Ձմեռ պապ 2018-ի մրցանակակիր Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվը գրանցել է իմ ու Լուսինե Փաշայանի գրկախառնությունը… Մագիստրոս Լուսինեն պայծառացած պատմում է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում «Հաղորդակցական ակտիվության զարգացման հիմնախնդիրը հանրակրթական դպրոցի կառավարման գործում» մագիստրոսական իր թեզի հաղորդում-պաշտպանություն-ներկայացման մասին, որը ներկաները զարմացած լսել են, ու հետո, իմանալով Լուսինեի ով՝ բլեյանական մանկավարժ լինելը, փոխանցել ինձ-մեզ-ձեզ իրենց հիացմունքը… Լուսոն ինձ անվանեց իր ուսուցիչը, ես շիկնեցի, գրկեցի, ասացի, որ ուզել եմ ու հիմա լավ եմ զգում այն իրականությունից, որ նա Դավիթ Բլեյանի ուսուցիչն է… Ու քանի որ այս ամենը ագարակում էր, Դավիթն իր նախաձեռնությամբ, իր ձեռքով ագարակի առաջին խնոցու թանի առաջին բաժակը լցրեց բերեց ինձ ու երկրկորդ բաժակը խոնարհ մատուցեց իր ուսուցիչ Լուսինեին… Եվ եղավ, որ Ագարակը մեր ուսումնական է. և դա բարի է…

Ագարակում լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի

Հետո Խորենը իրեն բնորոշ խաղաղ հաստատակամությամբ ագարակում մեզ ներկայացրեց իր ընտանիքը՝ Լուսինե Աբրահամյան ագարակի տիրուհուն, սեբաստացի Ռոբերտին, Մարինեին… Անունով չէ նոր 2018-ը՝ որպես հերթականը 2017-ից հետո, իսկական նոր տարի է սկսվում ուսումնական ագարակում կրթահամալիրի… Ագարակն արդեն մեր երկրագործության առանցքում է,  ու ժամեր հետո, երբ Սուսան Մարկոսյանի ու Մարիետ Սիմոնյանի հետ պատրաստվում էինք այսօրվա հունվարյան ճամբարների պատրաստության կլոր սեղանին, մեր ճամբարային օրացույցում «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագիծը՝ որպես հակաբացիլ ծես 2018, ներառելու առաջարկը տեսանելի դարձավ… Հարսանյաց ծես՝ խաղերի, պարերգերի, սաղմոսների ու տեխնոլոգիայի՝ խոհանոցի ու ձևավորման-նվերների-աչքալուսանքների-ավետիսների ներառմամբ, որ հա՛մ հարսանիքը լինի իսկական, հա՛մ ուսումնական ագարակը, հա՛մ 2018-ը նոր լինի ագարակի, կրթահամալիրի, նրա բոլոր ճամբարականների կյանքում… Ասենք՝ շնորհավո՜ր…

Լուսանկարները` Արմինե Թոփչյանի

mskh.am-ի առաջին էջն ինձ անակնկալի բերեց… այսքա՜ն հեռու օրվա ագարակից… կյանքից… իրադարձություններից… Այսպե՞ս պիտի լինի այսօր, վաղը, մինչև հունվարի 8… Անջատե՞նք կյանքը, ղրկենք վաստակած արձակուրդի՞… Ֆեյսբուքներո՞ւմ էլ ձեր արձակուրդ է… խորանանք մեր ագարակներում ներաշխարհի, ապրենք մեր անհատակա՞ն  Սուրբ Ծննդյան-ելքի-մուտքի օրերը… Իհարկե, բայց ինչո՞ւ հենց այդ մասին չպատմենք-գրենք-նկարենք՝ անձնականի, ներաշխարհում թափառումի… Էլ ի՞նչ նոր տարի առանց այսպիսի անցումի, էլ ի՞նչ Ծնունդ, Ավետիս… Շիտակ-անձնական-տպավորիչ-համարձակ եղեք, առանց փսփսոցի, տանիքների վրայից, մեր mskh.am բարձունքից-բլոգներից պատմեցեք։ Լսում ենք։

Սովորողների դասական համերգ «Սեբաստիա» համերգասրահում

Արեգ Գալոյանի բողոքը-պահանջը-առաջարկը օգտակար եղավ. «Գեղարվեստի հարթակում» օրեր առաջվա մի խմբով քննարկումը իսկական նախագծային-խմբային էր… Մեր կրթահամալիրը իր բոլոր դպրոցներում այսպիսի հարթակներ քիչ չունի՝ հունվարյան ճամբարային լուծումների համար։ Իսկ թե քիչ է, ավելացրեք որպես նախագծեր, ինչպես հետևողական-տպավորիչ արդյունքով արեց միջին դպրոցը. համեցեք նորացված խոհանոց-ակումբ… Այդպիսիք կարող են լինել նոր ակումբ-ընթերցարանների ստեղծման սկսված աշխատանքները Արևելյան դպրոցում, Արևմտյան դպրոցում… Արմինե Աբրահամյանի ու Մարինե Ամիրջանյանի շուրջ այնպիսի համախմբում կա ստեղծական, որ իմ «շուտ-շուտ արեք»-ը ավելո՞րդ, թե՞ տեղին է դառնում… Դե, Հարավային դպրոցը ողջ երկրորդ հարկն է այդպիսին դարձնում՝ ընթերցողական անկյուն-հարթակներ, նախագծային ակումբներ… Ավագ դպրոցի երրորդ հարկում Մարթայենք նոր ուսուցողական-ընթերցողական-ակումբային միջավայրի ստեղծման ցեցը գցել են, գնա՜ց… Քննարկումը Արեգի հետ օգտակար եղավ, որպես հաստատում. մեր հունվարյան ճամբարները կրթահամալիր մուտքի ճամբարներ են… Շարունակությունը սրա, իմ հիշեցման, տեսեք դպրոց-ճամբարների կայքերում…

Սպասումով ձյան գալուն…
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի

Դավիթ Բլեյանին եմ դիմում Ագարակում, երբ Լուսինե ուսուցիչ-սանիս հետ ումպ-ումպ վայելում ենք իսկապես անուշ թանը.
— Դե, հիմա բոլորին այս անուշ թանից խնոցու առաջարկիր…
Խորամանկ-խեթ ժպիտով նշանավոր չափում է ինձ, ագարակի բազմաքանակ ժողովրդին՝ սովորող-ուսուցիչներին, խնոցին…
— Քո գործն է,- ասում է,- մի մե՜ծ (ցույց է տալիս), շատ մեծ խնոցի բեր, որ մենք դասարանով հարենք, թանը բաժանենք…
Ժառանգ է մեծանում, ագարակում, օր օրի, էպոսի Դավթի պես….

#1253

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենանոր Հայաստանի ձայնն է եթերում…

Պատկերացում կազմելու համար Դավիթ Բլեյանի քաղաքական հետաքրքրությունների մասին… — Դոնալդ Թրամփի պաշտոնն է կարևո՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանինը… — Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի պաշտոնը ավելի բարձր, քան Հայաստանի նախագահինը․․․ — Ուզում

Երևակայությունը, ստեղծագործությունը, դպրոցը

Հասկացությունների լեզվով սկսենք իմ խոստացած, հատուկ Բլեյան ցանցի համար արված եռագրի երրորդ հրապարակումը.․․ որքան էլ որ ես ավելի շուտ բանաստեղծ եմ, քան փիլիսոփա․․․ Ու որ սահմանումների մեջ ես չխճճվեմ-խճճեմ, ընթերցո՛ղ, կօգտվեմ միայն

Ես ամենաՀայաստանի կենտրոնից՝ Դպրոց-պարտեզի Չարենցի կամարից

Առավոտ շուտ Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը Կասկադի առվույտի արտը ջրել-հանձնել էր տիկին Էլյային և արդեն կրթահամալիրի Դպրոց-պարտեզում էր… Այնքա՜ն գործ կա անելու. երկրագործությունը, որ տևական ժամանակ շրջանցել է Հայաստանը, հիմա