Ես ի վերջո խոսքը բանավոր, կենդանի ապրումը օրվա-տարվա, բերում եմ տեքստի… Օրագիրն իմ անընդհատ այստեղից է գալիս․․․ Տարեվերջյան այս հարցազրույցը 1in.am-ի խմբագրությունում զրույցից հետո ԶԼՄ-ի կայքում կարգին չեմ էլ լսել, երևի չհավանելուց է․․․ Քնարիկ Ներսիսյանի սղագիր-Սուսան Մարկոսյանի սրբագիրը ինձ տեքստ պարգևեցին․․․ կարդացի։ Գրագետի օրը կտրվի, ինքնավստահությունս ավելացավ տեքստով, հավանեցի-հասկացա, թե չէ բանավորի մեջ՝ ինչպես օրվա աղմուկի-ընթացքի, միտքդ կորցնում ես։ Այդպես էլ շնորհակալ եմ Արմինե Աբրահամյանին՝ Դասարան TV-ի ամանորյա տեքստի համար և մեր մեդիախմբագրությունների մյուս ղեկավարներին. ամբողջ մի ժողովածու դարձավ․․․ Ո՞վ է կարդալու։ Բայց դե, բլոգի իմաստը ո՞րն է․ նաև էս է՝ որ լինի ձեռքիդ տակ, որ մատչելի լինի։ Ես չեմ կարողանում, երբ խոսքս համոզիչ չէ․․․ Այսպիսով է իմ խոսքը դառնում գրավոր արժեք, գլխավոր (գլխավորո՞ղ) գործողություն։
Անոնսն էլ «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծի այդպիսի՝ ինքնավստահության վերականգնման ազդակ եղավ․․․ Լուրջ բան է իսկական հարսանիք-ծեսը․․․ մեզ արժանի՝ հավաքանի ստեղծագործություն․․․ Ով մասնակից է՝ անմասն չմնա, մի՛ սպասեք հրավերի, հա, ուշացումով, մտանք նախագծի մեջ․․․ Ո՛չ ձեր փողն ենք ուզում, ո՛չ նվերը, ո՛չ էլ ձեր կերած հացն է, որպես ներկա մարդաքանակ, մեզ ուրախացնում. իսկական հարսանիք-ուսումնական, Լուսինեի-Խորենի համար՝ նաև ամուսնական աշխատանք․․․ Մտե՛ք նախագիծ, գտե՛ք ձեր մասնակցության ձևը, արժանի աշխատանքը․․․
Կյանքը նման է հեծանիվ վարելուն, հավասարակշռության համար պետք է անընդհատ շարժվեք․․․ Էյնշտեյնի խորհրդով այս․․․ Կյանքը, չգիտեմ, մեր մանկավարժությամբ զբաղված, ուզում եմ զգալ, որ շարժվեցինք, որ 2017-ի մեջ չենք, այլ 2018-ի, ուսումնական երկրորդ շրջանի, ուսումնական օրացույցով հունվարյան նախագծային ուսումնական ճամբարների․․․ «Հարսանիք Ագարակում» մեր ծեսը մենք, որպես մի հավաքանի, որպես մեր հավաքական կարողության ստուգատես ենք ներկայացնում. բոլորը և ամեն ինչ իրական են, իսկական՝ և՛ հարսանիքի վայր կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր Մարմարյա սրահով, Մայր դպրոցից վերնանցումով Արևմուտք, Ագարակը՝ իր հացով-սեղանով-ազգային խաղերով, պարերգով, իհարկե, հարսով-փեսայով-երեխաներով, որպես ընտանիք, բոլոր հարսանքավորներով․․․
Գյումրի-Երևան ճանապարհի լուսանկարները՝ Դավիթ Բլեյանի․․․
Եվ դեպի հարսանքի այսպիսի ընթացքի ճանապարհին երկու դադար ունենք՝ ճամբարային հունվարի 12-ի և 19-ի մեդիաուրբաթ համերգները, էլի ողջ սեբաստացիական հավաքանիով, կրթահամալիրով մեկ, առավոտից, ընդհանուր պարապմունքով սկսած․․․ Հունվարի 12-ին՝ հին տոմարով-նոր՝ 2018 տարին ընդունելու տոնական ուրախություն-հավեսի ցուցադրում, որպես ծիսականացում. 2017, գնացել ես բարի, այնքա՜ն բան ես թողել, 2018, եկել ես բարով, ապրելու ենք, կտեսնես՝ այս տարում քանի՜ գլուխ դմփող ենք բերելու Հայաստանով մեկ, Արագածոտնով՝ Աշտարակով մինչև Գյումրի ու Ախալքալաք, մինչև Թիֆլիս, Արարատյան դաշտով՝ մինչև Վայոց ձոր-Եղեգիսի կիրճով Մարտունի-Սևանի ավազան, մայր Հրազդանով վար՝ մինչև Երևան․․․ Հրեն, մեր Մանե Բոյախչյանն է Մոսկվայից, ինձ որպես Ձմեռ պապի դիմում խնդրանք-պահանջով, որ մեր աշխարհից կրթական անմասն չմնան իրենք իրենց նոր բնակավայրում․․․ Ձմեռ պապը «չէ» չունի ու մի պատասխան՝ հա՛, թոռներ ջա՜ն, բոլորդ հեծանվի վրա ե՞ք, դե, ուրեմն սկսեցինք շարժվել, որ հավասարակշռությունը պահպանենք․․․
Շուշանին մեր, Շուշան Բլեյան աղջկաս կարոտել եմ․․․ Էստեղ խոսքը-մեդիան, շնորհակալ եմ, որ կա, ի՞նչ անի, որքան էլ երեկ իրիկունը ուշ, երբ Տաթոն-Լիլոն՝ աղջիկներով, Վահան գլխավորով եկան, թեթև-ուրախ ու անցան․․․ Լավ է, Դավիթը տանը չէր, որտեղ Վահանը, հերոսի նման կենտրոնում է։ Դավիթն էլ գտել էր աշխարհի ի՛ր կենտրոնը՝ մորաքույր Ռուզանենց տանը․․․ Շուշանի ուղարկած ջեմպրը, պատմելու չէ-տեսնելու է. ի՛նչ մնաց մինչև «Ուսուցչի լույսը Գեղարվեստում» այսօրվա ծես-հավաքին, կտեսնեք․․․
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի
Շուշոն՝ խորամանկ, դիրքը բարձր, ամեն ինչ, կարևորը տեսնում է, գիտի՝ ինչ է հայրիկին պակաս․․․
— Մեկ է, հեծանվի վրա ես լինելու, պապուլիկ,- ասում է,- թող քո անհրաժեշտ բանալիների խուրձի հետ քո պայուսակում լինի․․․ Առանց կողմանցույցի չես անցնի Երևան-Գյումրի ճանապարհը հեծանվով․․․
Կանցնեմ, իհարկե՛, խոստացել եմ նշանավոր «Բամբիռներ» Գյումրիում ստեղծած ամենահայտնի մարդկանցից Վաղարշակին (Վաղինակ, Վաղո), որ ընդամենը 71 տարեկան է դառնում ու հեծանվի վրա է։ Միասին Գյումրիով պիտի անցնենք, ինքն իր Գյումրին, իր անցումով-ապրածով ցույց տա, ես էլ՝ իմ Գյումրին Վաղո ընկերոջս․․․ Մեզ կմիանա՞ն «Բամբիռ»-ի երկրորդ սերնդի հիմնադիրները… մեր Վաղոյի որդի նշանավոր Արիկը՝ Հյուսիսային դպրոցի սեբաստացի սաներ Էլլա և Վաղարշակ Գրիգորյանների հայրիկը, ո՞նց չի միանա։ Մինչ այս պիտի հասցնենք իր ընկերներին՝ «Բամբիռ»-ի երրորդ սերնդին հեծանվի վրա հանել, որպես «Գյումրի-Երևան» ուսումնական պատանեկան նախագիծ, մեր հունիսյան ազգագրական խաղերին՝ միջազգային ու բաց ամենամյա փառատոն-ճամբարում, որին ի՞նչ մնաց, ամիսնե՞ր։
#1260