Դավիթ Բլեյանի՝ հասուն ու հասունության արագությամբ ամեն անգամ զարմացնող մարդու օրվա պատումի՝ հայրիկի մանկավարժություն օրագրի հանրային կարիքը, վստահ եմ, կա… Օրեր առաջ գեղարվեստի հարթակում Դիանա Գևորգյանի հինգ տարեկանների մայրիկները՝ երիտասարդ-բարեկիրթ, հենց այս խնդիրը դարձրին հարթակում հանկարծ հայտնված տիարի հետ խոսակցության առանցք։ Ճանաչում-տարբերակո՞ւմ է մանկավարժությունը մարդկային սեռը, ինչպե՞ս է կրթվում-կայանում տղամարդը, հնարավո՞ր է այն միջավայրում առանց տղամարդու հետ շփման, առանց հոր՝ ընտանիքում, տղամարդ ուսուցչի՝ դպրոցում… Եղել է շրջան, որ իմ գիրը վճռել եմ դառնա Դավթապատում, իմ ու Դավթի օրագիր, գրառումներ, զրույց… Միշտ էլ ուշ չէ…

Առավոտյան անկողնուց իմ գրկում լողարան մտավ։ Արմինեն հայելու առաջ էր…
— Թող դուրս գա, որ հանվեմ… Դո՛ւրս արի, կին,- պահանջում է…
Հոր և որդու սերիալ. ես յոթ տարեկան դարձող տղամարդուն քիսա անողն եմ, ցնցուղի հետ զրուցողը…
— Ա՜, դե, հասկացանք, ա՛յ Սերժ Սարգսյան, բերել ես՝ լողացնե՞ս, թե՛ գլուխս լցնես քո շարականներով…
Իսկ բազմոցին, չոր-մաքուր, արթնացած վերջապես, հանկարծ որոշեց, շորտիկ հագավ, կարճաթև շապիկ, ու վերջ… Արմինեի դեմքի գույնը պատկերացրի՞ք. անձրև է, ու դեռ կանխատեսվում է շարունակություն, լրիվ այլ հանդերձանք էր պատրաստել…
— Դե, տեսնո՞ւմ ես, քո մանկավարժությունը ինչի է բերում… Հիմա որ մրսի-հիվանդանա…
Ու երկուսով նայում են ինձ, Դավիթը՝ իր անսովոր կարճ-մերկության մեջ, հպարտ-պաշտպանված վճռականությամբ, մայրիկը՝ թաքուն հիացմունքով իր տղուկի… Ես այսպես ընկալեցի…
— Դե, եթե երեքս էլ վեջապես շորածածկ ենք, գնացինք… Ուշանալ չի կարելի: Ինքնուրույնությունը, ինքնավարությունը, յուրաքանչյուր տարիքում, ամեն մի կոնկրետ դեպքում՝ տղամարդու գործողության ընտրության պարտադրում. ոչինչ տղամարդու փոխարեն.
— Քեզ ջինս չի սազում, դու ուրիշ շոր հագի, քանի՜ անգամ ասեմ քեզ, մայրի՛կ…

Ուսումնական նախագիծ ամենամյա, ուսումնական տարիների շրջանն ավարտելու առիթով, այս օրերին արվում է 9-րդ թե 12-րդ դասարանցիների համար… մեր կյանքն է, բաց է, բոլորիս մասնակցությամբ է ու կոչվում է «Ուրախության հասունություն բերած», որ ուսումնական տարվա մյուս ուրախություններից տարբերվի, կոչեցինք «Ցնծություն»… Լրիվ հեղինակային է, տարեցտարի զարգացնող… Նախ՝ որ մեկ է, զանգ չի եղել ու չկա, որ փակ դուռ չկա, չէ՜, չկա, ծանոթ-անծանոթ չկա, անհատական հրավեր չկա… Դե, ուրախություն է, մեր ուրախությունը ընդհանուրիս. ուզում ես՝ մասնացիր… Ու կենտրոնում շրջանավարտները չեն, բոլորով պարզապես սրտանց ուրախանում ենք… Կարող են առանձնանալ շրջանավարտները, հագուստով ասենք, բայց իրենց հեղինակած… Ծիծաղեցի… Եթե սովորողը, ինչպես Հայաստանով մեկ, ստիպում է ծնողին հատուկ հանդերձանք առնի, զուգվի զարդարվի, ծնողն էլ կաշվից դուրս գա, որ ընկերներից հետ չմնա, չտարբերվի, թեժ գիծը չի իմանա… Իսկ թե հավաքվեն, շապիկ ձեռք բերեն, ներկեր, ու որպես ուրախություն, շարունակություն՝ ստեղծեն իրենց ֆեյշնը… Օրեր առաջ Հյուսիսի 2-4 տարեկանների նկարազարդ շապիկների պարանը մտիցս չի գնում… Ավարտածների տեխնոլոգիական կարողությունների ցուցադրություն պիտի դառնա միասին ուրախանալ կարողանալը, բաց, ցանկացողի մասնակցությամբ… Առանց միջամտելու՝ այս ուրախությունը Հայաստանով մեկ պիտի տեսագրվեր… Ի՞նչ է փոխվել,ի՞նչ փոխվեց հանրային ճաշակի՝ ինքնուրույնության-ինքնավարության-ազատության առումով մեկ տարում… փոփոխությունների ուղղությունը գրանցեինք, ազատագրումը փոփոխությունների…

«Թեժ գծերը» վթարային ծառայությունների համար են ստեղծված, կարող են լինել հանրային կենսական անվտանգությանը սպառնացող դեպքերում՝ վթար, ծառերի հատում, հրդեհ, էլ. սնուցման խափանում, կոյուղու խցանում, որպես կանչ՝ անհապաղ մասնագիտացված ծառայություն հասցրեք… Որևէ հիմնավորմամբ ոստիկանական չի կարելի դարձնել մեր գյոզալ երկիրը՝ պարմանիների ու իր առաջնորդ Նիկոլի՝ հեղափոխությամբ մեզ վերադարձրած. հնարավորություն ունենք կյանքը, որպես ուրախություն ապրելու, յուրաքանչյուրիս մասնակցությամբ ուրախություն ստեղծելու ամեն առիթով՝ որպես հանրային քաղաքացիական հասունության բաց ստուգատես… Մնացած բոլոր դեպքերում, պարմանին՝ պատանին, երիտասարդը, երեխան, գլխավորը գործը՝ ինքն իրեն, այլոց, քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, պիտի կատարի որպես իր անօտարելի անընդհատ աշխատանք, ամեն կոնկրետ դեպքում, երբ արձանագրում է խախտում: Թե չէ իրավունքի պաշտպանություն, ինքնակազմակերպումով ստեղծվող-կայացող հասարակություն չենք ունենա, վարի կտանք սիրո ու համերաշխության այն հաղթանակը, որ ձեռքերս վեր տոնում էինք Հանրապետության հրապարակում… Ոստիկանությունը պիտի զբաղվի հասարակական անվտանգությամբ, իսկ մանկավարժությունը՝ ինքնուրույնության, ինքնավարության, ինքնավստահության, միասին կյանքը փոխելու հաստատակամության զարգացումով՝ արժանապատիվ դարձնելով մարդկային մեր համակեցությունը…
— Ա՜, դե լա՜վ, հասկացա, ա՛յ Նիկոլ Փաշինյան,- եզրափակեին այսպես մեր շրջանավարտ պարմանիները…

Իսկ ես պատրաստ եմ նրանց հետ մեր այսօրվա համատեղ շրջագայությունը-քայլքին կրթահամալիրի Բանգլադեշով…

#1384

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա կարող ենք ասել, որ ամեն ինչ հասկանում ենք․․․

Այս էր Դավիթ Բլեյանի առաջին եզրակացությունը, որ հնչեց Երևանի «Զվարթնոց» օդակայանից Ստեփան հորեղբոր մեքենայով դուրս գալիս… Հուլիսի 18-19-ի գիշերահավասարին 16-օրյա բացակայությունից հետո Երևանում էինք Արմինեի ու Դավթի հետ…  Հասկանո՞ւմ ենք ամեն

Հոգատարություն առանց սահմանների՞…

Մեր մանկավարժության սահմանում է՝ հոգատարություն առանց սահմանների։ Լավ է, որ հանդիպում ենք իրական կյանքում Լիլիթ Շահբազյանի նման կնոջ, հոգեբան-մանկավարժի, ում երաժիշտ տղան՝ սեբաստացի Դավիթը օրերս վերադարձավ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարից,

Երկու իրադարձություն մեկ օրում

Դավիթ Բլեյանն այնքան մեծ է, որ իր խմբի հետ, ընկեր Կարինեի ու Մելինեի ուղեկցությամբ այսօր ժամը 12.00 այցելելու է Երևանի խամաճիկների թատրոն՝ «Շունն ու կատուն» դիտելու։ Դավիթը, գիտեք, անգիր է