«Ես անընդհատ զբաղված եմ։ Խորհուրդ եմ տալիս ընդհանրապես արձակուրդ չվերցնել։ Կյանքում ամենահետաքրքիրն աշխատանքն է»։ Ո՞վ կարող էր սա ասել ինձանից ու իմ ավագ իսրայելցի հին բարեկամՇիմոն Պերեսից բացի։ Հիմա օրագրի ընթերցողներն ու չընթերցողները (դեռ կան, հա՞, այդպիսիք), սեբաստացիները բոլոր տարիքների՝ որտեղ էլ որ լինեն, կթռցնեն՝ Սուսան Մարկոսյա՜նը… Ու կհնչի Շոստակովիչի այս վալսը…Պատշա՜ճ է ընտրությունը, ինձ, Սուսան Մարկոսյանին գրկախառնված, վալսը պարողների մեջ փնտրեք, մյուսները թող նվագեն, ծափահարեն, Սյուզի Մարգարյանն էլ թող չափ թա… Նկատել եք՝ Սուսան Մարկոսյանը թերապևտիկ ազդեցություն ունի՝ սուսիկ-փուսիկ… բոլորիս ու յուրաքանչյուրիս վրա բուժիչ ազդեցություն ունի։

Աշխատանքի թերապևտիկ նշանակության մասին խոսեցինք։ Կա նաև դելֆինաթերապիա

Դավթին լողացնելիս, երբ ավազանի ջուրը ծով  դարձավ, հետո էլի… օվկիանոսի չափ.
– Հիմա դելֆինների հետ կհանդիպեմ, հայրիկ,- ու  ժպտաց նշանավոր… Ես տեսա Սասունցի Դավթին  դելֆինների հետ խաղալիս այս նկարի երեխայի պես։

Արձակուրդ ընդհանրապես կարող է չվերցնել և Մարթա Ասատրյանը՝ կրթահամալիրի էկո-հայրենագետների հմայիլ ղեկավարը… Հրեն Հայաստան-Արցախ-Վրաստան աշխարհները ոտքի տակ, ընթերցողների ակումբն էլ՝ իշխանուհի Մարգարիտ Սարգսյանի ղեկավարությամբ թևի տակ… Աշխատանքի ի՜նչ թերապիա է, է՜… հայրենագիտությունը՝ թափառումով, բուժիչ նշանակություն ունի… Մարթան, Սուսանը Աշոտ Տիգրանյանի չափ չեն ապրի, պարզ է, բայց մեր Շիմոն Պերեսից ավելի՝ անկասկած…

Ես այնքան զբաղված էի՝ լսեցի՞ք Գեղարվեստի կրտսեր դպրոցի Ռոզա Խաչատրյանին՝ Ծաղկաձորից ու նրա մայրիկ Մարիամ Բալյանն էլ՝ ստուգատեսյան իրադարձություններից… Այս մանկավարժությունն էլ թերապիա է…

Իշխանությունն իրավունքից է գալիս՝ ըստ ստուգաբանության… Դավիթ Բլեյանի իշխանությունը լեգիտիմ է հաստատ. կամավոր, իր ազատ ընտրությամբ ահա իմ եղբայր-հորեղբայր Ստեփանն իրեն հանձնեց Դավթի տիրապետմանը… 3 ժամ անընդհատ ինչե՜ր չարեց ախպորս գլխին… ոնց որ «Մաշան ու արջը» սերիալը լիներ… Հազիվ ոտերն առավ ու փախավ… Վերջում էլ թե՝

– Շուտ-շուտ կգաս, հոպար ջան…

Օրեր առաջ նույն պատմությունը սկայպով Վիեննայի իր հանրակացարանում սարքեց Շուշան Բլեյանի գլխին…
– Հայրիկ ջան, ես մի օր կդիմանամ, բա դու ոնց ես անում էդ անընդհատի ձեռը…
Սա էլ թերապիա է Շուշան ջան. կա տարիք, կան մարդիկ, որոնց հենց այդպիսի էքստրիմն է պահում…
Հիմի Դավիթը մեր տան շեմն է հսկում, ոնց որ գամփռը որսորդական… մեկը դուռը սխալմամբ բացի, որ սա գզի… Երեկ գնացել է իր ընկեր Կարինեի հետ շինարարներին է հանդիպել, որ իր խումբը նորոգում են՝ մեծանա, Դավիթը հեծանիվ քշի… Ի՛նչ ճիշտ է, ճիշտ՝ նախկին ձևով խումբը հեծանիվ քշելունն հարմար չէր… Էս, իմ հեծանիվն ի՞նչ եղավ Առլնոլդ Բլեյան ջան, այս տարի ձմեռը Երևանում իսկը հեծանիվ քշելու համար է…

Հեծանվաթերապիա էլ կա… Իսկական ճամբարային ուսումնական նախագծերի թեմա է… Տեսա՞ք Միջին դպրոցը ոնց Մայր դպրոցի միջավայրը տեղին գործածեց՝ ճամբար է անիվների վրա… Եվ հունիսյան ուսումնական ճամբար-ստուգատեսներն ամբողջությամբ անիվների վրա փոխադրելու իմ հայտարարությունն օդից վերցված չէ՛ր… Ես տեսա հիմա այս քաղաքը, արվարձանը, Բանգլադեշս՝ անիվավոր մարդկանց համար հարմար դարձրած աշխարհ… Մեր ձեռքի տակ եղած թերապևտիկ նշանակությամբ լուծումների թեման համակել է ինձ, գրավել իմ 219-րդ գիրն ամբողջությամբ, գրիչս չի կտրվում… Փրկեք ինձ ճամբարական սեբաստացիներ, դարձրեք ճամբարային ուսումնական նախագծերը բուժիչ նշանակություն ունեցող լուծումներ… Թե չէ՝ մահերի-հիվանդությունների ճիրանը անողոք կսեղմի ու կսեղմի… Մեր Ծովիկ Սարգսյանի ընդվզմանը լուրջ մոտեցեք…

Ուրբաթ էր երեկ, ճամբարային ուսումնական գործունեության ամփոփում-համերգի օրը… Նորից 14:00-15:00 մարմարյա սրահի համերգից առաջ շրջում եմ մայր դպրոցով… Ինձ համար և՛ համերգը և՛ համերգային շրջայցը բուժիչ նշանակություն ունեն. երաժշտության կենտրոնի  համերգային դահլիճում ես կարող եմ երկար-երկար ունկնդրել–անկնդրել Նոր դպրոցի փորձը… Ա՛յ քեզ Տաթև Ստեփանյան, ա՛յ քեզ երաժշտություն՝ որպես  սեբաստացիների կրթական ծրագրի իրագործում՝ մեր մի դպրոցի, այս անգամ Նոր դպրոցի օրինակով…

Չեմ կշտանում, ինչպես չեմ կշտանում Նոր դպրոցի ուսուցիչների պարային ելույթից՝ պարային տեսքից, Անահիտ Գրիգորյանի հետևումից-ղեկավարումից՝ իր դասարանի ելույթի ողջ ընթացքում, Բաբուջյան Կարինեի աջակցող արձագանքից, որ դեմքի վրա է Մեդիաուրբաթ-համերգի ողջ ընթացքում… «Գեղարվեստ» ճամբարային նախագիծ-համույթի կատարումից… Եվ ես անընդհատ, ողջ 60 րոպեանոց բաց, մոբիլ ու ստեղծական համերգ-ներկայացման ընթացքում իմ դիրքն եմ շարունակ փոխում, որ բաց չթողնեմ հանկարծ, որ այս թերապիան առավելագույն ազդեցություն ունենա…

Փակել էի, Արամազդ ջան, ականջներս ոչ կենդանի ձայների, աղմուկի, գույժի առաջ…

Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ… 
Դըժոխային այս տըռամն ի՞նչպէս կրնայ պատմըւիլ

Վահան Թեքեյան

Միջին դպրոցը՝ իր կենդանասեր ղեկավար Մարիետ Սիմոնյանով հետևողականորեն վերականգնում է կենդանանոցը, որպես թերապևտիկ ազդեցության միջոց… Ոչ այն է օգնում եմ, չեմ խանգարում: Երբեք մեր տանը (60 տարի) ընտանի կենդանի  չի եղել որևէ տեսակի: Իմ սիրելի Հասմիկ Նալբանդյանը, իմ ծննդյան օրն օգտագործելով, թվում է, բեկում էր մտցնում շատ արժանի շնիկ նվիրելով, բայց չեղավ… Ջունգարի՞կ՝ ասում եք… Ի՜նչ կլանված երեք անգամ դիտեցի, վերջին անգամը՝ Դավթի հետ… Գրավիչ-ուսուցողական-ուրախ՝ իսկական բուժիչ նշանակություն ունեցավ…

Ծաղիկների թեման ձմեռային մեր օրվա մեջ կարևորվում է նորից.

Ո՞ւր գնացին ծաղիկները
Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյունծածկոցով սպիտակ։

Չեն գնացել… Արհեստագործական դպրոցի մեր ջերմոց լաբորատորիայո՞ւմ են, միջին դպրոցի՞, մեդիակենտրոնի՛…Բաբուջյան Կարինեի խմբասենյակ-ծաղկանոցո՛ւմ են… Հավաքվեցին ձմռանը՝ երկար ձգված արձակուրդի ժամանակ խնայողության ռեժիմում չջեռուցվող շենքի մի տաքացրած անկյունում, որ չմրսեն, ու այնքան իրենց լավ զգացին Բաբուջի 2015-ում արդեն 7 տարեկան դարձած սովորողների հետ, որ չես բաժանի:

Բուժիչ նշանակություն ունեցան, երևում է, ինչպես TV-ն դասարանում, համերգը դասարանում, մեդիան դասարանում, Բաբուջը հմայիչ ու երկարօրյայի կազմակերպիչ Դիանան, երաժշտության Հասմիկը դասարանում… ծնողները դասարանում… Ահա քեզ սեբաստացիական նախագիծ, որ ծնվեց հենց երեկ՝ ուսումնական շենքերով մեկ, անկյուններով բոլոր, յուրաքանչյուր կաբինետում այնպես ու այնքան բազմանան-շատանան-տարածվեն ծաղիկները սենյակային-թաղարային, որ այլևս դրանք որևէ պատճառաբանությամբ տեղափոխել հնարավոր չլինի… Իսկ սովորող և ուսուցիչ, որպես թերապևտիկ նշանակություն ունեցող, անարձակուրդ աշխատանք՝ զբաղված լինեն ծաղիկների խնամքով, դրանց դիզայնով, թաղարային տեխնոլոգիական լուծումներով, դրանց բնավորության, կրթական միջավայրում ինքնազգացողության ուսումնասիրությամբ…

Եվ օրվա գլխավոր թերապևտիկ միջոցը գրադարանն է՝ մեր  գրադարան-ընթերցարանը, գրադարան-գրախանութը, գրադարան ցուցասրահը, գրադարան-ակումբը, գրադարան-միասնական միջավայրը… Ա՛յ քեզ բուժիչ ներգործություն ունեցավ, երբ երեկ ժամը 12:00-13:00 անցկացրեցի Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցիների, Մարի Գաբանյանի Էդիտ Պրինտ «Ուրախ գնացքի»-ի միշտ սեբաստացի հմայիչ Անի Գևորգյանի հետ:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համահավաք ԲԱՆականություն-2016. հայկական քաղաքաԿՐԹՈՒԹՅԱՆ հարացույցը

Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծին է միանում, թերևս, ամենակարևոր ու զգայուն ոլորտը՝  կրթությունը: Այն նախասահմանված է որպես երկրի բանականություն, անվտանգության,  մարդու և ամբողջական էթնոսի ազատության ու բարոյականության ցուցիչ: Եվ սահմանված է

Օրվա յոթ պատառիկով հավաքված գիր

Դավիթ Բլեյանը մեկ էլ հանկարծ որպես փաստ գրանցում է. – Պա՛պ, միտինգների, մեքենաների, ոստիկանների, մահացողների քանակից թվում է՝ ոչ թե 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում, այլ 10 միլիոն։ Աստղիկ

Ես, իհարկե, երջանիկ հայր եմ…

1999թ. մայիսի 13-ին դուրս եկա Մայր դպրոցից` Մամուլի տանը ժամը 14:00-ին նախօրոք հայտարարված ասուլիսն անցկացնելու համար… Ինձ մոտեցան հատուկ հագնված սևազգեստավորներ և խնդրեցին նստել իրենց մեքենան… Ես չուզեցի տեսարան սարքել,