Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ․․․

Ահա այսպես, տիեզերքի մեծ հոգու հետ, արդեն սովորույթի ուժով, ժամը ութին, երրորդ անգամից, Դավթի ու Արմինեի հետ արթնանում ենք։ Ե՞րբ է եկել Արմինեն, ե՞րբ Դավիթը… Խնայել-ամաչել, չէի ասել՝ ոտքս վնասել էի. ախր, այս օրերին զգո՜ւյշ էի հեծանվի վրա․․․

 

Արևմտյան դպրոցի ընթերցասեր 5-րդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Երեկ իրիկուն, տան ճանապարհին, մեքենայի մեջ չդիմացա խցանմանը, Ծովակալ Իսակովում իջա՝ քիչ վերև Ռուսաց եկեղեցուց (ո՞վ է եղել) ու քայլեցի մարզական, հավե՜ս, անցա մինչև Խանջյանի վերգետնյա իմ ճամփեն․․․ Ուտքիս վնասվածքից՝ ոչ մի հետք. անցուկը մոռցուկ կըլլա, պինդ եմ, երկու իրար նման ոտքով»։ Վռազ պատմում եմ իմ երեկը, որ հեծանվով ճամփա ընկնեմ Քոլեջ։

Երբեմն Արմինեն խոսքի մեջ ինձ, իբր, նախանձում է, ես հակադարձում եմ․
— Կիթա՜ռ ես նվագում, համերգի պատրաստվում, ես ինչե՜ր կտայի վոկալի-գործիքի շնորհի համար․․․
Առաջադիմում է Արմինեն և անգլերենում, մեր շրջանավարտ Մարիամ Միրզոյանի հետ պարապմունքների արդյունքից գոհ է. իսկ իմ ո՞ր 60-րդ տարվա մեջ է այն, որպես ցնորք․․․ Բա ի՜նչ ուսուցիչ է Արմինեն՝ պահանջված կյանքում և առաջատար՝ ընտրությամբ, հավաստի․․․ իսկ ես անհասկանալի մի պաշտոն եմ զբաղեցնում քանի՜ տարի, որից ազատվելը իմ նոր՝ 2018-ի գլխավոր գործն է դարձել․․․ Բա Արմինեի մեքենա վարե՜լը՝ ազատություն, որից ես զրկված եմ… Եվ էլի. դուք ավելացրեք…

Մարզիկի ընտրությամբ գործունեություն:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Քոլեջն ինձ ավելի ու ավելի է զբաղեցնում․ ինչո՞ւ չգործի այն որպես ագարակ՝ գյուղացիական տնտեսության մասնագիտական ուսուցմամբ ու սպասարկի ողջ կրթահամալիրին՝ իր Բանգլադեշով, անցումներով, որպես կրթական պարտեզ․․․ Համատեղելի՞ են տիարի ու քոլեջ-հաստատության ղեկավարի պարտականությունները. սա է խնդիրը․․․

Դավիթն առիթը բաց չի թողնում սիթի մտնելու. Արևմուտք-Մայր դպրոց ճամփին է, առիթները երկար սպասել չեն տալիս․․․ Արմինեն պատմում է, երեկվա մասին, մինչև ես ավարտում եմ իմ պատումը.
— Տիար, անցնում է մեր տղուկը սիթիի շարքերով-դարակներով, արագ ընտրում իր սիրելիները, հավաքում զամբյուղի մեջ ու․․․ Здорово! կանչում սրահով մեկ։
Բոլորը, հասկանալի է, ճանաչում են վեց տարեկանից չորս օր պակաս հերոսին, բարեհոգի վերաբերմունք ունեն․․․
— Ճտտացրեք, շո՛ւտ արեք, որ ուտեմ, սոված եմ․․․,- ասում է Դավիթը ելքի դրամարկղի մոտ։

Կրթահամալիրը կենդանի-իրական-ծավալուն վերապատրաստման կենտրոն է՝ 2017-2018 ուսումնական տարում անընդհատ այս գործառույթով. ինչպես հեղինակային ծրագրերի մշակումը, կազմակերպումը՝ այնպես և իրականացումը։ Փաստ է։ Եվ այս իրողությամբ հընթացս-խելամիտ փոխվո՞ւմ են կրթական գործի ողջ կազմակերպումը, մեծ թվով ուսուցիչների-մանկավարժ-աշխատողների անհատական պլանները, գործառույթները․․․ Աշտարակում, թե Երևանում, Թբիլիսիում, 2018-ին կմիանան նաև նոր գործուղման հասցեներ, Հայաստանով մեկ, նոր բովանդակությամբ փոխանակումներ, ոչ միայն գեղարվեստ, ուսուցման մեդիատեխնոլոգիաներ ու նախադպրոցականի զարգացում․․․

Արևմտյան դպրոցի նախակրթարանի ժպիտները:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի և Նայիրի Տումանեանի:

Լսեցի՞ք, երեկ, կրթահամալիրի համերգասրահում լրագրող սովորողի հարցին՝ էլ ի՞նչ կուզեիք տանել կրթահամալիրից, մի քանիսը միասին պատասխանեց ճիչով՝ բլոգային ուսուցումը, մեծ խումբ էլ՝ ազատությունը․․․ Ոչ մի պատահականություն չկա, որ երեկ իմ գիշերային մտասևեռման մեջ մանկավարժական բլոգային ուսուցումն է, իսկ Նվարդ Սարգսյանի դաստիարակների, դասվարների բլոգավարության սպասարկման-նորացման ջանքերում հիմա ավելացավ երկարօրյա կազմակերպիչների ուսուցումը․․․ Արդիականացնենք յուրաքանչյուրիս բլոգը, արժևորենք՝ բլոգով ուսուցումը փոխանցելու համար։ Կա այդպիսի շոշափելի պատվեր՝ Նոր տարվա։ Իսկ դեկտեմբերը չի կարող այդպիսի պատրաստում չունենանալ…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1233

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր անդուռ աշխարհի բանալիները, մուտքեր-ելքերը…

Մեր ճամբարները բանգլադեշյան կան-գործում են որպես երևանյան փաստեր… Նրանց մասին խոսում են ողջ Երևանում, նրանք շարունակ հանրայնացվում են… Երեկ Դպրոց-պարտեզի քսաներկու հոգանոց ճամբարով, որ ղեկավարում են Քրիստինե Հովսեփյանն ու Բաբկեն Փաշինյանը,

Իմաստն է, որ պիտի գտնվի… Տեղին մտքեր

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն

Ես չեմ ծխում… Իսկ դո՞ւք… Հերիք չէ՞ ծխենք, հենց հանուն երեխաների…

Հունիսի 30-ը՝ այնքան լեցուն գործերով, թվում է՝ չպիտի ավարտվեր… Դեռ ժամը 18.00 էլ՝ կառավարման խորհրդի նիստ՝ մեկը մյուսից տարողունակ հարցերով. թվում է՝ մարսված-յուրացված, խնամքով նախապատրաստված, հիմնավորված նախագծերով: Ահա ինչու` մեր