Երեկվա օրը սկսեցի «Արթմեդ» բժշկական կենտրոնի թ. 10 պալատում, հարազատ մարդու՝ Համլետ Խաչատրյանի հետ։ 37 տարվա անընդհատ ընկերություն, միշտ հետաքրքիր, միշտ ասելիքով մարդ, ում նկատմամբ ես ունեմ նաև սովորողի երախտագիտություն…. Հեշտ ժամեր չէին։  Ի՞նչ չտեսած Տիարի համար արտասովոր վիճակ է…

Օրը շարունակեցի հարազատներիս հետ Նազենի Հովհաննիսյանի՝ իր նման խնամված, իր նման գրավիչ տանը։ Էմմա քրոջս՝ Նազենի-Էդիտա-Սուսան քույրիկներիս մայրիկի ֆիզիկական հեռացման այս օրը… մենք 2011-ից միասին ենք անցկացնում։ Էմմա ժողովողը շարունակում է մեզ հավաք պահել։  Քույրի՜կ ջան։

Արդեն ուշ, շատ ուշ գիշեր, շատ հոգնած, տպավորություններից ջնջխված՝ սիրելի ընտանիքով ստացանք Ձյունանուշիկի շնորհքին, վարքին արժանի այս նվերը. նվեր ոչ միայն մեզ համար։ Դիտեք և կհամաձայնեք։

Սիրով՝ սիրելի ընտանիքին․․․
Արմինե Թոփչյան

[youtube https://www.youtube.com/watch?v=mwRyRVLI1ac?rel=0]

Իսկ ես շարունակեմ օրվա գրի անոնսը՝ հրապարակելով տարեմուտի իմ ուսումնական նախագիծը։

Կրթահամալիրի տնօրենի գրի տարեմուտի թողարկումները՝ ամանորի հանդիպումներ կրթահամալիրի TV-ռադիո խմբագրություններում՝ ուղիղ եթերով, զրույց-հարցազրույցով, տեսանյութ-նվերներով, շնորհավորանք նվերներով…

Սկսում ենք. դեկտեմբերի 21՝ օրը Արմինե Գյոնջյանի դասարան TV-ի հետ։

#1245

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուզում եմ, որ աշնանը ձյուն գա․․․

Այսպես սկսեց իր այսօրը Դավիթը Բլեյան։ Առավոտը հարազատ է ինձ՝ և՛ երբ մինչև ժամը 8-ը հեծանվով եմ դուրս գալիս տանից, և՛ երբ Դավթի հետ 8։25-ից Խանջյան-Չայկովսկի անկյունից շարժվում ենք Բանգլադեշ

Կուզեմ հո՜ւրը դժոխքին, ալ լուսնի լույսն ինչ ընեմ…

Ես, գիտեք, բոհեմի մարդ չեմ. գիշերային բոհեմային կյանքն իմ երազներում անգամ չկա: Այս գիշերային աշխատանքը՝ որպես բոհեմ, գրելով-կարդալով-մտածումով, ինքս ինձ հետ, երկնքով-փողոցի գիշերային ձայներով լինելը, հասավ-խաչեց ինձ ու 1004 գիր-օր

ՎԳԻԿ-ի քննասենյակից. ընտրություն կյանքի աղբյուրի ու ռոբոտացված մեխանիզմի միջև

Մերի Շարոյան, Մոսկվայի ՎԳԻԿ-ի (Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտ) քննասենյակից, փշաքաղվեցի քո տեքստից, տեղս չեմ գտնում գիշերվա 4-ի, 5-ի արանքում… սովորական ջուր եմ խմում, գրասեղանիս՝ «…  ի՞նչ կապ ունի կրթահամալիրն այն բանի հետ,