Հաճույքով լռելը կա ու կա… լռության հաճույքը… որն է կիրակին, որ այս անգամ հաճախակի խախտվեց իմ ու Սուսան Մարկոսյանի, իմ ու Տաթև Աբրահամյանի, իմ ու Մարգարիտ Սարգսյանի, իմ ու Հերմինե Անտոնյանի հեռախոսազրույցներով։ Մերս կասեր՝ կպադռեի, որ չասեի… որքան էլ ես, որպես կանոն, կիրակիի լռության հաճույքի աղբյուրը հոգատար-բարեխիղճ զուլալ եմ պահում… Ջանում եմ։

Լռության հաճույք է ամեն անգամ ինձ պարգևում հեծանիվը, ինչպես շաբաթ օրը, երբ կրթահամալիրի ագարակից հեծանվով դուրս եկա, հասա մեդիակենտրոն։ Աղմուկ էր մարդկանց մեջ, չէի տեղավորվում, ու հեծանվաերթը մինչև տուն շարունակեցի, անշտապ (ասում եմ, էլի… տեղ-տեղ…), հնարավոր երկար դադարներով… Վերջերս լուսանկարելս չի գալիս. զոռի բան չէ…

Մարզական երկուշաբթի: Արևմտյան և Հյուսիսային դպրոցի սովորողներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Լռության հաճույքի աղբյուր է և երաժշտությունը, Մոցարտը, որի բացողը 2018-ի հունվարին Դավիթ Բլեյանը եղավ, որ առավոտյան արթնանում է Մոցարտով, ու իրիկվա քունը, խոր-խոր, Մոցարտի հետ է… Դավթի համար ընթերցումը մայրիկի փոխարինվեց Դավթի հետ անկողնում ունկնդրվող Մոցարտով։ Երեկ իր Դավիթ եղբորը ու իր «խորթ» մայրիկ Արմինեին միացավ և քույրիկ Շուշանը։

Դավիթն Արմինե մայրիկի ու Արմեն եղբոր հետ շաբաթ օրն այցելել է պետական պատկերասրահ՝ Այվազովսկու ցուցադրությունը դիտելու… Դավիթն իրեն լավ չի պահել, հատկապես ցուցասրահում…
— Դավի՛թ, առա՛ջ արի, պիտի հասկանալի բացատրես,- որքան հնարավոր է խոժոռ-սաստող-կիրթ սկսում եմ հոր-տիարի-տնօրենի իմ իրավունքով։
— Դու ի՛նձ հարցրու… Ես ինձ լավ եմ պահել… Ինչ ինձ է վերաբերում, ինձ ասա, ուրիշներին մի՛ լսի, պա՛պ, ու չես զայրանա… Քո համար եմ ասում, պա՛պ…

Դրա փոխարեն, նկարները տեսեք, շատ հետաքրքրված է եղել ու պատմում է բնության թանգարանում մամոնտից ու թանգարանի մյուս բրածոներից։ Փաշայան ուսուցիչն էլ գոհ ու գոհունակ, ժպտերես-լուսերես… ինքն ու իր գովական ուսումնականը…
— Ի՞նչ երաժշտություն նվագեմ ձեզ համար,- որպես հաշտության միջոց առաջարկում է Դավիթը։
Շուշանի համար էլ նվագեց, ավետիս ու շարական երգեց։ Շուշանը եղբոր երաժշտականությունը (ի՜նչ ձայն ունի, պապ) ընդգծում-խրախուսում-տարածում է…
— Ավելի լավ է, արի լողացի…,- մայրիկն է կանչում։
— Էդ քո գործը չէ, դրա համար հայրիկ կա… Գրի, հայրիկ, օրացույցում, իրիկունը քնելուց առաջ Դավիթը կլողա։
Այդպես էլ եղավ։

Մարզերից ժամանում են նախադպրոցական հաստատություններում աշխատողների հունվարյան վերապատրաստմանը: Լուսանկարները՝ Տաթև Աբրահամյանի:

Ես այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ հեծանիվը չանհատականացվեց, փոխադրամիջոց-անփոխարինելի ընկեր չդարձավ-չի դառնում ոչ մի կերպ… ո՛չ մեր հիմնադիր ավագ սերնդի համար (Գևորգն էլ, Մարիետն էլ տպավորիչ մեկնարկեցին ու նահանջ… ետ գլորվեցին իրենց երթուղայիններին… նորմալ չեն էլ քայլում), ո՛չ մեր այս խանդավառ նոր սերնդի՝ Բաբուջյան Կարինեի, Մարթայի, Գևորգի Հազարումյան ու Արաքսի Հովհաննիսյան, Լիլիթ Հայկազունու, Միքայելի…. Հեծանիվ էլ ունեցան կամ կարող են ունենալ, բայց «Լոֆթ», նշանդրեքի-ծննդյան տոնակատարության մեքենաներով են գնում. իսկի ժամանակ չգտան «Հարսանիք ագարակում» յոթնօրյա ծեսի առաջին օրվա համար՝ ո՛չ Մարմարյա սրահում, ո՛չ Ագարակում… Ո՛չ էլ երկրորդ օրվան մասնակցեցին… Ինչո՞ւ չի կարելի ծննդյան օրը, նշանդրեքը, որի իմաստը իմ գլուխը չի մտնում համառորեն, հեծանվաերթի կամ քայլարշավի ձևով անել, ծիսականացնել-հանրայնացնել, նոր կենսաձև հաստատել ու տարածել… ինչպես հարսանիքը… Հո չե՞մ ասում անպայման յոթ օր ու անպայման Ագարակում. խնդրեմ, ինքնաթիռում, անհապաղ, Ֆրանցիսկոս պապի օրհնությամբ… Գյումրիում… գնացքում… կիթառի շուրջ… Աշտարակի որևէ մի բարձունքում, քարափի վրա, կամ հենց Երևանում՝ բարձունքից բարձունք, հեծանվով-քայլքով…

Հաճույքով լռելու-լսելու, լռելու-հաճույք ստանալու արարողություն են համերգներն այսպիսի. իմ գրով, առաջինը ինձանից իմացեք… հունվարի 31-ին մեր «Սեբաստիա» համերգասրահում Տիգրան Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն է ելույթ ունենալու, իսկ հունիսի Բանգլադեշյան պլեները Մարմարյա սրահում պատվելու է  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը… Արշավախմբային-դաշտային ազգագրական փառատոն-ճամբարը, որ հունիսին է նշանակված օրացույցով, հինգ օր, այսպիսի թսթսով և փոխադրամիջոցներով-հավաքներով, ուտուշ-խմուշներով՝ իրական չէ… Ով կնախաձեռնի, չգիտեմ, բայց հունվարի 24-ի խմբային պարապմունքները այսպիսի նախաձեռնությունների համար ինչո՞ւ հարմար չեն…

Ձմեռային ինտելեկտուալ մրցաշարի եզրափակիչ խաղ:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի:

Հանուն գթած և ողորմած Աստծո «Մատյան Սաջջադի» գրքում զետեղված բոլոր 75 աղոթքները կարդում եմ, ու յուրաքանչյուրից մեջբերումներ կկարդաք իմ օրագրում, ինչպես սա, որ վերնագրված է «Երախտագիտություն առ Աստված և ողջույն նրա մարգարեին»:

Բարձրյալն Աստված, ողջունիր Մոհամմադին, որին վստահեցիր քո ներշնչանքը և դարձրիր նրան արժանի։ Նա, որ գթության առաջնորդ է, բարության ղեկավար ու բարիքի բանալի։ Իր սիրելի կյանքը քո ցանկությամբ նվիրաբերեց ու իր սիրելի մարմինը բազում տառապանքների ենթարկեց…

Բաձրաձայն, Արմինեին լսելի լինելու համար կարդացի աղոթքը, բաց թողնելով ընդամենը երկու տեղ հանդիպող Մոհամմադ անվանումը… Փորձեք, կարո՞ղ եք զանազանել «Մատյան Սաջջադի» գիրքը, որ Ղուրանից և «Նահջոլբալաղե»-ից  հետո իսլամական  գիտության գանձերից է, քրիստոնեության որևէ գանձից… Հոգևոր կրթությունը միաստված հայերիս համար մեր մուսուլման հարևան պարսիկներին  մոտենալու չօգտագործված, լա՛վ, վատ օգտագործված ուղի է. ինչո՞ւ չանցնենք՝ որպես հանրակրթություն…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1277

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան

Երկու Բլեյան, երկուսն էլ՝ իրական…

Մեկը՝ միշտ Արատեսում, իր 1989-ին սկսած դպրական կենտրոնով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Նորատուսի ծովախորշով-Արտանիշի ծովածոցով անցումով Ջիլ-Ջվխլի, Գետիկի հովտով՝ Աղստև-Գետիկի գրկախառնում… Կարդացեք Չարենցի արևելահայերենով մեր նորօրյա աղոթքը… Մյուսը՝ միշտ Բանգլադեշում,

Սովորողի և ուսուցչի՝ հեղինակային կրթական ծրագիր ներառման մասին է իմ գիրը…

Երեկվա օրը Գեղարվեստում՝ քանդակ-դիզայնի նորացված արվեստանոցի (լաբորատորիայի) նորամուտի առիթով երեկվա աշխույժը, ներկայացնում էր Գեղարվեստը նոր կարգավիճակով՝ որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն, որպես տարատարիք սովորողի ընտրությամբ գործունեության-լրացուցիչ կրթության դպրոց… Կրթահամալիրի Գեղարվեստն այլևս