Ուժեղ անձրևը՝ տեղատարափը, այդպես էլ չթողեց գիշերվա ժամը 4-ից իմ օրվա պատումը՝ բնական մի բան արդեն իմ կյանքում, սկսել… mskh.am-ը, հինգ տարեկանները հատկապես, նախակրթարանը սեբաստացիական՝ իր մարզական-հետաքրքիր-հմայիչ դաստիարակներով-միջավայրով, դպրոց-պարտեզները մեր հեղինակած, կիսատ մնացած երկու ժամանոց ֆիլմը… Իսկ ես պատմողի իմ կամքի, իմ հավեսի, իմ պատումի ինքնաբուխ ընթացքի վրա բռնանալ չեմ ուզում-չեմ կարող…

  «Ներգրավվածություն»  ցուցադրությունը Արև Սուքիասյանի տեսախցիկից։

Հիմա ութին մոտ է, ու հեծանիվը պիտի սպասի. ջրով լցված փոսաշատ Երևանով հեծանիվ քշելը խելամիտ չէ… Իրիկնայինը չէ, որ բռնես լուսավոր մի իզ-ճամփա, գումարես հեծանվիդ լուսարձակը ու քեզ հետ, քո աշխարհով, քո թերապիայով Սեյրան բարձունքի… քո տեսաշարով՝ Զանգվի կիրճից-Երևանյան ծովից… քշես։ Կապվել եմ: Հիմա, քիչ հետո, Արմինեի ու Դավթի հետ պիտի դուրս գանք, լեցուն արձակուրդային օր է, ու մինչ Դավիթը ինքնուրույն պատրաստվում է, իմ պատմելը եկավ… Թոփչյան Արմինեի հետ այս տեսապատումը երեկվանն է… Լսեք-տեսեք, որ շարունակեմ… [youtube https://www.youtube.com/watch?v=XBkp1NJsnB8]

Կապվո՞ւմ է իմ երեկվա խոստման՝ կրթահամալիրի նկարիչ-տեխնոլոգների գործունեության, այն բռնկման հետ, որ ես ունեցա գեղարվեստի ցուցասրահում «Ներգրավվածություն» անունով ցուցադրության ժամանակ: Ախր, այնքան լցված էի-հերսոտ, երևի, որ մերս կասեր՝ փորիս մեջ չէր տեղավորվի։ Դրանից առաջ, առավոտը, Մեդիակենտրոնում իմ արձակուրդային նիրվանայի, իմ ինքնասուզման մեջ էի, Գևորգը-Սուսանը-Մարիետը կվկայեն։ Դրանից հետո էլ, երբ սիրելի մարդկանց մի խմբով անցանք գեղարվեստ-քոլեջ մեր բացած ճանապարհով, որով կանցնի նոյեմբեր-դեկտեմբերին, կիսատ չի թողնի, վստահ եմ, սովորող-սովորեցնող նախագիծը ու արժանապատիվ սեբաստացիական կդարձնի առօրյա ընթացքը-աշխույժը Կենտրոնից-գեղարվեստ (Հյուսիս) ու դեպի Արևելք (Քոլեջ)… Նախագծի նախաձեռնող խմբին, նրա ղեկավար ուսանող Վլադիմիրի հետ թողնելով Քոլեջում՝ ես անցա քոլեջ-Նոր դպրոց-Վահան Ասատրյան-Մայր դպրոց ճամփան, ու հերսս լցվեց-լցվեց նորից այնքան, որ տեսաք՝ հետաձգեցի պատումը… Ուզում եմ, որ խաղաղ լինի, որ… խաղաղված ու արդար հնչի իմ խոսքը…

Կադրեր Անդրե Վիրաբյանի ֆոտոարխիվից։

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1216

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենիքով՝ հեծանվով, հետիոտն, օրագրով…

Իմ օրագրի 18-րդ գիրը կարդա, եթե անգամ չես կարդացել նախորդ 17 գրերից ոչ մեկը։ Մոնակոյի իմ ընկերն է արձագանքել, Թբիլիսիում հետաքրքրություն է առաջացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներին իմ անդրադարձը, մեկ էլ

Օրվա մեջ ծիծաղեք 15 րոպեից ոչ պակաս

Առողջ սիրտ ունելու համար առաջարկվող 9 խորհուրդներից է։ Հրանտ Բագրատյանի հրահրած քննարկմանը մեր Նունե Մովսիսյանի բերած ծանրաքաշ մեջբերումը Սևակից՝ հայոց լեզուն որբի գլուխ չէ, ծիծաղս պայթեցրեց։ Չէ, Նունե ջան, սրբի

Կիրակիի օրով հորդառատ անձրևը իմացումի հավես ու թափ պարգևե՞ց…

Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում,