Ինձ համառ չանվանեք իմ օրը Իմամ Սաջջադի մատյանով՝ աղոթքով, 8-րդ անգամ սկսելու համար․․․ Եթե համառն ու հաստատակամը հոմանիշներ են, գովենք իմ հաստատակամությունը՝ մեր աշխարհից պարսից կողմ հանրակրթական բոլոր դարպասներով մտնելու համար․․․ Երբ արդեն գթած ու ողորմած Աստծուց խնդրել ես միայն խաղաղություն և տխրության վերացում, մնում է աղոթքը՝ վատ արարքներից Աստծուն ապավինելու համար․

Քեզ ենք ապավինում չափանզանցությունից ու չափը գտնելուց։ Քեզ ենք ապավինում թշնամու ուրախությունից, մերձավորների կարիքը զգալուց, ծանր ապրուստից ու հանկարծակի մահից․․․

Շաբաթ օրվա վերջին Դավթի ու Արմինեի հետ այցելեցինք տիկին Ֆրիդային՝ կարգով․․․ Հիմա, երբ տիկին Ֆրիդայի միակ ապավենն Աստված է մնացել, տիկին Ֆրիդային գտանք Աստծո հետ մշտական վեճի-պարզաբանման մեջ․․․Ինչո՞ւ իրեն, ու այսպես․․․ Տիգրան, Գագիկ որդիների այսպիսի կորստի համար․․․ Դժվար է մխիթարանքի խոսք ավելացնել, եթե մենք մեր ներկայությամբ չենք մխիթարում․․․ Ներկա ենք, իհարկե։ Դավթին պատրաստել ենք, որ նվերի մասին հիշեցում չանի, Ֆրիդա տատիկին խնայի․․․ Ֆրիդա տատիկը իրեն շատ վատ է զգում Դավթին առաջին անգամ առանց նվերի դիմավորելու համար․․․
— Էլ էսպիսի բան չի լինի,- խոստանում է․․․
— Հա, էնպես արա, տատիկ, որ էլ էսպիսի բան չլինի․․․ Առանց նվեր՝ չգիտեմ ինչ անեմ, նվերով խաղում էի․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Կիրակի առավոտ շուտ խոհանոցից աթոռի քաշոցի ձայներ են գալիս․․․ Արմինեն գուշակում է․
— Դավի՛թ, համակարգի՞չն ես հանում, զգույշ, բալես․․․
— Արդեն հանել եմ, մա՜մ, դու հանգիստ պառկի․․․
Ամենաբարձր տեղում, իբր, խնամքով Դավթի համակարգիչը պահել էր․․․ Ու Դավիթն էլ պիտի զգույշ լինի․․․
— Դավիթ,- ասում եմ,- ես գիտեմ՝ շոկոլադ ես փնտրում․․․
— Չէ՜, պա՛պ, շոկոլադը արդեն գտել-կերել եմ․․․ Դուք ձեր տնային գործերով զբաղվեք, կիրակի է, ես իմ գործը գիտեմ․․․

Այսպիսի՜ շաբաթից հետո, որ իսկական հարսանիք դառավ ոչ միայն Լուսինե-Խորենի գլխին, այլև բոլոր ճամբարական-հարսանքավոր սեբաստացիների․․․ Այս շաբաթը, հունվարը 2018-ը՝ իր ուսումնական պատարագով և իսկական հարսանիքով, Նոր տարով Գյումրու Սլոբոդկայում, կմնա, որպես իմ անձնային-մանկավարժական-քաղաքացիական կյանքի ձեռքբերում․․․ Շնորհավո՜ր, ասում եմ ես, որպես շնորհակալություն, որպես Փառքդ շա՜տ․․․

Արևմուտքի երկարացված օրվա ճամբարային խճանկար:
Լուսանկարները՝ Փառանձեմ Գրիգորյանի:

Հիմա Շուբերտի սերենադն է հնչում Արմինեի համակարգչով․․․ Կարող էր և Բախ հնչել, Մենդելսոն, Խաչատրյան․․․ սրանց բոլորին ես Մոցարտ եմ անվանում․․․
— Դավի՜թ,- ձայնում է Արմինեն,- արի, լսի․․․
— Լսում եմ, խուլ չեմ մյուսների նման, ես իմ սենյակից էլ եմ լսում։

Երեկ Մոցարտի ծննդյան օրն էր, ինձ լավ զգացի, որ Արմինեն իր ֆեյսբուքյան էջում նշում էր․․․ Ես հիշեցի մեր երաժշտության ուսուցիչների ինքնագովերգման-ինքնաներկայացման վեճը՝ եվրոպական երաժշտության ամիս անցկացնելու մասին Անի Նավասարդյանի անմեղ մի առաջարկից բորբոքված հանկարծ… Որտեղի՞ց-ո՞ւր․․․ Կոմիտասն ու Մոցարտն ինձ համար միշտ հարազատ-հավասար եղբայրներ․․․ Ինչպես, Կոմիտասի դիպուկ բնորոշմամբ, եկեղեցական ու ժողովրդական երաժշտությունները հայոց, որպես հարազատ քույր-եղբայրներ․․․ Պատարագին, թե հարսանիքին Կոմիտասը մոտեցել է նույն լրջությամբ, ինչպես Մոցարտը, փաստ է, Ռեքվիեմին ու․․․ ասենք՝ Թուրքական քայլերգին․․․ Միայն թե, ինչ-որ հերթագայությամբ հնչեն, կայքում-բլոգում, համերգում, ու լսի ցանկացած տարիքի սեբաստացին. հո խուլ չէ՞․․․

Քեզ ենք ապավինում մեծ ափսոսանքներից ու այն արարքներից, որը կատարելուց հետո զղջում ենք, մեծ տխրությունից, ամենավատ դժբախտությունից, վատ արարքից, Քո կողմից վարձահատույց չլինելուց և տանջանքից։

Եվ կարևոր է մեր եկեղեցու և մեր կրթահամալիրի օրացույցների կապի հաստատումը՝ որպես ամենօրյա ուսումնական աշխատանք, ժամերգություն և ընդհանուր պարապմունք, որ օրը այդպես սկսվի մեզանում, Մոցարտի-Կոմիտասի հաստատումով․․․ նրանց մշտական ներկայությամբ․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1283

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երջանիկ երեխան բացարձակ արժեք է

Մեր հեղինակած մանկավարժության պատվիրատուն է ասում։ Արմենիա TV-ի «Սուր անկյուն»-ի Սոնա Դանիելյան լրագրողը, «Լրատվական ռադիոյի» Հեղինե Ասրյան լրագրողը «Թարմ ուղեղով» զրույցից առաջ, հետո… ընթացքում, այս օրերի աղմուկի առիթով կրթահամալիրի՝ Բլեյանի

Կանաչ շղթան ամենաամուրն է… բաց չթողնենք…

— Էս ինչ լավ է՝ չասացիր՝ էս ապուշությունն ինչի՞ ես դրել, անջատի… Ես արդեն պատրաստվել էի անջատելու… Լավ եղավ,- ասում է Դավիթը։ Շատախոս մեր տղան նորից խոսքի արգելքները կորցրել է…

Դաստիարակը պետք է կարողանա…

Մնացածը՝ Նելի Արղությանի ֆեյսբուքյան էջում, սենսեյ Հայկուհու և սեբաստացի կարող դաստիարակների բահով պարը Նելի Արղությանի սցենարով բեմադրության այս ֆիլմով դիտեք… Վերջ. 2019-ի հունիսյան բանգլադեշյան պլեների մի ուղղությունը հեղինակային TV-ների փառատոնն