Իջնում էր ձյունը… Ադամոյի այս երգն է՝ իմ սերնդին քաջածանոթ-սիրելի, որ հայերենացրել, վերադարձնում է Լիլիթ Բլեյանը «Կանաչ արև» ձայնասկավառակում, որը այնքա՜ն հավանեց հարազատ քաղաք դարձած Գյումրին՝ շնորհիվ գյումրեցի իմ նշանավոր ընկերներ Ալիկ Տեր-Մինասյանի, Ալբերտ Վարդանյանի, Համիկ Գևորգյանի… Միքայել Աջապահյան եպիսկոպոսի… ու վերջապես իմացա՞նք՝ ինչ էր երգում Ադամոն…

2018-ի առաջին ձյունը, որ մեր յուրաքանչյուրիս հետ կենցաղային կապ հաստատած օդերևութաբան Գագիկ Սուրենյանը չմիջամտի, լույսով առաջին ձյունը, որ ձայնով-խաղով-տրամադրությամբ, իր Tsov Alizé Ծովինար Բանուչյանի խոսքով, գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի այսպիսի հեղինակային ֆեյսբուքյան արձանագրում ունի, ինձ գտավ առավոտյան անհեծանիվ, անթև բաճկոնով ճամփորդական… Տիարի այց էր՝ ուսումնական հարսանիքի պատրաստության վիճակի վռազ-անհետաձգելի-հրատապ-տեսչական. առաջին ձյունն իջնող, բարով-առատ գա, խառնի բոլորիս հաշիվները, ինձ շեղել էլ չէր կարող։ Անցա Մեդիակենտրոն-Գեղարվեստ-քոլեջ, Արևելյան դպրոց-Մայր դպրոց՝ քայլքով, հետո Մայր դպրոցից Արևմուտք, Ագարակ վերանորոգված հեծանվով… Իջնում էր ձյունը, ու ամենուր հարսանիքի պատրաստություն-աշխույժ-խոսակցություն կար, հարսանքավորների մեջ՝ դպրոցի ղեկավար-երաժիշտ ուսուցիչ… թագվոր, իմ վռազի-թափի ըմբռնումը կար… Ուսուցում իսկական ծեսով՝ հարսանիքով…

Ճամբարական 2-ից 4 տարեկանները:
Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյանի:

Մարգարիտ Սարգսյանն mskh.am-ի մենյուում լավ էլ դաջել է՝ «Ուսումնական հարսանիք», ի՜նչ տարիք, ի՜նչ ժամ ու պատարագ, ի՜նչ եղանակ, ինչ գիշեր-ցերեկ… Հիմա գիշերվա երեքն է, ու ես ձեզ վկա, ի ցույց, իմ գրով-պատումով, աշխարհի իմ անկյունում… Թագվոր, քո ձիուն թամքն էր ոսկի… Հետո մեդիակենտրոնում ես ընդունեցի Գևորգ Հակոբյանի ներմուծումը. մենք՝ հարսանքավորներս, մեր ապրումը-մեր հավեսը-մեր ուրախություն-շնորհավորանքն ենք ծիսականացնում… հարսանիքի ողջ պատրաստությամբ այս՝ որպես մեր հավաքանիի համերաշխ-մոբիլ-ստեղծական աշխատանք ուսումնական… Հունվարի 20-ի շաբաթ օրով՝ կեսօրին, երբ ճանապարհած կլինենք մեր վրաց ընկեր Լադո Ապխազավայի, Թեա Վադաչկորիայի, Մարինա  Գորշկովայի  20 հոգիանոց հավաքական խմբին՝ իրենց հայրենի Լանչխութիի Չիբաթի, Բաթումի, Բոլնիս, կհավաքվենք Ագարակում, կրակի շուրջ… Չիմանա՞նք՝ էս հարսանիքը քավոր չունի՞, ազաբ ու հարսնաքուր, խնամի-փեսա, կարգադրիչներ… ովքե՞ր են… Հունվարի 26-ի հարսանիքի աղվեսներն ովքե՞ր են՝ այդ օրը կիմանանք, բայց շաբաթվա հավաքի աղվեսությունը ես արի, խաբարը տվի…

Պարերգերի ուսուցում, Հարավային դպրոց-պարտեզ, տարատարիք ճամբարականներ:

Վոլդ Վիժն ոչ կառավարական կազմակերպության կենտրոնական գրասենյակում, որքան էլ՝ հանդիպումը նախօրոք որոշված, շնորհակալ եմ Արամազդ Ղալամքարյանին, ինձ… հեծանվով չէին սպասում… Առաջինը Հայաստանով մեկ ներառականություն ու  աշխարհին այլ հայացք տարածող հայտնի միջազգային կազմակերպության կայանատեղիում ամենուր մեքենաներ են՝ կառավարական-ոչ կառավարական, ու, սովոր եմ, իմ հեծանիվը… Շնորհակալ եմ արագ-վստահելի փոխըմբռնման համար. Գյումրիի քաղաքապետարանի հետ մենք ուզում ենք երրորդ ուժ էլ ներառել, ու Գյումրիի Մուշ-2 թաղամասում հեղինակային մանկավարժության դպրոց-պարտեզի ծնունդ ունենանք, թե չեղավ՝ կրթահամալիր… Նոր տարի սկսող «Իսկական հարսանիքով», Սուրբ Ծննդյան ուսումնական պատարագի ինձ-ձեզ մեծ ավետիսով՝ սեբաստացիական աշխարհի տիարը դինոզավրի ուժի գործեր չհեղինակի՞… Գյումրի իմ-մեր շաբաթական այցերը «Ուսումնական Գյումրի» նախագծով-օրացույցով այդպիսի աշխատանքի կազմակերպում են, ու համեցեք, իմ-մեր առաջիկա հինգշաբթին՝ իր հագեցած օրակարգով, սպասարկեք…

Մարզասրահի պատի ձևավորում:
Լուսանկարները՝ Մարինե Բլեյանի:

Իմացեք, մեր կյանքը միայն հարսանիքն ու նրա պատրաստությունն չեն. կյանք է, նաև իր կորուստներով-ցավերով… Տիկին Ֆրիդան՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկը, կորցրեց իր Գագիկ տղային… Երեկ օրվա վերջում, ես ու Արմինեն նաև ձեր անունից մեր ցավակցությունը սգո սրահում փոխանցեցինք… Այ, դժվարը, անհասկանալին տիկին Ֆրիդայի վիճակն է… Թե չէ հարսանի՜ք ուսումնական, նոր կրթահամալիրի, թե պարտեզ-դպրոցի կամ դպրոց-պարտեզի ստեղծո՜ւմ. սրանք Աստծո պարգև ստեղծագործական աշխատանք են… որ չենք կարող չընդունել փառաբանությամբ… Էսպիսի բաները, արվում են, ոնց որ Իրինա Ապոյանն իր կայծ-ընկերների հետ է անում-տարածում աշխարհով մեկ, դինոզավրի ուժով, ինչ անուն էլ որ դնեք…

Թագվոր, քո ձիուն
Զանգին էր ոսկի…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1271

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով

Մեդիայից համահավաքը օվկիանոսների ինչու, ինչպես թաքցնես, թաքնվես… Սուսան Մարկոսյանը պեղել է, որ մեր հնագետ Սոնա Մանուկյանը, տեսեք՝ ինչպիսի խիտ-տպավորիչ մասնագիտական գործունեություն է հասցրել ծավալել, ջրասուզակի PADI միջազգային վկայական էլ ունի… Մեր

Անկեղծ, խանդավառ, շնորհքով ու հուզիչ` որպես ինքնագիր…

Կիրակնօրյա իմ գիրը ամենաշատն է տրվում և՛ էքսպերիմենտի, և՛ կասկածի: Չգիտեմ, Նունե Մովսիսյանը` «Կիրակնօրյա ընթերցարան»-ը կազմելիս, և կրթահամալիրի պատանեկան «Ֆիլմադարանի» հեղինակ սովորողները` կիրակի օրվա դիտման ֆիլմերն ընտրելիս, ունենո՞ւմ են կիրակին հանգիստ թողնելու,

Որպես կտրվող նուռ առավոտյան․․․ գիր է․․․

— Հայրի՛կ, կարո՞ղ է նուռ կտրես․․․ Մեծ նուռը, Դավթի սիրելին, որպես ծես, սիրով, կլեպ-կլեպ մաքրեցի․․․ Դավիթը առավոտյան, աչքը չկտրելով պլանշետից (հիշո՞ւմ եք իմ նվիրած «Թուր Կեծակի» Արմթաբը առաջին. հանկարծ գտել