Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, Իսպանիայում անցկացվում է համընդհանուր գործադուլ, որի մասնակիցները պահանջում են կանանց ու տղամարդկանց իրավունքների իրական հավասարություն։ Համընդհանուր ֆեմինիստական գործադուլի՝ առաջինը Իսպանիայում, կարգախոսն է «Առանց մեզ աշխարհը կանգ կառնի»․․․
Իսկ մեզանում կանանց ուղղված շնորհավորանքներ են իշխանության բոլոր թևերով ու մակարդակներով․․․ մարտի 8-ը՝ ոչ աշխատանքային օր, մետրոյում (չունենամ էսպիսի 40 տարի անընդհատ 8 կայարանով մետրո, իսկը թանգարան) ու այլուր ծաղիկների բաժանում․․․ Այսպիսի մարտի 8-ի մեջ վիրավորական, ոչ ազնիվ բան կա, բովանդակազուրկ շնորհավո՜ր-շնորհավո՜ր…. Կանայք սրա հետ կտրուկ պիտի չհաշտվեն ու կարողանան փողոցում, միասնական, մինչ այդ համաձայնեցված անցկացնեն մարտի 8-ը, գունեղ-իմպրովիզով-դիտարժան-լսելի- իմաստով լեցուն․․․ քաղաքական՝ ասել է թե մարդուն, իրենց կյանքին ուղղված․․․
Իսկ մարտը, բնության զարթոնքը, Ծառզարդարով-Սուրբ Հարությունը Երևանում, Արարատյան դաշտում ծիսական հիմքեր ունի․․․ Կուզեմ, որ երկրագործ տղամարդը առաջին պլանում հայտնվի ամենուր․․․ Մեր կյանքում արարչագործական արական սկզբի-պատասխանատվության կորուստը առկա է, փաստ է, ու հանրակրթությունը-հասարակական-ընտանեկան-քաղաքական անձնային կյանքը՝ սրա հետ այսպես հա՞շտ… Հացակերի այս համաձայնությունը պիտի խախտվի․․․ փոփոխվի․․․ Տղամարդու, տղամարդկային որակների կորուստը ամենաշատը-սուր հե՛նց կինը պիտի որ զգա, դառնա նրա հասարակական-անձնային կյանքի հաստատման պատճառ․․․ Թեմա է։
Սովորողներն իրենց աճեցրած դդմի ծիլերը տեղափոխում են պարտեզ։ Լուսանկարները՝ Նունե Խաչիկողլյանի։
Գյումրու հայորդյաց տունը՝ իր հմայիչ-եռանդուն-ազատատենչ Աստղիկ Եդիգարյան առաջնորդով, հայտնի խմբավար Սոնայով ու երգչախմբով, առաջացրել էր կրթահամալիրում ընդունված-պահանջված լինելու, գործընկերության հիմքեր, և երեկվա մեր հանդիպումով սկսվեց․․․ «Ուսումնական Գյումրին» թափ ու ճյուղավորում, նոր զարգացումներ կունենա, զգալի Գյումրիում և Երևանում․․․ Այսօրվա համերգը-ուրախությունը համատեղ, «Սեբաստիա» համերգային դահլիճում և մարմարյա սրահում, սրա ձոնն է հենց։
Ես հաշվեցի, տասնյակի չափ սեբաստացի տղամարդ էր երեկ օրը սկսել Կրթական պարտեզի մեծ Սարալանջին, էս՝ ես, Հազարումյանները մեր, Միքայելը, Էդմոնը, Վահրամ Մարտիրոսյանը, Արման վարպետ Սահակյանն ու պարտիզպան Հովհաննեսը․․․ Հյուսիս-Մայր դպրոց անցման բարեկարգումը, սարալանջի կրթական պուրակի առաջացումը ենթադրում են խելամիտ ոռոգման համակարգ ու բարեկարգման սխեմա՝ ընդունելի բոլոր շահառուների, ուսումնական հաստատության, թե բնակչի կողմից․․․ Սա մեզ միավորող-համայնք դարձնող, բնակչի՝ իր բնակավայրի նկատմամբ նոր՝ հոգատար-խնամող վերաբերմունքի հաստատման ճանապարհ է, ու ես, իմ շուրջ մենքով, ստանձնում եմ այսպիսի գործի երաշխավորի պատասխանատվությունը․․․ Չհաջողելը եկեք մեր գործողություններով բացառենք ի սկզբանե։
Թիթեռը, որ շատ էր ուզում նկարվել։
Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվից։
Իմացա մեր Ջուլի կազմակերպիչ-ուսանողի դիպլոմային աշխատանքի մասին՝ Մայր դպրոց-Արևելք անցումի բարեկարգումը․․․ Ծիսական ընթացքով, իհարկե։ Մենակ չենք թողնի․․․ Գրիգոր Խաչատրյանն էլ իր բարձր ու վսեմ անունին արժանի սարալանջի սխեմայի գործ է սկսել․․․ Երեկ արդեն մեզ մոտեցան սարալանջին հետաքրքրված բնակիչ-տղամարդիկ․․․ Աշխատելու ենք բաց, արևի տակ ու միասին․․․ հաշտ․․․ Իսկ հունիսին, ամենասեբաստացիական շրջանում, սարալանջը կդառնա բանգլադեշյան ամենամյա պլեների թեժ հարթակներից մեկը․․․
Շնորհակալ եմ Սուսան Մարկոսյանին, ում հետ երեկ, Գյումրիի գործընկերների տոնական ընդունելության և սարալանջի հավաքների արանքներում կարողացանք ձեզ սուրհանդակել մարտի ուսումնական զարգացումների մասին․․․ պայմանավորվածության բերել․․․ Մարտը, իր նախագծային ու ճամբարային շրջանով կամուրջ է դեպի հունիս՝ բանգլադեշյան պլեներ՝ ստեղծագործական, ճամբարային շաբաթներով, բաց ու միջազգային հավաքներ, կրթամշակութային նախաձեռնություններ, երևանյան՝ բնակիչ-բնակավայր հարաբերությունների նախագծեր․․․
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։
Վարդ Սիմոնյան ու Արմինե Թոփչյան գրոհայինները բացահայտ են գործում, նախաձեռնություն-լուսաբանում, նոր նախաձեռնություն․․․ Հանգիստ չի լինելու ոչ մեկիս համար․․․ Վստահ եմ ու կոնկրետ, ինչպես երեկվա տեղափոխումը․․․ այսպիսի՜ անձրևից օգտակար՝ ի՜նչ կարող էր սպասել երկրագործը։ Ստացավ։ Ե՛վ Վարդին, և՛ Արմինե Թոփչյանին ճանաչում եմ․․․ Տարբեր են աղջիկները․․․ Վարդը գործում է այս նախաձեռնության պես, շիթով, Թոփչիկը՝ տող առ տող։ Ցանկացած դեպքում անարձագանք չենք թողնի։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Վ. Տերյան
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1323