«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր և տնօրեն Աշոտ Բլեյանը, ով 90– ականների կեսերին Հայաստանի կրթության և գիտության նախարարն էր, այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին նայում է չարածի տեսանկյունից, որպեսզի հասկանալի լինի, թե ինչն է պետք փոխել: Եվ եթե նախկինում տարբեր պատճառներով չունեինք այդ հնարավորությունը, ապա սիրո և համերաշխության հեղափոխության օգնությամբ և հասարակական ընդվզման արդյունքում պետք է յուրաքանչյուր քաղաքացի, նախաձեռնող խումբ, հաստատություն գործի մեջ լինի և հարցերին մոտենա իր արածն ու չարածը դիտարկելու տեսանկյունից, որպեսզի փոփոխությունների Հայաստանը չլինի տեսական երևույթ:

«Թե չէ մի տեսակ կարծես թե բազմաքանակ հանդիսատեսը սոցցանցերով «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» ֆիլմ է նայում: Քննարկում ենք, ծափահարում ենք, մտահոգություններ ենք արտահայտում: Այսինքն, կարծես կինոդիտում է, մնում է ընտրել՝ գարեջրո՞վ, թե՞ առանց գարեջրի: Ճիշտ այնպես, ինչպես հիմա ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են բացօթյա դիտում: Ինչ վերաբերում է փոփոխությանը, իհարկե դա կա, բայց մարդը պետք է իր կյանքի մեջ, իր գործի մեջ, իր արածի մեջ, իր կարգավիճակի մեջ, իր ծրագրերի մեջ տեսնի այդ փոփոխությունները: Այսինքն, ինքը լինի հերոսը և այդ փոփոխությունների կրողը»,– ասաց Ա. Բլեյանը:

Շարունակելով թվարկել հերոսների ցանկը՝ Ա. Բլեյանը նշեց, որ ԶԼՄ–ներն էլ պետք է անցում կատարեն այլ իրականություն, քանի որ իր դիտարկմամբ տպավորություն է ստեղծվում, որ հերոս են նաև Ազգային անվտանգությունը, իրավապահները:

«Եթե երկար ժամանակ ասում են, որ երկրի առաջընթացին խոչընդոտում է կոռուպցիան, բնական է, որ նման ընկալում պետք է լիներ, բայց եթե դրան զուգահեռ ստեղծականությունը չի սկսում դառնալ գլխավորը, ապա կարող է բողոքի շարժում սկսվել: Ես ուզում եմ արդեն տեսնել հասուն մարդկանց, որովհետև մենք ինքնուրույն գործող հասարակության և պետության 30 տարվա կենսափորձ ունենք»,– ասաց Ա. Բլեյանը:

Ի՞նչ է նոր Հայաստանը և ինչպե՞ս պետք է այն վերակերտել հարցը նրա համար հասկանալի չէ, քանի որ պետք է ոչ թե ինչ–որ բան կտրել դեն գցել, այլ ինքնահաղթահարման ճանապարհով գնալ:

«Դրա մեջ անցյալի սխալներն են, կենսափորձն է, պատասխանատվությունը, ակտիվությունը, կորցրած հավեսը: Այսինքն, ես ինչպե՞ս կարող եմ նոր Հայաստան կերտել, այդ դեպքում մինչև հիմա ի՞նչ էի անում: Ուրիշ բան, որ հիմա ես տեսնեմ, որ իմ հնարավորությունները մեծանում են: Այսինքն, գործի մեջ պետք է դա տեսանելի լինի, և, օրինակ, փոփոխությունների ալիքն իր հետ բերի նոր կապեր, ներդրումներ, որոնք ինձ ավելի խիզախ կդարձնեն: Այդ ջանքերի արդյունքում կառուցած Հայաստա՞նն անվանենք նոր Հայաստան: Ինչ վերաբերում է մանվելգրիգորյանական երևույթին, ապա դա էլ է պատմության մի մաս՝ մինչև արցախյան շարժումը, արցախյան շարժման ժամանակ և դրանից հետո: Ու այստեղ էլ, պարզվեց, որ հրացանավոր մարդը ասում է, որ եթե այդքան բան է արել, արյուն է թափել, ուրեմն դրա դիմաց ինչ–որ բաներ պետք է վերցնի: Եվ դա էլ անվանենք թալանչիական շրջանը: Երբ հայրենիքը դիտվում է որպես ավար, ոչ միայն Մանվել Գրիգորյանի կողմից, որի մեջ նաև այն չընտրություններն էին, ձայն գողանալն էր, որովհետև ավար համարվում է նաև մարդու ձայնը, որը կարելի է գողանալ, 10 հազար դարամով վաճառել, վախեցնելով «բիրիքով» վերցնել, դա էլ վաճառել, ունեցվածքը տասնապատկել ու դառնալ հարուստ»,– ասաց Ա. Բլեյանը:

Նրա համար հասկանալի չէ, թե ինչու են խոսում միայն զինվորի օրապահիկից, բայց ընտրություններին ձայն գողանալու մասին լռում են, ինչը նույնպես պակաս քստմնելի արարք չէ:

«Այդ ժամանակաշրջանը ծնեց մանվելներին, որովհետև բոլոր միջոցներով պետք էր սպանել, թալանել: Եվ այդ պայմաններում սովորական մարդը կարող էր վայրենանալ, կորցնել իր դեմքը: Պետք է լավ նայել այդ շրջանը, հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր մարդկային դեմքը»,– ասաց Ա. Բլեյանը:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին որպես սեփական հերոսի կորցնելուն, Բլեյանի կարծիքով, այդ դեպքում կարելի է ասել ոչինչ էլ չեն կորցրել: Միևնույն ժամանակ ցավալի է, որ օրվա հերոսը ոչ թե Աշոտ Բլեյանն ու ստեղծարար կյանքով ապրողներն են, այլ՝ մանվելգրիգորյանները:

«Կեղծիքի վրա կառուցված իրականության զգացումով ապրելն ինքնախաբեություն է: Մարդ պետք է ինքն իր մեջ փնտրի հերոսին և ազատվի դրսում հերոս փնտրելու կեղծիքից: Եվ եթե շարունակելու ենք կեղծ ապրել և կեղծիքի վրա ապագա կառուցել, դա նույնպես ինքնախաբեություն է: Եվ ընդհանրապես, այդ կրիմինալ սերիալները շատ վտանգավոր եմ համարում և դրանց մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում: Ամեն ինչ պետք է տեղի ունենա բալանսավորված ձևով, որովհետև մեր անցած 30 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ կան, որոնք արժանի գործեր են արել: Այսինքն, հարկավոր է իրական կյանքի բալանսը պահել, հակառակ դեպքում ամեն ինչ կնմանվի այն սերիալներին, որոնք ցուցադրվում են: Եվ չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների»,– ասաց Ա. Բլեյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Զրույցի ձայնագրությունը

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/461879001″ params=”color=#ff5500&auto_play=false&hide_related=false&show_comments=true&show_user=true&show_reposts=false&show_teaser=true&visual=true” width=”100%” height=”450″ iframe=”true” /]

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/461873568″ params=”color=#ff5500&auto_play=false&hide_related=false&show_comments=true&show_user=true&show_reposts=false&show_teaser=true&visual=true” width=”100%” height=”450″ iframe=”true” /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վալերի Միրզոյան. Բլեյանի հոդվածները, «Ուղերձը» լավ հայտնի չեն Բլեյանի ընդդիմախոսներին

«Ազգ» օրաթերթ, 24 նոյեմբերի, 1992թ. Հասկանալ Բլեյանին Այս օրերին հանրապետական մամուլի էջերում Աշոտ Բլեյանի հասցեին հայհոյանքի հեղեղի մեջ հատկանշական էր, ըստ իս, «Երկիր» թերթի նոյեմբերի 18-իհրապարակումը «Մոռանալ Բլեյանին» վերնագրով: Իհարկե,

Թոփ տասնյակը

Իմ ձեռքի տակ ընկած օրվա ինտերնետից ես առանձնացրի կիրակնօրյա ընթերցողի «թոփ տասնյակը»… Թոփ 1՝ «Համբույրի զանգվածային ֆլեշմոբ Հնդկաստանում»։ 1in.am-ի այս նյութը հենց աշխարհագրական տեղանունով  զարմացրեց`Հնդկաստանում, այո: Գանդիի հավատամքը` հակաբռնությունը, զորեղ

Առողջ հանրակրթություն՝ հայրենագիտական հոկտեմբերով…

— Պաˊպ, աˊյ պապ,- լողանալիս ցնցուղի տակից Դավիթ Բլեյանը շատախոսում-ամենախոսում է… Այսօրվա, այս օրերի հիմնական թեման նավերն են՝ մեծ ու փոքր… — Թույլ քամին ինչո՞ւ չի կարող խորտակել մեծ նավը: —