Որ գարունը կգա, չի ուշանա… «Խրոխտ»-ը կորել էր, երեկ սոցցանցով եկավ վերնագիր դարձավ, ոչ որպես «դուխով»-ի փոխարեն, ես եղել և մնում եմ կենդանի լեզվի կրողն ու ջատագովը: Պարզապես բառարաններ քիչ ենք թերթում-փորփրում՝ սովորույթ դարձնում… Համակարգչային ուղղիչների-ուղղագրական ծրագրերի ոչ միայն չարգելելը, այլև համատարած կիրառումը հանրակրթության մեջ, նաև ստուգումների ընթացքում, ինչպես մենք ենք անում հետևողական այս տարի, շարունակելով նախորդ տարիների արածը 4-րդ և 9-րդ դասարաններում, բառերի հետ ազատ խաղալը, երեխայի, տարատարիք սովորողի բառաստեղծումը նկատելը-խրախուսելը հենց կենդանի լեզվի ինքնազարգացման իրավունքի ճանաչումն է, այն հանրակրթության լուծվող խնդիր դարձնելն է:

Իրիկունը, Սոնան ու Դավիթը միասին են մեր տանը. զմայլանք առաջացնող Սոնա քույրիկի կողքին մեխվում է Դավիթը, դրա մասին Արմինեի ֆեյսբուքը ձեզ արդեն տեղեկացրել է: Այդ ընթացքում Լիլիթ Բլեյանը ավանդույթի-շնորհքի ուժով մեզ՝ ինձ ու Արմինեին, պատրաստում է վաղվա ֆրանսիական դեսպանատանը ժամը 11-ի մեր հանդիպմանը… Ինչքա՜ն թղթեր են պետք մի մուտքի արտոնագիր ստալու համար, և ոնց անես սա առանց Լիլիթի: Եվ այստեղ Լիլիթ աղջկա հետ պարզապես լինելու հնարավորություն ենք վայելում, ինչպես Դավիթը՝ Սոնայի: Կարևոր են Լիլիթի դիտարկումները մեր ընդհանուր ընկերը դարձած Ժիրայր Չոլաքյանի մասին. Ժիրայրի ու իր միջոցով կրթահամալիրը հայտնաբերած Սերուժ Ուրիշյանի հետ մեր պտույտը կենդանի, իրական, ապրող կրթահամալիրով, նրանց զարմանքը-հիացումը-հավանությունը այսպիսի Երևանով-Հայաստանով, սփյուռք-Հայաստան հանրակրթական նոր միջավայրով-լուծումներով…

Մարդկայնացնենք-անհատականացնենք-ուղիղ դարձնենք Հայաստանում մշտապես բնակվողներիս հարաբերությունները-կապերը Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցների հետ, բոլոր մակարդակներում-շերտերում-հաստատություններում, և սփյուռք կոչվածը հասկանալի-ներառական կդառնա՝ իր պետական կառավարման խնդրով-չափով-ձևով…

Հունիսը սեբաստացիական, իր փառատոնային-ստուգատեսային-ճամբարային հարթակներով, ամառային դպրոցով-պարտեզով, որ բռնել ու ծածկել է կրթահամալիրը՝ իր Բանգլադեշով մեկ, հարմար է մշակույթի, սփյուռքի, կրթության նախարարներին ընդունելու, տարիներով մշակած մեր փորձը հարգանքով ներկայացնելու համար…

Գեղարվեստի արևելյան պուրակում, Հյուսիսի դպրոց-պարտեզի երեկվա ելույթը սեբաստացիական Կրթական պարտեզի հյուսիսային զարգացման ցուցադրում է, հանրային ներկայացում, նախ և առաջ… Գնահատենք համերաշխ հավաքանիի 2017-2018 ուստարվա արդյունքը նաև այսպիսով: Քնարիկ Ներսիսյանի ու իր ընկերների համար ավելի հե՞շտ էր մշակված-յուրացրած հանրակրթական ծրագիրը որպես համերգ-ցուցադրության դպրոց-պարտեզի, գեղարվեստի նախանձ շարժող ներքին միջավայրում ներկայացնելու համար: Ոչ: Կրթական ցանցի մեր Հյուսիսային հանգույցը ընտրել է դժվար ճանապարհը՝ կրթական պուրակը… Ինձ համար կարևոր են բոլոր չորս կողմերում կրթահամալիրի Հյուսիսում, Արևելքում, Արևմուտքում, Հարավում, որտեղ մեր նախակրթարաններն, կրտսեր դպրոցականները դպրոց-պարտեզ կրթական մոդելը մեր կրթական ցանցով խնամված, որպես մի ամբողջություն, ներսով-դրսով կատարված տեսցնելը… լողափ ուսումնական, պուրակ-կանաչ անցումներ՝ լանջերով-մարգագետիներով, մուտքերով ու անկյուններով… Մեր mskh.am կայքի երեկվա անջատումը պրոֆիլակտիկ չէր կամ վթարի հետևանք: Մենք գործում ենք այլևս նոր, անվտանգության բարձր-միջազգային ստանդարտ չափանիշներով թվային համակարգ: Ավելի պաշտպանված-հուսալի, որ խրոխտ ընթացքի համար մեր կրթական ցանցի սկզբունքային է:

Ինչո՞ւ չի կարող «Ալեքսանյան ընտանիք» բարեգործականը խրոխտ լուծումով, որ մենք ենք առաջարկում, «Երևան 2800»-ով երևանցիներին նոր կերպարով վերադարձնել Վերոնիկայի «Սեբաստիա» պարտեզը, որպես մեր կրթական ցանցի Երևանում տարածման առաջին կրթական հանգույց Բանգլադեշից դուրս․․․ Կարդացեք կրկին այս հրապարակումը «Արմենպրեսի». հայտնի անունով պարտեզի մասին հիշողությունները թարմացնենք։ Ինչ եղել է 2007-2008-ի որոշումով-պայմանագրով, դիտենք որպես հնարավորություն, որ չի օգտագործվել։ Կարևորը, որ կան Լենինգրադյան  33 հասցեով ընդարձակ կանաչ տարածքը, շինությունները մանկական․․․ Մենք լուծում ենք առաջարկում․ համատեղ հանրային մի նախագիծ իրականացնել, հանրային ամենաթափանց հսկողությամբ, բոլոր փողերի հետևողական ներկայացմամբ ստեղծել հեղինակային դպրոց-պարտեզ երևանցիների համար։ Սրանով հանրակրթությունը համագործակցության դաշտի լավ օրինակ կդառնա․․․

#1403

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գոհություն՝ կյանքով-ուսումով-օրով… գրով…

Հիմա, երբ 9։30 միջին ու ավագ դպրոցի սովորողներին՝ Իվետա-Անահիտ-Սմբատ երրորդությամբ, ճանապարհել եմ Աշոցքի լեռնադահուկային, «Չաչանակներ»-ի Կարինե Գոմցյանի ու Շուշան Փաշինյանի լրատվական ապահովմամբ, 10։50՝ միջին դպրոցի՝ Ստելլա-Մենուայի Արատեսի խմբին, նախագծային պատրաստության ստուգմամբ, հասցրել

Ապրեք դուք, որ կաք…

«Բարև, երկի՛ր» ծրագրի չորեքշաբթիի հաղորդման ավարտին մեր Քնարիկ Ներսիսյանի և Սյուզի Մարգարյանի միջոցով սեբաստացիական ստեղծագործական հավաքանուն են դիմում հաղորդավարներ Հայկը և Լյուսին. Այսպիսի մտածողությամբ մարդկանց շնորհիվ է, որ ահա կա այսպիսի

Կարևորը՝ կանգ չառնեք, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք գնում…

Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա