1981-ին իմ հայագիտական դասարանի սանուհիներից Գրունիկ Դավթյանին, Ախալքալաքի Վարևան գյուղից (հեյ գիտի, որտե՞ղ ես, քարը պատռի, դուրս արի մեյդան), որ իսկական Անուշն էր Լիլիթ Բլեյանի համար՝ երկար մազերով, գեղջկական, խորոտ, Լիլիթն էլ՝ Դավթի տարիքին, եռանդին, Դավթի նման՝ աշխարհի կենտրոնում, հարցրի.

– Որ չես իմանում՝ ինչ անես, ի՞նչ ես անում:
– Ես միշտ էլ չեմ իմանում՝ ինչ անեմ, բայց մի բան անում եմ,- պատասխանեց…

Իմը՝ իմ չիմանալը, մեկ օր էր, անցավ. օրագիրն իմ այս, առանց անկեղծության կայլայլվի, չի լինի, առանց բարեխղճության էլ՝ կընդհատվի… Այ, փաստ է՝ 217-րդ գիրն է, ու այդքան անգամ ես ես եմ եղել՝ պատմող, դու-դուք՝ ընթերցող, ու այսօրը՝ որպես կյանքի բնականոն ընթացք… Գիշերվա-առտու ժամը 4-ից մեկ ժամից ավելի անցկացրի ինտերնետ աշխարհում. նայեցի 1in.am-ի «Անտինոմիա» հաղորդումը՝ իմ մասնակցությամբ: Երեկ ես «չկայի», ու կարևոր էր այդ արտասովոր վիճակում իմ խոսքը: Ասել եմ այն, ինչ այդ պահին ուզել եմ ասել: Որպես իրավաբանական աջակցություն-լրացում ասածիս, համեցեք, կարդացեք հայտնի փաստաբան Հայկ Ալումյանի այս արձագանքը:

Դավիթ Բլեյանն այնքան հասուն, ձևավորված խոսք ունի, միշտ ինքնաբուխ ու սպասված-հետաքրքիր, որ դժվար է ու անիմաստ, արդեն, խոսքից ինչ-ինչ բաներ կտրելը. պետք է շփվել, հետը լինել Դավթի: Ամենաշատը հիմա ես հավանում եմ նրա ամենօրյա լողը, մարմնամարզիկի ուժի-շնորհքի գլուխկոնծին, հավեսը՝ «իր կուկուների» աշխարհում լինելու: Մի երկու պատառիկ՝ ընթերցողի խնդրանքին անսալով.
– Մայրիկ, իմ հայրիկն իմ պապա՞ն է…
– Ստեփան հորեղբայրը հայրիկի ի՞նչն է…
– Վահեն և Սոնան որտե՞ղ են ապրում…

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ երևի ԱԺ-ում, իսկ Սոնան ցերեկներն ապրում է 2015-ին արդեն վեց տարեկան դարձածների աշխարհում. երեկ մեծ տոնախմբություն էր այդ աշխարհում, իսկ Սոնայի դեմն առնել էլ չի լինի…

– Հայրիկ, Շուշոյի ու Կարինեի մազերը խուճո՞ւճ են… Ինչի՞:
– Այսօր, որ Շուշանի հետ սկայպով խոսես, կհարցնես:

– Դավիթ, իսկ Կարինեն ո՞վ է:
– Տաթոյի ընկերուհին ա…

– Հայրիկ, իմ ատամը ցավում է… արի ասենք կախարդական գուլպային, որ առավոտը մեզ ձու-ձու կակա չբերի. բերի մրգեր, նարինջ, ավտո, խաղեր, գիրք… որ ատամս չցավա…

Իրար ձեռք բռնած՝ հայր ու տղա գնում կանգնում ենք եկեղեցուն նայող պատուհանից կախված կախարդական մեծ գուլպայի կողքին, ինչպես հայտնի շամանի, ու խնդրում… Ժամեր հետո, երբ Դավիթը թարմացած, ուժեղացած կլինի ցնցուղի ջրով, ազատված՝ թավալգլորով հավաքած (ծիծաղեց հիմա քնի մեջ՝ թավալգլոր ա ասում հայրիկը) կեղտերից, սրբիչների մեջ կոլոլված՝ հրաշքի զորությամբ կհմայվի…

Հետաքրքիր է՝ խմբում ինչպե՞ս են աշխատում կախարդական գուլպայի ամենօրյա նվեր ապլիկացիա-խճանկարով, որ Դավթի միջոցով խումբը ստանում է։ Հնարավո՞ր է այդ ապլիկացիաներով ռոդարիական թատրոն ստեղծել, նկարապատում՝ էլեկտրոնային գրատախտակի համար… Իսկ Դպրոց պարտեզի խմբասենյակի նորացումն ընթանում է ողջ ծավալով ու թափով…

Ճամբար-ստուգատեսն իրական ու գրավիչ է դառնում ահա նաև այսպիսի նախագծերով, մտահղացում-նախաձեռնություններով. Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցի Նարեկ Արշակյանի ցուցադրությունն այսօր պիտի ուշադիր նայեմ Նարեկի ցուցադրությունն ու իր ուսուցիչներ Սուսան Ամուջանյանին, Արմինե Թոփչյանին խնդրեմ, որ բջջային հեռախոսով փորձարարական հիանալի լուսանկարներ ստանալու յոթ գաղտնիքներըհրապարակեն… Մինչ այս Նարեկն ինչո՞ւ չի ցուցադրվել իմ բլոգում…

Փորձարկման արդյունքներով էլ մի նոր ցուցադրություն բացեն՝ հրաշալի լուսանկարներ՝ արված բջջային հեռախոսներով, յոթ գաղտնիքների կիրառմամբ… Ախ, այս ինտերնետը, կարծես մի կախարդական բազմագուլպա լինի՝ ամեն ինչ կարող է… Օրինակ, Պեկին-Մոսկվա 7000 կմ-ոց ճանապարհի կայարաններից մեկը դարձնել Բանգլադեշը…

Հաջողված դարձավ «Ծաղկաձորյան տրամադրություններ» նախագիծը… Շնորհիվ Մարթա Ասատրյան-Մարգարիտ Սարգսյանի, Անահիտ Եղյան-Տաթևիկ Աբրահամյանի, Անահիտ Մելքոնյանի խելացի ջանքերի, ձյունառատ Ծաղկաձորը փափկություն-սիրունություն հաղորդեց մեր ճամբարին՝ 70-ի չափ սեբաստացիներ օրեր գործեցին արտագնա ճամբարում, ստուգատեսները տարան Հրազդանի և Ծաղկաձորի դպրոցներ, հնարավորություն տվեցին ստեփանակերտցի մեր գործընկերներին միացյալ հայրենիք-Հայաստանի իրենց շատ լսած չտեսածը սիրելի դարձնելու… Ճամաբարն այլ կադառնա բազում նախագծերի իրականացման հեքիաթով… Այս կենդանի քննարկումը կայացավ երեկ Միջին դպրոցի ակումբ-խոհանոցում՝ ճամբարային օրվա վերջում… Ճամբարում գործեն նախագծային ջոկատներ, որոնք ձևավորվում են տարատարիք-տարադպրոց ջոկատով, նախօրոք հրապարակված նախագիծ իրականացնելու սկզբունքով՝ «Ես կարողանում եմ իմ ընտրած նախագծի իրագործումը դարձնել բազմաբնույթ գործընկերության առանցք»-ով… Անշարժ ճամբարը կդառանա մի վատ հաստատություն, որից ազատվելու համար էր այն ստեղծվել. երբեք, փոխեք, մի՛ վախեցեք փոփոխություններից, վախեցեք ստատուս քվոյի հաստատումից…

Մի ուսումնական ճամբարային նախագիծ օրերս քննարկում էինք Գրիգոր Խաչատրյանի հետ… Տեսե՞լ եք հին Բանգլադեշի (Շերամի փողոցում) բացօթյա  մեծ լողավազանի հարևանությամբ տնկված նախկին կենտրոնացված կաթսայատան մեծ շենքն ու նրա կիլոմետրանոց խողովակը… Լքված մեծ շինություն ու քաղաքից երևացող խողովակ… Այսպիսի կառույցներ էլի կան երևանյան արվարձաններում… Ինչո՞վ ուսումնական ճամբարային գրավիչ նախագիծ չէ՝ ուսումնասիրել 25 տարի անտերության մատնված կառույցն ու առաջարկել նոր կյանք հաղորդելու-կենդանացնելու նախագծեր՝ Բնագիտատեխնիկական ու Հանրակրթական դիջիթեք ստուգատեսների արժանի հայտի հեռանկարով… Ահա ձեզ Սուսան Ամուջանյանի կինո-ֆոտո ակումբի ֆոտոշարքը՝ հենց հիմա արված, որպես նախագծի մեկնարկ…

«Կրկին ոգեշնչված», այո… «Շողակնի» սեբաստացիական շողերով.  Նունե Մովսիսյանի ոգևորվածությունը, որպես շունչ, որ փոխանցվեց 8.3-ի Էրիկ Թելունցին, Էրիկինը՝ Լուսինե Ալեքսանյանին, Լուսոյի շունչը՝ ինձ, դե, ես էլ, գիտեք, հայտնի կուտակիչ-տրանսֆորմատորով բոլորիցդ հավաքում, կուտակում, ձևափոխում, իր միջավայրով դարձնում եմ ուսումնական աշխատանք՝ ոգեշնչման մշտական աղբյուր-կրթական միջավայր, մի իսկական պերպետուում մոբիլե՝ արժանի Գնել Հարությունյանի ստուգատեսին ներկայացվելու… Էրիկ Թելունցին՝ ով «Շողակն» է, ու «Շողակն»-ը՝ իր մեջ, ես փնտրեցի, փնտրեցի ու գտա Միջին դպրոցի ճամբարի սենյակներից մեկում՝ ինքնամոռաց խմբով … «Մոնոպոլիա» խաղալիս… Ճանաչում էի, իհարկե, Էրիկին, քույրիկին, իրենց ընտանիքին… Բայց, այսպես մոտիկից, ուղիղ հայացքով չէի չափել՝ որպես «Շողակն» նախաձեռնած ու «Շողակն» խմբագրող մարդու… Ա՜յ, քեզ բան… Ես եմ հայելու մեջ…. 8-րդ դասարանում հենց այսպիսին չե՞մ եղել՝ փոքր-մոքր ու վտվտիկ… Դու ունես մի մեծ առավելություն, Էրիկ ջան, իմ նկատմամբ, ես այսպիսի դպրոց, ինքնարտահայտման խթանիչ-աջակից ուսումնական միջավայր չեմ ունեցել… Եվ դու լիուլի օգտվում ես քո առավելությունից… Հիմա, երբ ես կարդացել եմ Էրիկի բոլոր նյութերը, ի՜նչ ասեմ, հալալ է քեզ, Էրիկ ջան, քեզ էլ, քո ընկեր 8.3-ին էլ՝ համերաշխ ու ստեղծական… Լուսավորեք ավագ տարիքում ձեր անցնելիք ճանապարհը, որ ունենանք ձեզ արժանի Ավագ դպրոց: Սկսեցի՞նք ճամբարային նոր նախագիծը

Իսրայելի նախկին նախագահ հայտնի Շիմոն Պերեսն էլ, տեսեք, մարմնամարզական մեր ստուգատեսին ինչ վայել հայտ է ներկայացրել՝ հավերժ երիտասարդության բաղադրատոմսով… Իմ հարգելի պետական գործիչը կարողանում է իր կյանքով, Էրիկ Թելունց ջան, համոզիչ տարածել՝ գաղտնազերծել: Ծանոթացեք. ես այն սիրով փոխանցում եմ սեբաստացիներին բոլոր տարիքի, որտեղ էլ որ եք:

Ծաղկաձորում

Օրվա բառարանը

Ստատուսքվո (լատ.՝ status quo — «իրավիճակ, որում»), միջազգային իրավունքում ընդունված տերմին, որն օգտագործվում է որոշակի պահին գոյություն ունեցող կամ ունեցած փաստական կամ իրավական դրությունը նշելու համար։

Պերպետում մոբիլե – Հավերժական շարժիչ (լատ.՝ Perpetuum mobile), երևակայական մեքենա, որը գործի դրվելուց հետո անսահման երկար ժամանակ աշխատանք կկատարի առանց շրջապատից էներգիա վերցնելու՝ հակասելով էներգիայի պահպանման օրենքին։ 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բալկանիզացիա, որտեղ երկաթ, բետոնն ու բոլգարկան դեռ անելիք չունեն

Ի՞նչ եմ անում գիշերը ժամը 3-ին… Քունս, ինչպես տրամադրությունս, այնպես է խառնվել-փչացել, որ միայն Շուշոն՝ Շուշան Բլեյանը գլուխ կհանի… Առայժմ խաղող եմ ուտում գրել-կարդալ-ներսուդուրս անելու ընդմիջումներին… Ուտելու խաղող շատ եմ

Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն…

Բարի օր, կրթահամալիր, օրվա իմ գրի հարգելի ընթերցող, սեբաստացի թե ոչ սեբաստացի՝ որտեղ էլ որ այս պահին լինեք. մեր տան պատի ժամացույցի փոքր սլաքը 4-ի և մեծ սլաքը 12-ի վրա

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում