրային թերապիա․․․

Երեկ քոլեջում Տաթևիկի հետ մեր մտահոգության, քննարկման առարկան հենց պարտիզապուրակային մասագիտությամբ մեկամյա աշխատող-չաշխատողների ընդունելությունն էր, ուսուցման կազմակերպումը։ Ինձ՝ անուղղելի պարզիս, թվում էր, որ դիմորդների հերթը պիտի շարված լիներ, տեղ ու դադար չտար, բայց այս անապատ-կանաչազուրկ մեր աշխարհում հայոց մայրաքաղաքային, տեսե՜ք, պարտիզապուրակային մասնագիտությունը պահանջարկ չի վայելում… Ինչո՞ւ։ Ի՞նչը այնպես չենք անում, օգնե՛ք,  մեր գործի խնդիրների հեղինակ սեբաստացիներ. ոչ միայն ժամանակ կա, իսկը ժամանակն է։ Մեր ութ շինությունները-տարածքները կրթահամալիրի Բանգլադեշում ինձ ծաղկած թմբեր-ծաղկոցներ են ներկայանում, իրար կապող, կանաչ-հետաքրքիր, բնական անցումներով… իսկը Արատես՝ որպես մի Նոր ոսկի ծաղիկ, ադրբեջանցին կասեր՝ մի Կզլգյուղ․․․

Լողափային դիմանկարներ կրթահամալիրի Արևելքից։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Երեկ վերջապես հայտնվեց մեր «Կրթական պարտեզի» Սարալանջի նախագծային կազմակերպության ղեկավար Արամը երիտասարդ ու ներկայացրեց համաձայնեցման սարալանջի նախագիծը… Լավ է, այս օրերին ես Արամին էի փնտրում ու գտա, և լավ է, որ նա ոչ միայն գտնվեց, այլ եկավ ոչ դատարկ… Սարալանջը մեր 2018-2019 ուստարում ամենահանրային-ծավալուն առումով, ամենամասնակցային-համալիր կարողությունների դրսևորման, մեծով-պստիկով, սեբաստացի-ոչ սեբաստացիների նախագիծն է՝ մեր այո-ն՝ անշրջելի փոփոխությունների…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1446

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ տարբերություն կա որդի և օձի մեջ…

— Ի՞նչ տարբերություն կա որդի և օձի մեջ,- հարցնում է Դավիթ Բլեյանը հերթական իրիկնային ընթերցանության ժամանակ… Դժվար էր հավատալ, որ 23 ամիս տևող բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի անժամկետ սառեցման և

Երեք կարևոր հարցադրում իմ գրում

Առաջինը, իհարկե, բլոգային ուսուցումն է։ Այս օրերին մեր գլխավոր գործերից մեկը պարզապես արձանագրումն է բլոգային ուսուցման բոլոր թերությունների ու անհամապատասխանությունների, աշխատող առ աշխատող, սովորող առ սովորող, առանց բացառության, անլուրջ վերաբերմունքի

Ինչո՞ւ և ինչպե՞ս ուրանալ եղբորը, մոռացումի տալ գործչին ու նրա գործը

Այսօր՝ Վանոյին, վաղը՝ ինձ, մյուս օրը՝ քեզ… 1992-94-ի հայ-ադրբեջանական իսկական պատերազմից ես երբեք ցուրտն ու մթությունը չեմ հիշել: Հիմա էլ: Պատերազմները թիկունքում գտնվողների համար էլ չպիտի անցնեն «ջեռուցման և լույսերի մեջ»: