Պայմանավորվենք.

  • մրսել ձմռան ողջ շրջանում, համարենք վաղվանից սկսվող, չի կարելի.
  • տանը, թե դպրոցում, գաղջ օդում երկար թողնել մեզ չի կարելի.
  • կրթահամալիրում մեր տանն ենք ու չենք կարող որպես տնեցի չգործել.
  • կարելի է ու պետք է տնտեսող լինել. մերը մեծ տնտեսություն է՝ յոթ ուսումնական շենք ու մի շինություն (ուսումնական Ագարակը) ջեռուցվում է։

Ջեռուցման մեկնարկը, նրա ռեժիմը որոշում ու կազմակերպում է ուսումնական հաստատության (կրթական օբյեկտի) ղեկավարը, Մայր դպրոցում՝ Մարթա Ասատրյանը։ Կրթական օբյեկտների ղեկավարների ցուցումները, պահանջները բարեխիղճ կատարման ենթակա են բոլորիս կողմից։
Կրթահամալիրի տնօրենը՝ իր գրասենյակով-աշխատակազմով (Էդուարդ Գավարյան, Մկրտիչ Ղազարյան, Պետիկ Գասպարյան, Ռուդիկ Սահակյանց), սպասարկում է ջեռուցման համակարգերը՝ կաթսայատներով, արագ արձագանքում հաստատության ղեկավարների կանչերին, վերացնում համակարգի անսարքությունները։
Ջեռուցման ռեժիմը պիտի ամեն օր գրանցում ստանա՝ գրանցվեն բոլոր բողոքները, ահազանգերը, առաջարկները, ծախսված գազի, հոսանքի, ջրի ծավալը։
Կրթահամալիրի ջեռուցման համակարգերը՝ կաթսայատներով, պատրաստ են շահագործման։ Ջեռուցման պատասխանատուները կրթական օբյեկտների ցերեկային ժամերի համար պարտիզպան-բանվորներն են, գիշերային ժամերի համար՝ բակապահ-պահակները։

Մշտական-ջերմ-հոգատար կապի ակնկալիքով՝ Աշոտ Բլեյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ներհայաստանյան համերաշխության հարց

Գեղամ Օհանյանն իր բարեխիղճ հետևողականությամբ, անկեղծ խոսքով, իմ հին բարեկամ հայտնի քաղաքագետ Մանվել Սարգսյանի այս պատումը հնարավոր-անհրաժեշտ դարձրին իմ մասնակցությունը Արթուր Օսիպյանի ազատության պաշտպանության նախաձեռնության այսօրվա հավաքին։ Լսեք…

Տոնն իր մրցանակով ու յուրաքանչյուրիս սովորական աշխատանքով

Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», ընդհատումներով անցկացվում է 1994-ից: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին: Մեր այս տոնին են ամփոփվում համաշխարհային համացանցում սեբաստացիների գործունեության

Արցախի հետ՝ նաև «Ուսումնական ամառ» ծրագրով

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը լավ առիթ դարձավ, որ Արցախի ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ընդարձակվի՝ ներառելով նաև կրթահամալիրի «Ուսումնական ամառ» ծրագրով գործող արշավախմբային ճամբարները։