Վերնագիրը ծնվեց նմանակումից…
Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ:
Մարիետ Սիմոնյանը դժվար է ինձ գովում… Վերջերս ստացվում է: Ես ստացա գովեստներ Վահե Հովհաննիսյանի, նրա «Այլընտրանքային նախագծեր» խմբի քաղաքացիական հարթակի, մասնավորապես Վահեի վերջին հրապարակման համար՝ «Պատրաստվե՛նք կամ պատրա՞ստ ենք բաց խոսակցության»… Ինչ ասեմ, շնորհակալ եմ, Մարիետ ջան, ես էլ քո նման, նրա խոսքը-տարածում եմ: Կարդացեք: Վահեն, գիտեք, սեբաստացիներ Սոնայի-Արաքսի հայրն է, Լիլիթ Բլեյանի ամուսինը ընտրյալ, իմ հարյուր տարվա ընկերը, չեմ գործածում կրտսերը, քանզի 1995-ի սկզբից, երբ հանդիպեցինք իմ նախարարական նախաձեռնությամբ ստեղծված «Դպրոց» թերթի, Արմինե Օհանյանի շուրջ հավաքված երիտասարդ լրագրողների խմբում, ինքը նույն մտածողն էր, փիլիսոփա-հոգեբույժ-հոգեբան հասարակագետը… Հետո Վահեն ինձ օգնեց 1998-ի ՀՀ նախագահի ընտրություններում… Այդ ընթացքում հանդիպեցին Բլեյան Լիլիթն ու Վահեն… Ես Նուբարաշենի քննչական մեկուսարանից 2000-ին օրհնեցի Լիլիթի-Վահե ամուսնական միությունը, և լավ եղավ, մարդիկ իրենց միասին ապրելու որոշումը չպետք է հետաձգեն որևէ հանգամանքով, եթե ուզում են միասին լինել-ապրել… Թե չէ… հեչ չլինի՝ ոտք կոտրել կա, Շամիրա՛մ ջան… Հիմա որ էն նշանդրեքը փոխարինած լինեինք իսկական հարսանիքով՝ կրթահամալիրում, թե կրթահամալիրից դուրս, ճամփորդության ձևով, վա՞տ կլիներ… Դե, հիմա արի, քո Արա Գեղեցիկին ոտքի կանգնեցրու…
Հասմիկ Ղազարյանը ինձ կտրեց իր առաջարկած ռուսալեզու այս հրապարակումով. մեջ եմ բերում, էլի տարածում, որ կարդաք։
Ու Դավիթ Բլեյանի երեկվա իմ ոտի գրառումները եկան օրագիր… Ափսոս է տղայիս խոսքը, որ գնա կորչի, բլոգ է-գիր է, օրապատում, հիմա չի կարդում, խոսում է, հետո կարող է նաև իրեն հետաքրքիր-օգտակար լինի իր մասին անդրադարձը…
— Ինչո՞ւ մեր շենքը չես նորոգում, պա՛պ… Էս ի՜նչ շենք է, որ ապրում ենք… Ժամանակ չունե՞ս, թե փող… Ի՞նչ ես կպել Բանգլադեշին։
Դավիթը հայտնի ականջներ ունի, այնպիսին, որ Արմինեն հաճախ է նրան դիմում «լոշտակ»-ով՝ տո, լոշտակ… Ահա, այս լոշտակին զվարճալի է լսելը…
— Առաջինը հայրիկը Կարինեի հետ է ամուսնացել, Ջանոյան Կարինեի հետ, ես գիտեմ… Ինչի՞ է փոխվել… Լավ ամուսին չի եղել, դրա համար է փոխվել… Դու հիմա էլ Կարինե Ջանոյանին լսում ես:
-Ի՞նչ գիտես, Դավի՛թ։
— Ես՝ չգիտեմ, դու ասացիր:
Ա՛յ դու, ի՜նչ ականջներ ունես, տո լոշտակ…
— Ես ո՞ր ուսումնական տարում եմ հիմա… Քանի՞ տարի պիտի մեզ ընկեր Լուսինեն դաս տա… Չորրորդ դասարանում մեր ուսուցիչը չի՞ կարող լինել… Ինչո՞ւ չի կարող… Մայրիկը կարող է՝ ինքը չի՞ կարող…
Առաջ կասեի «չէ, չի կարող»… Հիմա մեր դպրոցները գործում են բաց կրթական ցանցում, Հայաստանով-Վրաստանով տարածվող հանրակրթական ցանց ձևավորող հանգույցներ որպես… Սա իր գործի հեղինակությունը, հեղինակ լինել պիտի որ շեշտի, դպրոցի մանկավարժական հավաքանին բերի մի մակարդակ ինքնուրույն լուծումների-քննարկումների, որ… ես ինչ իմանամ…
Երեկ կրթահամալիրի խորհրդի օրակարգի հարցերը ներկայացնում էին կրթական բաց ցանցի հանգույցների՝ հեղինակային դպրոցների ղեկավարները՝ Քնարիկը, Շամիրամը, Տաթևը, Մարթան, Նառան… Ոչինչ, որ հեղինակային ցանցի դպրոցները կրթահամալիրի կազմում են. մենք այսպիսով պիտի 2018-ին ցանցը դարձնենք իսկապես բաց՝ մոտենալով մարդուն իր բնակավայրում, համայնքում… Մեր խորհրդի անդամները, նախագահ Արամազդը Ղալամքարյան, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը, լրագրող Գոհար Սիմոնյանը անթաքույց ոգևորված էին մեր հեղինակած մանկավարժության զարգացման ցանցային ընթացքով… Հետաքրքիր ճանապարհ է, որ, ուռա՛, անցնում ենք…
Հաստատ է, որ հունիսը 2018-ի կլինի առավելի հետքրքիր, թարմ, ցանցի ամեն մի դպրոցի մանկավարժական հավաքանիի խնդրների ձևակերպման, իրագործման, հեղինակային դպրոցների նախակրթարանների, ուսումնական կենտրոնների բաց ցանցի ձևավորման հարթակ… Եվ պետք կլինի կրթահամալիրի դպրոցների կարիքների սպասարկման, ծառայությունների մատուցման այլ մակարդակ, որը, իհարկե, պահանջում է նոր մենեջեր՝ երիտասարդ, կրթությամբ-հավեսով-նպատակադրմամբ: Ես չեմ, իհարկե: Իմ ինքնահրաժարումը օրակարգի հարց է, մոմենտի որոշման խնդիր: Իսկ Ցանցին ես անհրաժեշտ եմ, ոչ փախչողն եմ, ոչ ծույլը…
#1383