Առաջ ես շաբաթ-կիրակի, արձակուրդ-թաղում-հարսանիք ես չունեի, ողջը, գիտեք, աշխատանք էր, հասարակական-քաղաքական գործ էր իմ կյանքը: Հիմա այդպես չէ. տարիքն է, երևի: Կիրակին հաճույքով անցկացնում եմ տանը: Շաբաթ օրը ծեսի մեջ, ընկերներով կարգով ճանապարհեցինք մեր Արթուր Շահնազարյանի Մարո մայրիկին՝ կենսախինդ, մարդասեր, հացով կնոջ, ում ես միշտ կհիշեմ երախտագիտությամբ՝ մայրական հոգատարության ու մարդկային առաքինության համար… Երաժիշտ-կոմիտասագետ-հայագետ Արթուր Շահնազարյանը՝ իր բոլոր մասնագիտական-մարդկային շնորհներով հանդերձ, իմ սանիկն է. նրա «քավոր ջան»-ը, որով միշտ, այսօր էլ դիմում է ինձ, փառավորեցնում է: Արթուրին բոլորս ենք պարտք կրթահամալիրում, նրանից դուրս… Արթուրին այսքա՜ն կենցաղը չկտրեր, կարողանար զբաղվել երաժշտությամբ, հասարակության երաժշտական կրթությամբ … Վերջին անգամ ե՞րբ ենք կարգին՝ իմ կամ իր ընտանիքում քավոր-սանիկ միասին անշտապ ժամանակ անցկացրել: Արթուրին ես լսում եմ, ինչպես ուշիմ-տենչով սան: Միշտ հետաքրքիր-ուրախ է եղել ինձ Արթուրի հետ: Մեր տարբեր սերնդի սեբաստացիները լիուլի օգտվել են երաժշտագետ Արթուր Շահնազարյանի մշակած կրթական ծրագրից, երաժշտության-երգի նրա դրվածքից, ու, տեսեք, ինչպիսի զարգացում է ապրում այն մեզանում: Շնորհակալ ենք, եղբայր պատվական:

«Մխիթար Սեբաստացի» ֆիլմադարանը (սա էլ՝ ՖԲ-ում) երկրորդ ծնունդն ունեցավ, ասենք շնորհավոր: Ես հաճույքով-հավեսով, ինչպես «Մանկապատանեկան ֆիլմադարան»-ի հեղինակ նախագծի վրա աշխատող սովորողները, ներկայացնում եմ օրագրի իմ ընթերցողներին հեղինակային խմբին՝ կրթահամալիրի Միջին դպրոցիսովորողներ՝ Շուշան ԵփրիկյանինԼևոն ՎաթյանինԱրեգ ԳալոյանինԱշոտ ԶաքարյանինԱրփի Չոբանյանին ևԳիսանեին, ով համագործակցում է ֆիլմադարանի հետ՝ իր «Ռոքադարան» նախագծով: Գիսանեն իր արվեստաբան դոկտոր մայրիկ Նազենի Ղարիբյանի հետ Իսպանիայում է՝ անցել է հեռավար ուսուցման… տեսնենք՝ այս ընթացքում «Ռոքադարան»-ն ինչ զարգացում կունենա… Առաջին անգամ ֆիլմադարանն ստեղծվեց «Սեբաստացի TV»-ի կազմում, «վերևից» իմ թելադրանքն էլ կար. Գայանե Առուստամյանը շատ չարչարվեց, բայց դա ոչ ներառական նախագիծ էր ու մեկուսացված մնաց… Հաճույքով, որերորդ անգամ կարդում եմ «Նախագծի և մեր մասին» էջը, թերթում եմ իսկական «Ես կարողանում եմ» ստուգատեսի էջերը՝ Շուշանի առաջաբանը, ֆիլմադարանի պատասխանատուների վերլուծականները… Ես ֆիլմասեր չեմ, բայց դրանից իմ հաճույքը նախագծից չի պակասում: Ունեմ նախապատվություն՝ փաստավավերագրական ֆիլմերը: Շնորհակալ եմ Լևոն Վաթյանին, հավեսով կարդացի իր վերլուծականը Տառտարիայի մասին ու դիտեցի ֆիլմը. «այն, ինչ գիտեի ես և լսել էի տառտարների մասին և այն, ինչ իմացա այս ֆիլմը դիտելուց հետո», Շուշան, Լևոն և ընկերներ, չի համեմատվում… Շնորհակալ եմ: Վստահ եմ, որ կհայտնվեն ֆիլմեր ռուսական իմպերիայի՝ և ցարական Ռուսիայի և ԽՍՀՄ-ի մասին: Երևի պատահական չէ ձեր անդրադարձը Տառտարիային… Եփրիկյան Շուշանի՝ նախագիծը շարունակելու մինչև տարվա վերջ և մեզ՝ բարձրաճաշակ ու բազմազան՝ տարատարիք սեբաստացիներիս նոր ֆիլմերով ուրախացնելու հավաստիացմանը մոտենանք ամենայն լրջությամբ ու հանգստությամբ: Կեցցե´ք:

Գազանանոցում

Դավիթ Բլեյանը կենդանաբանական այգում չէր եղել. նշանավոր կիրակի դարձավ, Ստեփան հորեղբոր նախաձեռնությամբ, Անահիտ հարսիկի սիրալիր ուղեկցությամբ, Դանիել եղբոր սպասված ընկերակցությամբ՝ եղավ… Ինչ հանդիսավորությամբ պատրաստվեց տանից դուրս գալու. թողեց տանը և´ հայրիկին, և´ մայրիկին՝ ո´չ մի նվնվոց, ո´չ մի անդրադարձ: Մեծացել է Դավիթը: Բոլորը գոհ են մնացել Դավթի պահվածքից, գազանները նաև. դաստաիարակված մարդու հետ ուր ուզես գնա: Իր տպավորությունների մասին դեռ չի բացվել, չի պատմում. մենք չենք շտապեցնում. տեսել է, լսել՝ ներսը չի պահի, եթե տպավորվել է: Միայն թե ոչ իր ծանոթ սիրելի շունիկներին է հանդիպել, ոչ փիսոներին, ոչ էլ Դպրոց-պարտեզի նապաստակներին: Իսկ արջերին հանդիպել է չարություն անելիս: Գլխավորը՝ կուշտ խաղացել է Դանիել եղբոր հետ, վայելել ժամեր՝ Ստեփանի ու Անահիտի՝ հոգատարության ու իրենով խանդավառվածության պայմաններում…

Ես ոչ մի կերպ չկարողացա հիշել իմ վերջին այցը Կենդանաբանական այգի. որպես տնօրեն-պապիկ գազանանոցում չեմ եղել, խուսափում եմ: Հակագովազդ չլինի, ես նախընտրում եմ Բուսաբանական այգի, պարտեզները, այլ թափառում… Շուշան Բլեյանի հետ 2001-2002-ին, երևի, եղել եմ… Չհիշեցի: Երևանի փոխքաղաքապետ աշխատելու շրջանում՝ 1991-ին, հաճախ էի լինում. ի՜նչ շրջան էր. պետք էր ուղղակի սովից փրկել գազաններին, պահպանել գազանանոցը՝ ապահովելով կենսագործունեության տարրական պայմաններ… Կարողացանք, երևի: Ես խղճում եմ գազաններին՝ «ազատավանդակներում» նրանց երեխաներին, մարդկանց ցուցադրելու համար… Գլադիատորների նման մի բան են, կարծես. զվարճացեք այցելուներ…

Հնարավո՞ր է վերակառուցել Երևանի Կենդանաբանական այգին, որ խցկված է, սահմանափակ՝ բոլոր կողմերից տարածվելու համար, որ այն վերածվի երեխաների՝ մեծերի հետ կենդանիների ազատ, անվտանգ շփման բնական մի միջավայրի… Առանց այսպիսի շփման, առանց այսպիսի միջավայրի ի՞նչ երեխա կրթող կենդանաբանական այգի:

Քույր իմ ավագ ու նազելի

Կիրակիի դեպքերը թավալգլոր զարգացան. ժամը 16.00, իսկապես իր նախաձեռնությամբ, մեզ այցելեց իմ ավագ քույր Նեկտարը… Շնորհակալ եմ իմ քրոջ տղային՝ այսպիսի կիրակիի համար: Բոլորս Նեկտար քույրիկին Դոն ենք անվանում… Ի՜նչ խիզախ-հոգատար-հետաքրքիր կին է. մեր շենքի 4 հարկ աստիճանները Շառլ Ազնավուրի թեթևությամբ բարձրացավ… Ու մեկ էլ սկսեցին հավաքվել՝ Լիլիթը՝ իր աղջիկներով, Տաթևը՝ իր Արևիկով, Ստեփան եղբայրն ու Անահիտը, Էդիտան… Տոն եղավ: Նեկտարի նկատմամբ մեզանից յուրաքանչյուրն ունի սիրո-հարգանքի բացառիկ մոտեցում. նրան ամեն ինչ ոչ միայն կարելի է, այլև ձգում է դեպի ինքը հենց դրա համար. շիտակ-նեկտարավարի կասի՝ յուրաքանչյուրիս կդնի իր տեղը, կչափի-կսիրի, կպլետի-կգուրգուրի… Կուրախանա-կտեսնի ամեն մի փոփոխություն… Տեսչական այցելություն էր՝ գոհ մնաց մեր Դոնը… Զարմացած-ուրախացած ենք՝ իրար շնորհավորում ենք այսպիսի տպավորիչ արդյունքների համար… Առաջին անգամ մեր պատշգտամբում հուշարձան դարձած աղյուսե վառարանում կրակ վառեցինք, ընտանեկան խորոված արեցինք՝ ստացված էր… Պապի տուն էր՝ կրակով, աղմուկով, լիքը սեղանով, խոսք ու զրույցով… Արմինեի ստուգատեսների մասնակից սովորողները, ծնողները, գործընկերները չգիտեմ՝ ինչպես տարան նրա կլանվածությունն ընտանեկան հյուրընկալությամբ, բայցԱրմինեն, որպես տան տիրուհի, իր տեղում էր… Իսկ Արևիկ Տատինցյանը, որ հայրիկից նոր, նախանձելի, երկուսը մեկում անվասահք-չմուշկներ էր նվեր ստացել, անհամբեր սպասում էր ճամբարային երկուշաբթիին՝ իր ընկերների հետ գլորվելու:

Այն, ինչ ուզում եմ, պիտի ասեմ հունվարյան ուսումնական ճամբարների ստուգատեսային-նախագծային փուլի մեկնարկի առիթով, ասված է «Շողակն»-ի հրապարակած «Միշտ գնա այն ճանապարհով, որը հենց դու ես կերտել» նյութում: Այս գրի վերնագիրն էլ «Շողակն»-ից է փոխառված…

«Շողակն», «Առականի», «Թարգմանիր», մանկապատանեկան ֆիլմադարան… սրանք մեր 2014-ի սեբաստացիական նախաձեռնություններ են, որոնք 2015-ում գործելու են որպես բեկում ապահովող ռումբեր: Թեժ ստուգատեսային ընթացքի մեջ ենք, և դա հոյակապ է: Ըստ անվանակարգերի մրցանակային հանձնաժողովներին որակյալ-անաչառ աշխատանքի շրջան է առջևում հատկապես, որ ստուգատեսյան հայտերի զգալի մասը հենց այս շրջանում է սպասվում… Իսկ Ռալֆ Էմերսոնի պատգամ դարձած արգելքը, որ պատվիրան է, նաև. «Մի գնա այնտեղ, ուր ճանապարհը կտանի, այլ այնտեղ, ուր ճանապարհ չկա, և քո հետքը թող այնտեղ», տեսեք, մեր 2015-ի շրջադարձն է որոշել:

Հոյակապ է. միասին ենք:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայացք Երևանից, հայացք Երևանին…

Որպես երևանցի՝ ծնունդով ու մշտական բնակությամբ, երեխաներով, նրանց երեխաներով, աշխատանքով․․․ ամենամեծ կորուստը Երևանն է եղել, ու ամենամեծ ձեռքբերումը, որ ակնկալում էի ունենալ 2018-ի ապրիլի ընդվզումով-իշխանափոխությամբ, Երևանն է, նրա՝ ճակատագրի դատապարտվածության

Արագ, արա՛գ անցեք, որ չուշանաք, որ չշտապեք…

Կարգով, իհարկե։ Շատ, շատ բան է պահանջում, որ ավելի արագ փոխվի, հենց միայն բաց, անպարիսպ պուրակներով սկսվող, պուրակի մեջ հայտնված դպրոցի-փողոցի, ներսի-դրսի սահմանները ջնջած ուսումնականի կազմակերպումը։ Սկսենք մեքենայի, հեծանվի, ավտոբուսի

Մայիս-հունիսյան կամուրջներ հեղինակային

«Հարթակում ծնողներն են» նախագիծը հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքի մեխը եղավ։